Error 404. Courses not found 15.03-23.03.2020

Հասկանալի պատճառներով մոտակա օրերին պլանավորված դասընթացների մեծ մասը հետաձգվում է։ Սակայն միշտ էլ կարելի է գտնել այլընտրանքներ ստեղծված իրավիճակի համար։ Մենք փորձել ենք քո համար հավաքել բոլոր հնարավոր տարբերակները։

Այս շաբաթ հիմնականում կառաջարկենք օնլայն դասընթացներ, որոնց մասնակցելու կամ չմասնակցելու ընտրությունը կախված է հենց քեզնից։

42 Yerevan ընդունելություն
42 Yerevan ընդունելություն
42 Երևանը ամբողջովին անվճար է: Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից միայն պահանջվում է լինել նվազագույնը 18 տարեկան, տրամաբանող, հետաքրքրասեր և պատրաստ իր կրթությանը նվիրել 1-3 տարի: Դիմելիս հարկավոր է հաջողությամբ անցնել առցանց տրամաբանության թեստը, մասնակցել գրանցման հանդիպմանը և ընդգրկվել մեր Ավազանում:
Internship Program for .Net developers by ZERØ
Internship Program for .Net developers by ZERØ
Մարտի 23-ին ZERØ-ն մեկնարկում է ԱՆՎՃԱՐ .Net Internship ծրագիր, որը նախատեսված է սկսնակների համար: Եզրափակիչ թեսթը հաջողությամբ անցնելու դեպքում ցանկացողները կհրավիրվեն հարցազրույցի՝ ZERØ ընկերություն։
Համաշխարհային արվեստի պատմություն
Համաշխարհային արվեստի պատմություն
Համաշխարհային արվեստի պատմության այս դասընթացը կօգնի ձեզ բացահայտել արվեստի բազմազան և բազմաշերտ աշխարհը, ծանոթանալ համաշխարհային արվեստի գլուխգործոցներին և դրանց ստեղծման պատմությանը։ Այս դասընթացի շնորհիվ դուք կբացահայտեք ձեր համար աշխարհի տարբեր ծայրերի ժողովուրդների դիցաբանությունը, մշակույթն ու արվեստը։
PowerPoint Առցանց Տեսադասընթաց
PowerPoint Առցանց Տեսադասընթաց
Տվյալ դասընթացից ինքս էլ եմ օգտվել։ Անպայման խորհուրդ եմ տալիս, ամեն ինչ շատ մանրամասն բացատրվում է ու ավարտին PowerPoint-ը կդառնա ձեր ամենասիրելի գործիքներից մեկը։

Աշխարհի խոշորագույն համալսարաններն այս շրջանում առաջարկում են բազմաթիվ անվճար դասընթացներ տարբեր բիզնես ուղղություններով։

