Ճանապարհ դեպի Front-end developer․ մաս 3

Հասանք front end developer դառնալու մեր ուղեցույցի վերջին՝ երրորդ մասին։ Այս հոդվածում արդեն կխոսենք հիմնականում այն գործիքների մասին, որոնք հեշտացնում են աշխատանքային պրոցեսը՝ դարձնելով այն ավելի արագ։ Իսկ նրանց, ովքեր դեռ չեն ծանոթացել առաջին երկու մասերին, խորհուրդ կտամ անպայման սկսել սկզբից՝ կարդալով դրանք։

Նախապրոցեսորները developer-ի ձեռքում ևս մի գործիք են, որոնցով հեշտացվում է CSS-ով կատարվող աշխատանքը։ Դրանք CSS-ին տալիս են լրացուցիչ հնարավորություններ։ Նախապրոցեսորները CSS կոդը դարձնում են համապատասխան տարբեր բրաուզերին: Ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենապահանջված նախապրոցեսորները SASS-ն ու LESS-ն են։ Ուստի այս երկուսի ավելացնելը արսենալում կմեծացնի ձեր շանսերը հաջողության հասնելու հարցում։

W3school-ը լավ աղբյուր է նախապրոցեսորներին ծանոթանալու համար, կարելի է օգտվել նաև պաշտոնական կայքերում առկա դոկումենտացիայից թե SASS-ի , թե LESS-ի համար։
LESS-ի համար ևս մի լավ աղբյուր է tutorialspoint.com-ը։

Տեխնիկան մեր օրերում, իհարկե, իր դերն ունի ցանկացած անհատի կյանքում։ Բայց մեզնից յուրաքանչյուրը տարբեր կերպ ու տարբեր նպատակներով է օգտագործում այն։ Մեկս նախընտրում է հեռախոս, մյուսը՝ համակարգիչ և այսպես շարունակ։ Բացի դրանից մեզնից շատերը օգտագործում են մի դիտարկիչ (browser), ոմանք էլ՝ այլ։ Իսկ front end developer-ը ստեղծում է կայք, որը հավանաբար կունենա հազարավոր կամ միլիոնավոր օգտագործողները։ Յուրաքանչյուր սարքավորման համար համապատասխան էջի ստեղծման համար պատասխանատու է ռեսպոնսիվ դիզայնը։ Իսկ ահա գրված կոդը պետք է նախատեսված ու փորձված լինի տարբեր դիտարկիչների վրա (cross-browser), քանի որ դեռևս կան տարբերություններ դրանց կողմից կոդերի վերծանման պրոցեսում։

Կայքերը ստեղծելու ընթացքում անհրաժեշտ է նաև մտածել դրանում անընդհատ թարմացվող ինֆորմացիայի, կոնտենտի մասին։ Գրեթե ամեն վեբ կայք էլ պատրաստված է կոնտենտի կառավարման համակարգի վրա։ Դրանցից ամենահայտնին ու տարածվածը WordPress-ն է, որը օգտագործվում է աշխարհի վեբ կայքերի շուրջ 60%-ի մոտ։ WordPress-ի ծանոթությունը մեծ առավելություն կտա developer-ին։

WordPress-ի կայքում առկա ձեռնարկից էլ կարելի է սկսել WordPress-ին ծանոթությունը։

Տարբեր կայքերի ստեղծման ժամանակ առաջացած բազմաթիվ խնդիրները լուծելու համար գրված ու գրվող կոդերի մեջ անընդհատ փոփոոխություններ են տեղի ունենում։ Git-ը անվճար ու բաց հասանելիությամբ վերսիայի կառավարման համակարգ է, որը օգնում է ինչպես փոքր, այնպես էլ մեծ պրոյեկտների վրա աշխատանքի ժամանակ։

Git-ի պաշտոնական կայքում եղած դոկումենտացիան թերևս լավագույն տարբերակն է համակարգին ծանոթանալու ու նրանով աշխատանքը սկսելու համար։ Կառաջարկեմ նաև github-ի տարբերակը։

Ու վերջապես հասանք բաղձալիին։ Ձեռքի տակ ունենալով այսքան հզոր գործիքներ՝ հանգիստ կարելի է հայտարարել, որ դու պատրաստ ես կոչվել front end developer: Բայց մի կարևոր նկատառում․ սովորելու պրոցեսը երբեք չի դադարում։ Ու անկախ զբաղեցրած աշխատանքից` պետք է միշտ կատարելագործվել ու դառնալ ավելի կոմպետենտ ժամանակակից, արագ զարգացող աշխարհում:

Առաջարկում եմ միանալ նաև մեր ֆեյբուքյան խմբին ՏՏ-ով հետաքրքրվածների համար`

Programming Learners Club

ինչպես նաև արվեստի, լեզուների ու բիզնեսի ուղղվածությամբ :)))

Tutor German Club
Business Learners Club
English Learners Club
Arts & Crafts Learners Club

Comments(0)

Leave a Comment