10 աշխատանք որ կարելի է անել տնից

Աշխատաշուկան արագորեն տրասֆորմացվում է, և սա անխուսափելի է։ Իրականում, խուսափելու կարիք էլ չկա։ Բոլորն արդեն սկսել են հասկանալ, որ ֆրիլանս կամ հեռավար աշխատելը ֆինանսապես առավել ձեռնտու է. գործատուի համար կրճատվում են տարածքի վարձակալման, կոմունալ ծախսերը, աշխատակիցները խնայում են տրասպորտի համար ծախսվող թե գումարը, թե ժամանակը։ Առավելություններն իհարկե այսքանով չեն սահմանափակվում։ Շատերը կարող են փորձել հերքել այս փաստը կամ ընդդիմանալ այս փոփոխություններին, բայց եթե ցանկանում ես անկախ իրավիճակից մնալ մրցունակ և պահանջված, խորհուրդ կտամ դիտարկել ֆրիլանս մասնագիտությունների այս ցանկը։ Նրանք յուրաքանչյուր իրավիճակում հարմար լինելուց բացի նաև շատ եկամտաբեր են և պահանջված։

Այս մասնագիտությունը վերջին շրջանում ամենամեծ պահանջարկ և ճանաչողություն ստացածներից է։ Եվ դա զարմանալի չէ։ Թվային մարքեթինգը լայն ոլորտ է։ Գրեթե յուրաքանչյուր ընկերություն ունի վեբ կայք, որն ունի առաջխաղացման կարիք, յուրաքանչյուր հաջող բլոգ կարիք ունի լավ պլանավորված SEO ռազմավարության, ինչպես նաև ընկերությունների մեծամասնությունը ունի իրենց պոտենցիալ և ներկա հաճախորդների էլ. փոստերի ցանկ, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է անփոխարինելի մարքեթինգի գործիք դառնալ։ Եվ քանի որ այս բոլոր գործընթացները կապված են թվային տեխնոլոգիաների հետ, ապա դրանք կարող են արվել հեռավար։ Այսպիսի աշխատանք գտնելը դժվար չէ, իսկ նախնական անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելու համար շատ ժամանակ չի պահանջվում։ Բազմաթիվ առցանց դասընթացներ և թրեյնինգներ կան այս թեմայով, որոնցից շատերն անվճար են։

Կարող է թվալ, որ նախորդ կետը պետք է ներառի ՍՄՄ-ը, սակայն կարծում եմ, որ այն ինքնին բավական լայն հասկացություն է որևէ այլ կատեգորիայի մեջ ներառելու համար։ Սա առավելապես նոր մասնագիտություն է, որը արագ աճ է գրանցել։ Գրեթե յուրաքանչյուր կազմակերպություն ունի Facebook, Instagram, և երբեմն YouTube, LinkedIn և Twitter էջեր, որոնց միջոցով այն  ապահովում է հաղարդակցումը իր հաճախորդների և հետևորդների հետ։ Սոցիալան մեդիան կարևոր ուղի է ցանկալի տեղեկատվությունը հասցեատերերին հեշտորեն փոխանցելու համար։ Այս մասնագիտության առավելություններից մեկը այն է, որ կարող ես միաժամանակ մի քանի ընկերությունների սոց. ցանցեր կառավարել և արդյունքում մի գործատուի փոխարեն ունենալ 5-10 հաճախորդ։ Այսպիսի աշխատանք գտնելու համար իհարկե փորձ է անհրաժեշտ, բայց այն հնարավոր է ստանալ նաև սոցիալական ցանցերի սեփական էջերը ակտիվորեն վարելու շնորհիվ։ Հիմնավոր  գիտելիքներ կարող ես ստանալ նաև բազմաթիվ օնլայն և օֆֆլայն դասընթացների միջոցով։

