Առցանց (online) Ինքնակրթություն

Կրթության սահմանները սկիզբ են առնում դեռևս հին ժամանակներից, երբ մեծահասակները տալիս էին փոքրերին այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ էին այդ հասարակության մեջ ապրելու համար։ Գիտելիքի փոխանցումը հիմնականում կատարվում էր բանավոր տարբերակով՝ պատմություններ պատմելով։ Այնուհետև ստեղծվեց գիրը, գրի առնվեց պատմությունը, հիմնվեցին դպրոցներ։ Առաջին դպրոցը ստեղծվել է Եգիպտոսի միջին թագավորությունում։

Տարբերում են ուսուցման առավել տարածված 3 մեթոդներ՝ տեսողական (դիտարկման և ուսումնառության առարկան տեսնելու վրա հիմնված ուսումնառություն), լսողական (հրահանգների/տեղեկատվության ունկնդրման վրա հիմնված ուսումնառություն), կինեսթետիկ (շարժման վրա հիմնված ուսումնառություն, օր՝ վարժանքներ, ձեռքի աշխատանք)։

Այս 3 մեթոդների համակցությամբ ստեղծվել է ինքնակրթության առցանց՝ տեսադասընթացներով տարբերակը։ Դասընթացի հիմքում ընկած է տեղեկատվության փոխանցումը բանավոր տարբերակով, որը ուղեկցվում է խոսքին կցված գործողությամբ: Շնորհիվ այս մեթոդի տեսադասընթացների միջոցով մատուցվող գիտելիքը ուսանողների կողմից անհամեմատ ավելի հեշտ է ընկալվում։

  1. Առցանց տեսադասընթացներով ինքնակրթությունը չունի ժամային կամ տեղանքային սահմանափակում։ Սովորել կարելի է ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից՝ ունենալով բջջային հեռախոս կամ համակարգիչ։
  1. Տեսադասընթացներով ուսուցումը հաճախ անվճար է կամ անհամեմատ ավելի մատչելի, քան անհատական կամ խմբային դասընթացները։
  1. Տեսադասընթացներով ուսուցումը անհատներին ընձեռում է դասընթացը անսահմանափակ քանակով վերանայելու հնարավորություն։ Սրա հետ մեկտեղ կցվում են անհրաժեշտ ռեսուրսներ՝ նկարներ, հղումներ, որոնք օգտագործվել են այս դասընթացը կազմելիս։ Սա ուսանողի համար ինքնակրթությունը շարունակելու հնարավորություն է ընձեռում։
  1. Տեսադասընթացներով ուսուցումը սովորաբար բաշխված է ըստ բաժինների՝ ուսումնասիրվող գործիքների, թեմաների։ Սա հնարավորություն է ընձեռում թեման մոռանալու դեպքում վերանայել դասընթացի անհրաժեշտ բաժինը և վերհիշել։ Մասնավոր կամ խմբակային պարապողների համար դասագրքերի կամ ուսուցչի բացակայության պարագայում սա գրեթե անհնար է։
  1. Տիրապետել նեղ մասնագիտական հմտությունների՝ սա է 21-րդ դարի կրթական և աշխատանքային կարևորագույն պահանջը։
    Ավարտելով տարբեր կրթական հարթակների առցանց տեսադասընթացներ՝ միանշանակ կարող եմ փաստել, որ տեսադասընթացներով ինքնակրթությունը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ստանալ մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատավայրում՝ քայլելու նոր՝ թվային դարաշրջանի պահանջներին համապատասխան, և ինչու չէ՝ ստանալու աշխատանքային նոր ձեռքբերումներ։
  1. Առցանց ինքնակրթության առավելություններից մեկը հավաստագիրն է, որը տրամադրվում է այդ կրթական հարթակի կողմից՝ դասընթացն ամբողջությամբ ավարտելուց հետո։ Կան կրթական հարթակներ, որոնց հավաստագրերը վճարովի են և տրվում են դասի ավարտին՝ քննական թեստը հանձնելուց հետո, և ունեն համալսարանական դիպլոմին հավասար ուժ։

Այսքանով առցանց ինքնակրթության առավելությունները չեն ավարտվում, սակայն պետք է գիտակցել, որ ինչպես խմբակային /անհատական/ պարապմունքների, այնպես էլ տեսադասընթացներով ինքնակրթության դեպքում պատասխանատվության մեծ մասը ուսանողի վրա է երկու դեպքում էլ տեղեկատվությունը դառնում է գիտելիք ուսումնառության և առաջադրանքների շնորհիվ։ Ինչպես դասագրքերով, այնպես էլ տեսադասընթացներով ուսումնառության դեպքում անհրաժեշտ է գրի առնել բանալի հասկացությունները և տեխնիկական դասընթացների դեպքում կրկնել գործընթացը (գործիքի հետ աշխատելու տեխնիկան)։

Հրավիրում եմ յուրաքանչյուրիդ գրանցվելու առաջին հայալեզու՝ Microsoft PowerPoint առցանց տեսադասընթացին։

Հեղինակ ՝ Դիաննա Առաքելյան
Armenian Online Learning Classes

Comments(0)

Leave a Comment