Banana Asphalt 07.03.20-15.03.20

Գարունը ներխուժեց Հայաստան։ Մեկշաբաթյա արձակուրդը շուտով կավարտվի, և նորից կգա պահը մտածելու՝ ինչով զբաղվել։ Թվում է, թե ուսումնական կենտրոններն էլ են որոշել որոշակի արձակուրդ վերցնել։

Լուրջ հնագիտական պեղումներից ու դետեկտիվ աշխատանքից հետո, կարող եմ ասել, որ ձեզ համար պեղել ու բերել եմ այն ամենը, ինչ գտել եմ։ Իհարկե, այս անգամ ընտրությունը այդքան շատ չէ, բայց բազմերանգ է։

Նորաձևության էսքիզ սկսնակների համար
Նորաձևության էսքիզ սկսնակների համար
Նորաձևության էսքիզավորումը շատ հետաքրքիր հմտություն է, որը միավորում է բուն էսքիզավորումը, անատոմիան և որոշ չափով նյութագիտության հիմունքները։ Այս դասընթացը բավականին հետաքրքիր կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են նորաձևությամբ և կարուձևով, բայց չեն կարողանում կողմնորոշվել։
Լուսանկարչության դասընթաց
Լուսանկարչության դասընթաց
Կանգնած ակնթարթներ, որոնք ամեն պահի կարող են շարժվել։ Տեսանկյուններ, որոնք մինչ այդ պատկերացնելն էլ դժվար էր։ Լուսանկարչությունը շատ յուրօրինակ զբաղմունք է, որը հնարավորություն է տալիս գտնելու այն նեղ սահմանը, որտեղ տարբեր մարդկանց տեսակետներ կարող են համընկնել։
Photography
Photography
Լուսանկարչությունը հնարավորություն է տալիս տեսնելու աշխարհը մինչ այդ չբացահայտված տեսանկյունից։ Ուսումնասիրել, առանձնացնել և բացահայտել մեզ շրջապատող երևույթները մեկ ակնթարթի միջոցով։
ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԵԴԻԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այս դասընթացը նախատեսված է Վանաձորում ապրող երիտասարդների համար, որոնք ցանկանում են ծանոթանալ և հետագայում աշխատել մեդիա ոլորտում։ Դասընթացը համալիր է՝ միավորում է մի քանի հիմնական հմտություններ, և հնարավորություն կտա մասնակիցներին ոչ միայն ուսումնասիրելու մեդիան, այլև նկարելու սոցիալական թեմայով հոլովակներ և այլն։
Քանդակագործության վարպետության դասընթաց
Քանդակագործության վարպետության դասընթաց
Ձեռքերին չորացած կավը իմ մեջ արթնացնում է դպրոցական ռոմանտիկ հիշողություններ՝ անձև կավի կտորը, որից կերտելու ընթացքում կարող ես ստանալ այն, ինչ ցանկանում ես… Իրականում, բացի վերոհիշյալից, ավելի լավ պատճառ ինչի համար արժե գոնե մեկ անգամ գնալ նմանատիպ դասընթացի, մտքիս չի գալիս։
Բրուտագործության դասընթաց
Բրուտագործության դասընթաց
Ի՞նչ կարող եմ ասել. չնայած որ բրուտագործությունը իմ սիրած զբաղմունքը չէ, ժամանակ առ ժամանակ ես բավականին մեծ հաճույքով եմ զբաղվում կավի հետ աշխատանքով։ Հավես փորձառություն է, մյուս կողմից էլ՝ կարող ես քո բաժակը ինքդ պատրաստել։ Միանշանակ խորհուրդ չեմ տալիս այն մարդկանց, ովքեր սիրում են իրենց երկար եղունգները։

Անցյալ շաբաթվա իվենթատարափից հետո, այս շաբաթվա համարյա ամայի անապատները մի քիչ զարմանալի են։ Չնայած կյանքը վիրուսի օրերին այնքան էլ հեշտ չէ, բայց կդառնա հեշտ, եթե հումորով մոտենանք հարցին։