Արտաքին վաճառքի մասնագետները սովորաբար աշխատում են ճկուն ժամանակացույցով, որը չի պահանջում, որ նրանք լինեն գրասենյակում: Այս աշխատանքը կարող է արվել ցանկացած վայրից, եթե վաճառքները մեծ մասամբ հեռախոսային են կամ հաճախորդների հետ շփումը չի պահանջում այցելություն գրասենյակ, հնարավոր է ապավինել տեսազանգերին և CRM համակարգերին։

Ի տարբերություն վերը նշված մյուս մասանգիտությունների, վաճառքի որոշ պաշտոններ պահանջում են չափավոր ճանապարհորդություն կատարել՝ հաճախորդներին հանդիպելու, բանակցությունների համար: Բայց գործատուների մեծամասնությունը դեմ չէ տանից աշխատելուն, քանի դեռ բավարարվում են վաճառքի թիրախները:

Շատ ընկերություններ կարիք ունեն հաճախորդների աջակցության մեծ բաժինների: Այս մասնագետները  պատասխանում են հաճախորդների աջակցության դիմումներին, հեռախոսային զանգերին, էլեկտրոնային նամակներին։ Այս տեսակի աշխատանքը հարմար կլինի մանրածախ առևտրի, հաճախորդների սպասարկման, մարքեթինգի կամ կապի ոլորտներում փորձ ունեցողների համար: Հաճախորդների աջակցման պարտականությունները քիչ կապ են պահանջում թիմի մնացած անդամների հետ, և շատ ընկերություններ, գիտակցելով այդ փաստը, պատրաստ են վարձել հեռավար աշխատակիցներ: Սովորաբար ընկերությունները փնտրում են անգլերենի լավ գիտելիքներով, ինքնավարության ունակությամբ և պարզ տեխնիկական և ադմինիստրատիվ առաջադրանքներ իրականացնելու ունակ աշխատակիցներ։ Այսպիսով, այս կարիերայում հաջողակ լինելու համար անհրաժեշտ է միայն wifi, զանգերի կենտրոնի ծրագրի կամ Chatbot-ի առկայություն և հաճախորդների սպասարկման հմտություններ:

Ամենատարածված գործընթացներից մեկը, որ ընկերությունները հաճախ են պատվիրակում, մարդկային ռեսուրսների կառավարումն է։ Թվում է, թե անձնակազմի հետ ամենաանմիջական կապն ունեցող այս մասնագիտությունը հնարավոր չէ կազմակերպել հեռավար, սակայն թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ավելացել են նաև անձնակազմի կառավարման համար նախատեսված ծրագրերը, տեսազանգի և ՄՌԿ այլ թվային գործիքները։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է կազմակերպել ՄՌԿ տարբեր գործառույթներ հեռավորության վրա, ինչպիսիք են օրինակ նոր աշխատակիցների հավաքագրումը, աշխատակիցների համար Benefit փաթեթների մշակումը և այլն։ Իսկ այս ոլորտի վերաբերյալ վեբինարներ, դասընթացներ ու առցանց թրեյնինգներ կազմակերպվում են գրեթե ամեն շաբաթ։

Գրեթե յուրաքանչյուր ժամանակակից բիզնեսի ճյուղ ունի նախագծի ղեկավարների կարիք: Նրանք վերահսկում են խոշոր նախագծերը, առաջադրանքներ են հանձնարարում բազմաթիվ մարդկանց և բազմաթիվ թիմերի, և պատասխանատու են ծրագրի ընդհանուր ժամանակացույցի և հաջողման համար: Այս մասնագիտության համար որպես կանոն տեխնիկական հիմնային գիտելիքներ պետք չեն, բավարար է ունենալ կազմակերպչական և հաղորդակցման ունակություններ, ռազմավարական մտածողություն և խնդիրներն արագ լուծելու ունակություն։ Կախված ոլորտից, այս աշխատանքը հնարավոր է իրականացնել հեռավար։ Անհրաժեշտ նախնական գիտելիքներ, սերտիֆիկացում կարելի է ստանալ մի քանի ամսվա ընթացքում։

