Կիլդիիիիմ. Version online․․․23.03-30.03.2020

Դիոգենեսի տակառում ոնց որ ապրենք։ Կյանքը գրեթե ամբողջությամբ կտրվել է իրական աշխարհից և տեղափոխվել է վիրտուալ ոլորտ։ Գոյացած ազատ ժամանակը լցնելու համար մենք առանձնացրել ենք մի քանի լավ հնարավորություն։

Ճիշտ պահն է հասել հիշելու բոլոր հետաձգված պլանները և ժամանակը տրամադրել ուսմանը։ Իսկ ինչ տարբերականեր կան՝ կգտնես ներքևում։

Օպերացիոն համակարգեր - OnLine
Օպերացիոն համակարգեր - OnLine
Դասընթացի օգնությամբ կծանոթանաք օպերացիոն համակարգերի սահմանման, հիմնական գործառույթների, ճարտարապետության և կոմպոնենտների հետ։
«Ֆրիդա Կալո». օնլայն դասախոսություն
«Ֆրիդա Կալո». օնլայն դասախոսություն
Սիրելի բարեկամներ, շարունակում ենք թեմատիկ-ճանաչողական օնլայն դասախոսությունների իրականացումը: Հերթական մեր նյութը նվիրված կլինի մեքսիկացի նշանավոր նկարչուհի Ֆրիդա Կալոյին: Անցյալ դարի ամենահայտնի կին նկարիչներից մեկի կյանքի և ստեղծագործության ուղի կբացահայտեք այդ ընտացքում։
42 Yerevan ընդունելություն
42 Yerevan ընդունելություն
42 Երևանը ամբողջովին անվճար է: Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից միայն պահանջվում է լինել նվազագույնը 18 տարեկան, տրամաբանող, հետաքրքրասեր և պատրաստ իր կրթությանը նվիրել 1-3 տարի: Դիմելիս հարկավոր է հաջողությամբ անցնել առցանց տրամաբանության թեստը, մասնակցել գրանցման հանդիպմանը և ընդգրկվել մեր Ավազանում:
 Սովորիր JavaScript ծրագրավորումը զրոյից
Սովորիր JavaScript ծրագրավորումը զրոյից
Նրանց համար, ովքեր չունեն ծրագրավորման նախնական գիտելիքներ և ցանկանում են դառնալ JavaScript ծրագրավորող։ Դասերը անցկացվում են աշխատանքային օրերին, շաբաթը 2 անգամ, երեկոյան ժամերին:
Այցելություն դեպի Էրմիտաժ
Այցելություն դեպի Էրմիտաժ
Էրմիտաժում լինելու մասին կյանքում գոնե մեկ անգամ մտածել է արվեստին մոտ կանգնած ցանկացած մարդ։ Եթե դեռ իրականում բախտ չի վիճակվել հայտնվել այնտեղ, ապա կարող եք բացը լրացնել հենց հիմա, թեկուզև առցանց տարբերակով։
Մշակութային կարանտին
Մշակութային կարանտին
Լավագույն օնլայն ներկայացումները ու էքսկուրսիաները, որոնցով կարելի է լցնել ժամանակը։

Այս շաբաթ սկսում ենք UI/UX ինքնուսուցման ուղեցույցը։ Ամեն ինչ պարզ է։ Պետք է կարդալ ստորև ներկայացված հոդվածը, ապա դիտել հոլովակը Youtube-ից, իսկ հետո վերադառնալ մեր ֆորում քննարկումների ու հետագա մասերի համար։

Ուզում ես ավելի մանրամասն իմանա UI/UX մասին և ինչ պրոցեսններ են տեղի ունենում մինչև վերջնարդյունք։ Այստեղ շատ պարզ և հետաքրիր ձևով այդ ամենը ներկայացված է։