Գուստավ Կլիմտ. դասախոսություն
Գուստավ Կլիմտ. դասախոսություն
Գուստավ Կլիմտի աշխատանքներից որոշները երևի լայն ճանաչում ունեն մարդկանց մոտ։ Ներկայումս էլ քայլելով Վիեննայի փողոցներով՝ կարելի է տեսնել նրա ստեղծագործությունների ինտերպրետացիաները։ Կլիմտի ամենահայտնի ստեղծագործությունն է «Համբույր»-ը։
Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ ցուցահանդես
Մարիամ և Երանուհի Ասլամազյաններ ցուցահանդես
Ասլամազյան քույրերը անցյալ դարի ամենաճանաչված հայ նկարիչներից են, ում աշխատանքները ներկայացվում են ոչ միայն Հայաստանում, այլև Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում։ Արևելքի ոգով ու գույներով աշխատանքները ցուցադրվում են բացառապես Գյումրիում գտնվող «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ շատ հազվադեպ լքելով այն։ Այժմ դուք հնարավորություն ունեք ծանոթանալու այս արվեստագետների բացառիկ աշխատանքներին, հատկապես գրաֆիկական աշխատանքներին, որոնք հատուկենտ անգամներ են ցուցադրվել Երևանում։
Քառաձայն վիշապերգ
Քառաձայն վիշապերգ
Հայկական գորգերը դարեր շարունակ պահպանել են ազգային սիմվոլիկան՝ սկսած վիշապապաշտության շրջանից։ Երկար ժամանակ գորգերի վրա վերարտադրվում էր ոչ միայն հեթանոսական սիմվոլիկան, այլև քրիստոնեականը՝ ստեղծելով համահունչ կոմպոզիցիա։ Այս ցուցադրությանը դուք հնարավորություն ունեք տեսնելու Վիշապագորգերի յուրօրինակ հավաքածու։
Psychedelic Rock and Its Roots
Psychedelic Rock and Its Roots
Միրզոյանում մեկնարկած իվենթների շարքի 2-րդ deep listening-ը նվիրված է լինելու ռոքի ռիթմերին և արմատներին։

Այս շաբաթ կինոդիտումների ու քուիզերի ոլորտում նույնպես տարօրինակ դատարկություն է տիրում, երևի «Ուրբաթ 13»-ի ազդեցությունն է։

Ուրբաթ 13 - Կինովիկտորինա / Friday the 13th: Movie Quiz
Ուրբաթ 13 - Կինովիկտորինա / Friday the 13th: Movie Quiz
«Սարսափ» ֆիլմերի սիրահարների համար, չարաբաստիկ «Ուրբաթ 13»-ի քուիզ։ Եթե իհարկե ամերիկյան «սարսափ» ֆիլմերը կարելի է այդպես անվանել։
«Memories». դիտում-քննարկում
«Memories». դիտում-քննարկում
«Memories» լիամետրաժ անիմե-ֆիլմը յուրօրինակ է։ Այն ներառում է 3՝ իրարից անկախ, առանց շատ խորիմաստ սյուժեի պատմություններ։ Ես անձամբ հավանել եմ 3-րդը, բայց այս դեպքում նախընտրության հարց է։ Ամեն դեպքում՝ խորհուրդ տալիս եմ՝ շատ յուրօրինակ ֆիլմ է։

Մենք ունենք Internship-երի բաժին, որտեղ դուք կարող եք գտնել ձեզ հետաքրքրող Internship-ը։

3D մոդելավորման ինթերն
3D մոդելավորման ինթերն

Մինչ ես գնամ մյուս իվենթների հետևից, չմոռանաս միանալ մեր ֆեյսբուքյան խմբին՝ Arts and Crafts Learners Club.

Comments(0)

Leave a Comment