Ստեղծիր
Տարածիր
Դասավանդիր
Ներկայացրու դասընթացներդ
Ստեղծիր դասընթացի էջ։ Ավելացրու գրավիչ նկարներ, կարճ ու բովանդակալից վերնագրիր այն ու ներկայացրու բովանդակությունը։ Շեշտիր, թե ովքեր են քո թիրախային լսարանի անդամներն ու ինչ կստանան դասընթացին մասնակցելուց հետո։
Ստեղծիր դասավանդման նյութեր
Ստեղծիր լավ կառուցված դասավանդման նյութեր։ Ընտրիր դասավանդման մեթոդը՝ առցանց կամ լսարանային։ Նշիր՝ արդյոք ստեղծածդ նյութը ինքնուսուցման համար է։ Ուրվագծիր դասընթացի բովանդակությունը՝ յուրաքանչյուր բաժնում ավելացնելով համապատասխան նյութերն ու վարժությունները։ Ինտերակտիվ դասընթաց ստանալու համար ավելացրու նաև հոլովակներ, աուդիո նյութեր ու քուիզներ։
Ստացիր առցանց վճարումներ
Օգտվիր առցանց վճարումներ ընդունելու համակարգից ու ստացիր գումարդ 4 արժույթներով։ Մեր ապահով վճարման համակարգը թույլ կտա քեզ ազատվել ֆինանսական քաշքշուքից։
Դասավանդիր հեռավար
Zoom, Skype, Google Meet… Դասավանդիր այս բոլոր գործիքներով։ Դասական լսարանային դասավանդումը փոխարինիր հարմարավետ հեռավար ուսուցմամբ։ Ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ դարձրու դասընթացները՝ օգտագործելով մեր վիրտուալ գրատախտակն ու քո ստեղծած թվային նյութերը։
Պարգևատրիր կամ հավաստագրեր տուր
Դասընթացի ավարտից հետո, ուսանողներին թվային հավաստագրեր տրամադրիր։ Ոգեշնչիր նրանց հասնել իրենց հաջորդ նպատակին։
Starter
- Դասընթացավար - 1
- Ուսուցման կառավարում
- Բովանդակության ստեղծում
- CRM (Basic)
- Նամակագրություն
- Հավելված
- Zoom ինտեգրում
- -
- -
- -
- -
- -
- -
Անվճար
ամսական| մինչև 30 ուսանող
Lite
- Դասընթացավարներ - 3
- Ուսուցման կառավարում
- Բովանդակության ստեղծում
- CRM
- Նամակագրություն
- Հավելված
- Zoom ինտեգրում
- Առցանց դասարան
- -
- -
- -
- -
- 30 օր փորձնական
֏15 000
ամսական | մինչև 50 ուսանող
PRO
- Դասընթացավարներ - 30
- Ուսուցման կառավարում
- Բովանդակության ստեղծում
- CRM
- Նամակագրություն
- Հավելված
- Zoom Ինտեգրում
- Առցանց դասարան
- Ֆինանսներ
- API
- Սեփական ենթադոմեյն
- -
- 30 օր փորձնական
֏25 000
ակտիվ ուսանողի համար | մինչև 300
Ակտիվ ուսանողը տվյալ ամսում դասընթացի մասնակցող ուսանողն է։
Վճարումը կատարվում է Ամերիա բանկի հաշվեհամարին և փոխանցվում Ձեր բանկային հաշվին։
Այո։ Շատ կարևոր է նախապես ստեղծել դասավանդման թվային նյութեր։ Համակարգը կստուգի ուսանողի առաջընթացն ու կուղղի սխալները։
Դասընթացներին առաջնահերթությունը տրվում է՝ ըստ իրենց բովանդակության և արտաքին տեսքի։ Կարևոր է ունենալ դասընթացի մանրամասն նկարագրություն, նկարագրել դասընթացի հետ կապված բոլոր մանրամասները։ Շատ կարևոր է ներառել բանալի բառեր, որոնք ուսանողները հաճախ են կիրառում դասընթաց գտնելու համար։
Այլ գործոններ՝
- Դասընթացը պիտի ունենա գրաֆիկ՝ սկզբնաժամկետ, օրեր, ժամեր, ազատ տեղեր, որովհետև ընտրություն կատարելիս մարդիկ հիմնվում են իրենց ժամանակային պլանների վրա։
- Դասընթացի էջում պիտի լինեն որակյալ լուսանկարներ, որովհետև մարդիկ ուշադրություն են դարձնում այն միջավայրին, որտեղ անցկացվելու են դասընթացները։ Աշխատեք, որ Ձեր դասընթացները նաև լավ գնահատականներ (review) ունենան, ինչը վստահություն կներշնչի ապագա ուսանողներին։
Leave a Comment