Կիսահեքիաթ կամ ամեն ինչ UI-ի ու UX-ի մասին
Կիսահեքիաթ կամ ամեն ինչ UI-ի ու UX-ի մասին
Տարիներ, շատ տարիներ առաջ ինչպես պատմում են մարդիկ, կային 2 եղբայրներ՝ UI-ը և UX-ը, ում մասին բազմաթիվ լեգենդներ ու ասեկոսեներ են մնացել մեր կյանքում։ Շատերն ասում են թե UI-ը և UX-ը նույն մարդն էին։ Ոմանք պնդում են, որ նրանց նույնիսկ տարբերել չէր լինում։ Այստեղ և հիմա ես ձեզ կպատմեմ UI-ի և UX-ի ճշմարիտ պատմությունը։
UI/UX magic guide, Skill 1
UI/UX magic guide, Skill 1
Սպասում եմ քեզ ֆորումում։
Ուսնակ ծրագրավորող
Ուսնակ ծրագրավորող
Վեբ ծրագրավորման ընկերությունը հրավիրում է Ուսնակ (стажор) ծրագրավորողներին, անվճար ուսուցանվելու։
Graphic Design
Graphic Design
Պրակտիկայից հետո լավագույններին ընդունվելու են աշխատանքի։
Art Online
Art Online
Վերջին մի քանի տարիների տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տվել շատ բաներ ուսումնասիրել օնլայն տարբերակով։ Որոշ դեպքերում, օրինակ, լեզուների և ծրագրավորման, կան շատ լավ մշակված դասընթացներ և լեկցիաներ, հեռախոսային հավելվածներ և այլն, որոնցով շատ հեշտ է սովորել կամ որոնք կարելի է օգտագործել որպես գործիք հեշտացնելու համար սովորելու գործընթացը։
INFOTECH. Ինքնամեկուսացման ու ինքնուսուցման միամսյակը
INFOTECH. Ինքնամեկուսացման ու ինքնուսուցման միամսյակը
Հանգամանքների բերումով հիմնականում կանանց միամսյակ համարվող մարտ-ապրիլ շրջանը այս տարի ավելի շատ կհիշվի ինքնամեկուսացման անհրաժեշտությամբ։  Ազատված ժամանակը կարելի է հնարավորինս օգտակար անցկացնել, ու այս տարօրինակ շրջանը նշանավորել նոր հմտությունների ձեռք բերմամբ։
Ինչպես կազմել հաջողակ CV. DOs and DON'Ts
Ինչպես կազմել հաջողակ CV. DOs and DON'Ts
Լավ հմտություններ ունենալը ու հրաշալի մասնագետ լինելը, իհարկե, մեծացնում է բաղձալի աշխատանքը ստանալու հավանականությունը։ Բայց չէ՞ որ պետք է կարողանալ սեփական առավելությունները ներկայացնել լավագույնս։ Այս հարցում մեծ դեր ունի CV-ն։ Այն կարծես ճակատագրական լինի. գրում ես իդեալական ռեզյումե, թողնում լավ առաջին տպավորություն և ստանում այն, ինչ ուզում ես։ Ռեզյումեդ վա՞տն է. քեզ չեն էլ նկատի։ Իսկ ինչպե՞ս գրել հաջողակ CV։
Պարապ վախտի բզբզալիք
Պարապ վախտի բզբզալիք
Այս համարը նվիրվում է տանը նստած ու ամբողջ օրը հեռավար աշխատող կամ սերիալներ նայող հայերին։ Մի պահ կտրվի գործից, սերիալներից ու սկսիր լեզուներ սովորել։
Ֆիլմավարակ․ ի՞նչ դիտել այս շաբաթ գերմաներենով
Ֆիլմավարակ․ ի՞նչ դիտել այս շաբաթ գերմաներենով
Այսօր բնակչության 80%-ը տանն է։ Շա՜տ մարդիկ ձանձրանում են ամբողջ օրը տանը նստած ու ձևեր են ման գալիս, որ հաճելին ու օգտակարը համատեղեն։ Այսպիսով՝ այսօր գրել եմ գերմաներենով ֆիլմեր նայելու ու անվճար կայքերի մասին։
Ի՞նչ կարելի է սովորել մեկ ամսում
Ի՞նչ կարելի է սովորել մեկ ամսում
Այս օրերին ստեղծված իրավիճակը առավելագույնս օպտիմալ օգտագործելու համար առաջարկում եմ նախ և առաջ փորձել զարգացնել այնպիսի ունակություններ ու հմտություններ, որոնք, անկախ կրթությունից, մասնագիտացումից և զբաղեցրած պաշտոնից, օգտակար են բոլորի համար: Բացի այդ, այս հմտություններն պրակտիկորեն հնարավոր է սովորել շատ կարճ ժամկետներում և որոշ դեպքերում նաև անվճար:

Ֆորումում քննարկում ենք IT, օտար լեզուներ, բիզնես կամ արվեստ սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը, ինչպես նաև գտնում պրակտիկայի ու աշխատանքի հնարավորությունները։

Մաղթում եմ բարի ժամանց ու գնում ուսումնասիրելու առաջիկայի լավագույն դասընթացներն ու ուսումնական իվենթները։ :)))

Comments(0)

Leave a Comment