Պրոդուկտի կառավարիչը պատասխանատու է արտադրանքի հաջողությանը ուղղված բոլոր գործառույթները վերահսկելու համար: Պրոդուկտի կառավարումը բազմակողմանի մասնագիտություն է։ Այն պահանջում է գիտելիքներ ու հմտություններ բիզնեսի, դիզայնի և տեխնիկական ոլորտներում։ Անկախ նրանից, որ ուզում ես աշխատել խոշոր տեխնոլոգիական ընկերությունում, կամ ավելի փոքր սկսնակ ձեռնարկությունում, արտադրանքի կառավարումը բարձր վարձատրվող տեխնոլոգիական կարիերա կառուցելու հիանալի միջոց է՝ հեռավար իրականացնելու հնարավորությամբ։

Բիզնես վերլուծաբանը աշխատում է բարելավել բիզնեսի արդյունավետությունը՝ ուսումնասիրելով ընկերության տարբեր խմբեր, ստորաբաժանումներ և ներքին գործընթացներ ՝ բարելավումներ գտնելու համար: Ինչպես նաև կարող է կենտրոնանալ մակրո միտումների վրա, ուսումնասիրել ընդհանուր շուկան և տենդենցները, մրցակիցներին, հաճախորդների պահանջարկը և այլն: Եթե սիրում ես բիզնես վերլուծություններ, տվյալների վերլուծությունը և ունես վերլուծական մտածողություն, ապա սա կարող է հեռավար կարիերայի իդեալական հանարավորություն լինել քեզ համար:

Այս դերը կարող է շատ նման թվալ վաճառքների կառավարչի դերին, սակայն Account Manager-ը գործառույթների ավելի լայն շրջանակ է ներառում։ Հիմանական վաճառքի գործընթացից հետո, նա պատասխանատու է գործընկերների հետ հարաբերությունների պահպանման ու զարգացման, նրանց պահանջների վերլուծության և ընկերության մյուս թիմերին այդ պահանջարկների ներկայացման համար։ Քանի որ այս գործառույթը բազմաթիվ զուգահեռներ ունի վաճառքի գործառույթի հետ, ապա նմանապես կարող է իրականացվել հեռավար։

Շատ հնարավոր է, որ անգամ ներկայիս աշխատանքդ հնարավոր է իրականացնել հեռավար, եթե պարզապես առաջարկես գործատուիդ: Հաճախ շատ ավելի արագ է բանակցելը ներկայիս աշխատանքը հեռավարի փոխելու համար, քան բոլորովին նոր աշխատանք փնտրելը: Կարելի է սկզբնական շրջանում փորձել շաբաթական 1-2 օր, հետո հարմարվելու դեպքում ավելացնել տնից աշխատելու օրերի քանակը։ Ներկայիս ընկերությունները բաց են այսպիսի առաջարկների համար, սակայն պետք է գիտացկցել, որ երբեմն կարիք է լինելու  գրասենյակ գալ կարևոր հանդիպումների և քննարկումների համար։

Տեխնոլոգիայի շարունակական առաջընթացն այժմ հնարավորություն է տալիս շատ տարբեր մասնագետների աշխատել տնից: Քանի որ ավելի շատ ընկերություններ են տեղափոխում իրենց գործունեությունը առցանց հարթակներ, շատ առաջադրանքներ կարող են իրականացվել հեռակա կարգով: Եվ տնից աշխատող աշխատակիցներ ունենալը  շատ ընկերությունների համար արդյունավետ խնայողությունների այլընտրանք է: Հետևաբար, եթե քեզ էլ է ավելի հարմար տնից աշխատել, խնայելով գումար և ժամանակ, ապա հաստատ հարմար աշխատանք կգտնես։

Comments(0)

Leave a Comment