Կուրսերդ բեր course.am

Երևի մտածում ես, թե քեզ ինչ կտա course.am-ը, ինչու անիմաստ ժամանակ ծախսել։ Մի քանի ուրիշ կայքում կգցես հայտարարություն, ֆեյսբուքյան էջ կամ հաշիվ կբացես ու վուալյա~ մի քանի ուսանողներ կգան քեզ մոտ պարապելու։ Բայց չէ որ այն, թե ինչ ձևով ես քեզ «գովազդում», կամ ցույց տալիս դասընթացներդ/ռեսուրսներդ, շատ կարևոր է քո իսկ հեղինակության համար։ Փաստորեն գրանցվելով մեր կայքում՝ կունենաս տեսանելիություն՝ ավելի շատ մարդկանց հասանելի կլինեն քո կուրսերը, քանի որ մեր ամսական այցելուների թիվը տասը հազարից անցնում է։ Մի խոսքով՝ ահա մի քայլ առաջ անելու ու մի մակարդակի հասնելու հնարավորություն, որտեղ դու կկարողանաս նույնիսկ քո  կենտրոնը բացել ու համագործակցել այլ մասնագետների հետ, ովքեր արդեն գրանցված են մեր կայքում, կամ ունեն գրանցվելու ցանկություն (և ոչ միայն)։

Այս բոլոր փաստարկներից հետո, արդեն համաձայն ես չէ՞, որ քեզ ավելի մանրամասն նկարագրեմ գրանցվելու ընթացքը։

Առաջին քայլով ուղղակի կարող ես մի քիչ ուսումնասիրել այն ամենը, ինչ առկա է կայքում, կարդալ բլոգից մի քանի հոդված, նայել սպասվող դասընթացների ցանկը, փորձել անցնել թեստը մեսենջերի միջոցով, և ի վերջո, մենյուի ամենավերևի հատվածի աջ կողմում գտնել «Ավելացնել դասընթաց» կոճակը։

Սեղմիր այդ կոճակի վրա ու կբացվի մի նոր պատուհան, որտեղ հակիրճ գրված կլինի այն ամենը, ինչ կարդացիր մի քիչ առաջ։ Կտեսնես նաև մի կոճակ, որի վրա գրված է «Փորձիր»։ Մուտք ենք գործում Facebook-ով և վերջ ։Դ Սա այն եզակի դեպքերից է, երբ Coca Cola-ի խցանի էֆեկտը չի գործում, և երկու անգամ փորձելուց հետո քո մոտ ամեն ինչ ստացվում է։

Ահա հայտնվեցիր դպրոցի էջը ստեղծելու հատվածում։ Ուշադիր լրացրու բաց թողնված վանդակները, վերբեռնիր համապատասխանաբար պրոֆիլի նկարը և ետնանակարը, նաև դասընթացներից մի քանի նկար, իհարկե, եթե առկա են այդպիսիք։ Պատմիր դպրոցի պատմության մասին։ Մի քիչ էլ դիմացիր ու դու արդեն կունենաս քո օնլայն հարթակը, քեզ մնաց միայն սեղմել «Պահպանել էջը» կոճակի վրա և շնորհավորում եմ՝ «դու ունեցար օնլայն դպրոց»։ Իսկ այն ավելի գրավիչ և պահանջված դարձնելու համար կարող ես մի քանի դասընթաց ավելացնել՝ նշելով վերնագիրը, անունը, դասընթացի գինը, բովանդակությունը ու շատ կարևոր կետ՝ չմոռանաս նկարը։


Քեզ լիքը հաջողություն ենք մաղքում մեր ամբողջ թիմով ու վստահ ենք, որ քեզ մոտ ամեն ինչ էլ ավելի լավ կստացվի։

Հարցեր ունե՞ս՝ գրիր մեր ֆեյսբուքի էջին

կամ ուղարկիր մեզ նամակ contact@course.am հասցեին։

Comments(0)

Leave a Comment