IT աշխարհն այս շաբաթ՝ 20.01.20-27.01.20

Հունվարն աննկատ մոտենում է ավարտին, ուստի արդեն ժամանակն է վերջնականապես մոռանալու տոնական եռուզեռի մասին և անցնելու մեր մասնագիտական գործունեությանը։ Քեզ համար հավաքել եմ IT ոլորտում հաջորդ շաբաթվա ամենահետաքրքիր դասընթացներն ու միջոցառումները։ Դե գնացինք։

Microsoft Armenia-ն սկսում է JavaScript լեզվի դասընթացների նոր փուլը։ Այս շաբաթ դասընթացներ են սկսվելու նաև գրաֆիկ դիզայնով և React-ով հետաքրքրվողների համար։

Գրաֆիկ դիզայնի դասընթաց Corel Draw
Գրաֆիկ դիզայնի դասընթաց Corel Draw
Եթե ցանկանում ես կարճ ժամանակում ձեռք բերել շատ պահանջված մասնագիտություն, ապա շտապի՛ր մասնակցել այս դասընթացին:
Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով
Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով
Ծանոթացիր ծրագրավորման հիմունքներին՝ սովորելով HTML, CSS և JavaScript։
React JS
React JS
Արդեն տիրապետում եք JavaScript-ին, սակայն Ձեզ անհրաժեշտ է սովորել նաև React JS

Երեխաները նույնպես անմասն չեն մնա IT ոլորտի հրաշքներից։ 12-17 տարեկան երեխաների համար կարելի է ընտրել  “Խաղերի ստեղծում C#-ով” դասընթացը։ 

Խաղերի ստեղծում C#-ով
Խաղերի ստեղծում C#-ով
C# ծրագրավորման լեզուն ներկա դրությամբ համարվում է ամենազարգացող և բազմաֆունկցիոնալ լեզուներից մեկը: Եվ այս դասընթացի ընթացքում մենք սովորելու են Windows ՕՀ-ի համար ծրագրերի և 2D խաղերի ստեղծում:
GCON 2020 - Game Dev Conference
GCON 2020 - Game Dev Conference
Դե իսկ շաբաթվա ամենամեծ միջոցառումը թերևս GCON 2020-ն է։ Այն խաղերի ստեղծման թեմայով առաջին կոնֆերանսն է Հայաստանում։ 
JavaScript. Տեղեկատվական հանդիպում
JavaScript. Տեղեկատվական հանդիպում
Բացի 2019 թվականի ամենատարածված լեզուներից է մեկը լինելուց, JavaScript-ը նաև շատ բազմաֆունկցիոնալ է։ 2019-ի ամենապոպուլյար լեզվի՝ JavaScript-ի մասին։

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

Ինչպե՞ս կազմել հաջողակ CV
Ինչպե՞ս կազմել հաջողակ CV
Լավ հմտություններ ունենալը ու հրաշալի մասնագետ լինելը, իհարկե, մեծացնում է բաղձալի աշխատանքը ստանալու հավանականությունը։ Բայց չէ՞ որ պետք է կարողանալ սեփական առավելությունները ներկայացնել լավագույնս։ Այս հարցում մեծ դեր ունի CV-ն։
PROGRAMMER VOL.2 FRONT-END ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ
PROGRAMMER VOL.2 FRONT-END ՎԵԲ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ. ԻՆՉՊԵ՞Ս ՍԿՍԵԼ
Ծրագրավորումը մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, ուստի դրա նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը զարմանալի չէ։ Շատերն են փորձում ձեռք բերել երկրորդ մասնագիտություն կամ գուցե ընդհանրապես փոխել իրենց կյանքն ու կարիերա սկսել այլ ոլորտում։ Ինչպե՞ս սկսեմ, արդյո՞ք կարող եմ։

Դե քեզ մաղթում եմ բարի ժամանց ու գնում եմ ուսումնասիրելու առաջիկայի լավագույն դասընթացներն ու ուսումնական իվենթները։ :)))

Comments(0)

Leave a Comment