Գիրք կարդա, մարդ դարձի

Բոլորիս մոտ էլ ցանկություն է առաջանում կարդալ գեղարվեստական գրականություն, երբ ուսումնասիրում ենք մի նոր օտար լեզու։ Շատերը դա սիրով են անում, իսկ մյուսները՝ գիտակցելով, որ դա կնպաստի իրենց լեզվի զարգացմանը և ստիպված վերցնում են գիրքը։ Բայց այստեղ շատ կարևոր է համապատասխան գրականության ցանկ ունենալը։ Համապատասխան ոչ միայն ճաշակին ու նախասիրությանը, այլև լեզվական մակարդակին։

Եկեք էս վերնագրի հետ մասամբ չհամաձայնվենք։ Այո, թան չէ, բայց յուրաքնչյուրը կգտնի իրեն հարմար գիրք։ Պետք է ուղղակի մի քանի գիրք թերթել, ուսումնասիրել։ Մեկ-երկու էջ կարդալուց հետո, արդեն կհասկանաք՝ արդյոք գիրքը ձեզ դուր է գալիս, թե՝ ոչ։ Մյուս ասպեկտը ժամանակն է։ Հաշվի առնելով մեր կյանքի արագությունը՝ հասկանալի է, որ ամեն օր չէ, որ կգտնեք ժամանակ կամ շատ ժամանակ գիրք կարդալու համար, այն էլ՝ օտար լեզվով։ Կարող եք մշակել ձեր անհատական մեթոդը, օրինակ՝ ամեն օր կամ երկու օրը մի անգամ կես ժամից մի ժամ երեկոյան ժամերին կարդալ։ Ու եթե հետևեք մեթոդին 30 օր շարունակ, կդառնա սովորություն՝ այդպես են ասում գիտնականները ։ԴԴ Ամեն դեպքում կարող եք հետևել նրանց խորհրդին։

Ես անձամբ դժվարությամբ եմ կարդում օնլայն գրքեր ու հետո շատ դրվագներ ուղղակիորեն չեմ հիշում։ Հարցը, կարծում եմ, մոտեցման  ու տրամադրվածության մեջ է։ Բայց օնլայն հարթակը ավելի մեծ հնարավորություններ է տալիս շատ օտարալեզու գրքեր գտնելու և անվճար ներբեռնելու, ընթերցելու համար։ Դրան զուգահեռ՝ ժամանակ չեք վատնի գիրքը ձեռք բերելու համար։ Պետք չէ գնալ գրադարան կամ գրախանութ։ Բայց դե շատերը, երևի ինձ նման ընկնում են ռոմանտիզմի գիրկը և նախընտրում են տպագիր գրքերը, ուզում են թերթել ու զգալ գրքի հոտը, մատիտով նշումներ անել, հետո ռետինով ջնջել ու այդպես շարունակ։ Այս հատվածում պետք է նաև նշեմ աուդիոգրքերի կարևորությունը։ Լեզվակրի հետ հաղորդակցվելուն հավասար է աուդիոգիրքը, իսկ եթե ստացվի ձեռք բերել և՛ աուդիո տարբերակը, և՛ առանձին տեքստը, միայն շահած դուրս կգաք։

Սարսափելի չէ, եթե չհավանես առաջին, երկրորդ, երրորդ նույնիսկ չորրորդ գիրքը, որը վերցնում ես ձեռքդ։ Գիրքը ընթերցելը կարելի է համեմատել սիրավեպի հետ։ Ամեն մեկի հետ չի ստացվի երկարատև հարաբերություն ունենալ ։ԴԴ
Հիմա հարց է առաջանում, թե որտեղից ձեռք բերել գրականություն։ Պատասխանը շատ պարզ է, Երևանում ունենք Գյոթե կենտրոնին կից ընթերսացրահ ու գրադարան, նաև Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարան։ Միայն այս երկու գրադարաններն արդեն իսկ կբավարարեն ձեր բոլոր պահանջները։

Եվ այսպես, տարբեր մակարդակների  գերմաներեն գրքեր, որոնք արժե կարդալ, դժվար ընթեռնելի, պարտադիր ընթերցանության գրականություն կամ դասական էլ չեն՝

1.Gebrüder Grimm ”Märchen”
2.”Asterix und die Goten”, “Asterix bei den Briten”, usw.
3.Antoine de Saint-Exupéry ”Der Kleine Prinz”
4.Bernhard Schlink ”Der Vorleser”
5.Daniel Glattauer “Geschenk”, “Ewig dein”, “Gut gegen Nordwind”, “Alle sieben Wellen”
6.Claudia Rusch “Meine freie deutsche Jugend”

Comments(0)

Leave a Comment