Համաշխարհային բիզնես պրակտիկա
Համաշխարհային բիզնես պրակտիկա
Ջորջթաունի համալսարանի դասախոսական կազմը ներկայացնում է միջազգային ընկերություններում աշխատելու իրենց մասնագիտական փորձը։
Ձեռներեցություն զարգացող տնտեսություններում
Ձեռներեցություն զարգացող տնտեսություններում
Հարվարդի համալսարանն առաձարկում է օնլայն դասընթաց այս խիստ արդիական թեմայով։
Junior Laravel Developer Intern
Junior Laravel Developer Intern
Ընկերությունը փնտրում է Junior Laravel Developer-ների պրակտիկայի համար: Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 19:
Graphic Design
Graphic Design
Պրակտիկայից հետո լավագույններին ընդունվելու են աշխատանքի։
Պլաստիկ քարտերի վարչության փորձնակ
Պլաստիկ քարտերի վարչության փորձնակ
Բանկին անհրաժեշտ է փորձնակ պլաստիկ քարտերի վարչության հաշվարկների բաժնում։
SMM ինթերն
SMM ինթերն
Դիմելու վերջնաժամկետը 19.03.2020:
EdTech-ը՝ ներսում ու դրսում
EdTech-ը՝ ներսում ու դրսում
Վերջին մի քանի տարիների/տասնամյակների ընթացքում կրթությունը՝ հատկապես համալսարանական կրթությունն էլ ավելի շատ է սկսել օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ։ EdTech տերմինը, որպես այդպիսին, բավականին նոր է և ներկայումս բավականին բազմատար ու բազմաշերտ։
Նպատակասլաց գերմանախոսը
Նպատակասլաց գերմանախոսը
Միշտ եմ հետաքրքրվել եվոպական լեզուներով։ Հիմնական դպրոցում սովորել եմ անգլերեն և ֆրանսերեն,  իսկ ավարտելուց հետո սկսեցի ինքնուրույն սովորել իտալերեն։ Իսկ ինչպե՞ս իմ մեջ ծագեց սեր գերմաներենի նկատմամբ։
Դու հաջողակ բիզնեսմեն. արի պատմեմ ոնց
Դու հաջողակ բիզնեսմեն. արի պատմեմ ոնց
Երբևէ մտածե՞լ ես սեփական բիզնես ունենալու մասին։ Մտածած կլինես։ Forbes-ի շապիկին հայտնվելը, մեղմ ասած, հաճելի կլիներ, բայց շապիկին հայտնվելը, կամ հաջողակ բիզնես ունենալը միայն արդյունքներ ու հետևանքներ են։ Դու կարող ես դառնալ հաջողակ բիզնեսմեն, եթե սկսես անդադար սովորել, սկսես հենց հիմա ու շարունակես միշտ։ Եթե չգիտես, թե ինչից սկսել, հետևիր խորհուրդներիս։
20 անգլերեն բառ 2020-ի համար
20 անգլերեն բառ 2020-ի համար
2020-ին պետք է ավելի պահանջկոտ ու նպատակասլաց լինել։ Դե, քանի դեռ չի սկսվել աշխատանքային եռուզեռը, առաջարկում եմ ֆեյսբուքը հանգիստ թողնել ու մի քիչ անգլերեն բզբզալ…
CV, ցիվի, կիվի ու մի քիչ էլ Portfolio
CV, ցիվի, կիվի ու մի քիչ էլ Portfolio
Վերջերս հաճախ աչքի տակով եմ անցկացնում բազմաթիվ դիզայներների CV-ներ ու Portfolio-ներ, ու դրանից ծագեց այս ուղեցույցը գրելու գաղափարը։ Առաջին բանը, որ մինչ հարցազրույցը տեսնում է գործատուն, դիզայների CV-ին ու Portfolio-ն են։ Հաճախ մարդիկ սխալ են հասկանում ՝ ինչ մեծ նշանակություն ունի այս երկուսի ազդեցությունը։ Չնայած որ տարբեր դասընթացների գովազդներում նշվում է, որ կօգնեն portfolio կազմել, բայց իրականում արդյունքում շատ սևագրային կամ շաբլոնային է ստացվում։
Ուզում եմ ծրագրավորում սովորել. ո՞ր լեզուն ընտրեմ
Ուզում եմ ծրագրավորում սովորել. ո՞ր լեզուն ընտրեմ
Ծրագրավորման լեզու ընտրելը այն ամենակարևոր խնդիրներից մեկն է, որին բախվում է ցանկացած սկսնակ։ Բայց կարելի է կողմնորոշվել՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք։ Մասնավորապես, եթե արդեն գիտես, թե ինչով ես ուզում զբաղվել ապագայում, ապա համապատասխան լեզուն ընտրելը դառնում է բավական հեշտ։

Ֆորումում քննարկում ենք IT, օտար լեզուներ, բիզնես կամ արվեստ սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը, ինչպես նաև գտնում պրակտիկայի ու աշխատանքի հնարավորությունները։

Մաղթում եմ բարի ժամանց ու գնում ուսումնասիրելու առաջիկայի լավագույն դասընթացներն ու ուսումնական իվենթները։ :)))

Comments(0)

Leave a Comment