3 ոլորտ, որտեղ հաստատ աշխատանք կգտնես

Ծրագրավորում, մարքեթինգ, դիզայն… TOP ոլորտներ, որտեղ աշխատանք կգտնես

Աշխատանք գտնելը մեր օրերում թվում է, թե բարդ է, բայց իրականում լավ աշխատանք ունենալու բոլոր հնարավորությունները կան, եթե համապատասխան ոլորտում եք փնտրում։ Աշխատաշուկայում 3 հիմնական ուղղություն կա, որոնք գերակշռում են թափուր հաստիքների առումով։

Այս երեք ուղղություններում մասնագիտանալուց հետո, աշխատանք կգտնես ամենահեղինակավոր ընկերություններում ու կհամագործակցես լավագույն գործատուների հետ, այնպես որ մի պահ կենտրոնացում ու գուցե կողմնորոշվես, թե որ ուղղությունն է քեզ տանում դեպի երազանքի աշխատանք։ 

Ծրագրավորում, մարքեթինգ, դիզայն… 3 ոլորտ, որոնցում մասնագիտանալը կապահովի կարիերայի կտրուկ աճ, միշտ առաջընթաց ունենալու հնարավորություն, բարձր վարձատրվող աշխատանք, լայն մտահորիզոն ու շփումների մեծ շրջանակ։ Այս ոլորտներից որն էլ ընտրես, աշխատաշուկան կապահովի հետևյալ առավելությունները՝

  • Կլինես մրցունակ մասնագետ
  • Կարող ես աշխատել թե՛ մեծ թիմերում, թե՛ ազատ գրաֆիկով՝ տանը
  • Նոր ծանոթություններ կունենաս
  • Կհամագործակցես լավագույն ընկերությունների և թոփ լիդերների հետ
  • Աշխատանք կգտնես յուրաքանչյուր բնագավառում

Ծրագրավորում (Java/Go/C#)

Նորություն չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաները ժամ առ ժամ գրավում են աշխարհը, իսկ համաճարակը եկավ ապացուցելու, որ սա այն ոլորտն է, որի վրա պիտի հույս դնենք ցանկացած անհասկանալի իրավիճակում։ Ծրագրավորողները ամենաբարձր վարձատրվող մասնագետներից են։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր մարդ կարող է ծրագրավորող դառնալ, բայց…

Եթե դու

  • Լավ ես տրամաբանում,
  • Լավ ես լուծումներ գտնում,
  • Ստեղծարար ես,
  • Աշխատասեր,
  • Չես հանձնվում,

ուրեմն կարող ես ընտրել այս ուղղությամբ մասնագիտանալը։

 

Ծրագրավորողի միջին աշխատավարձը միջին մակարդակում՝ 600 000 ՀՀԴ
Ուսման միջին տևողությունը՝ 4 ամիս
Դասընթացների արժեքը միջինում ամսական՝ 50 000 ՀՀԴ

Բայց պետք է հիշել՝ ծրագրավորող դառնալը երկարատև պրոցես է ու այստեղ միշտ սովորելու բան կա, այնպես որ հաջողության հասնելու համար դեռ շատ պիտի աշխատես։ Հետևյալ ընկերություններում հիմա թափուր հաստիքներ կան՝ Digitain, Converse Bank, TeamViewer Armenia, Disqo, mentorcliQ, FLUX Technologies։

Դասընթացներ՝ Java, C#, Go

Թվային մարքեթինգ (mobile)

Մի իր, որը միշտ քեզ հետ է։ Իհարկե՝ հեռախոսը։ Դրա համար էլ հիմա ընկերությունները ակտիվ զբաղվում են հենց մոբայլ մարքեթինգով, ուստի այս մասնագետների պահանջը կա ու դեռ կավելանա։

Եթե դու

  • Ուշադիր ես դետալների նկատմամբ,
  • Կարևորում ես մոբայլի դերը,
  • Կարող ես համոզիչ լինել,
  • Տարբերակում ես արտադրանքի առավելություններն ու թերությունները,
  • Միշտ սովորելու ձգտում ունես,

ուրեմն կարող ես մասնագիտանալ հենց մոբայլ մարքեթինգում։
Մարքեթոլոգի միջին աշխատավարձը միջին մակարդակում՝ 250 000 ՀՀԴ
Ուսման միջին տևողությունը՝ 2 ամիս

Հետևյալ ընկերություններում հիմա թափուր հաստիքներ կան՝ BDG, Adjarabet. am, Easy Pay LLC։

Դիզայն

Հաջորդ մեծ ուղղությունը, որտեղ կարող ես մի քանի ենթաուղղություններով մասնագիտանալ՝ դիզայնն է։ Գրաֆիկական դիզայն, վեբ դիզայն, UI/UX դիզայն… ընտրությունը մեծ է։ Կողմնորոշվելու համար պետք է պարզապես հասկանալ դրանց տարբերությունները (այս մասին հոդվածը՝ շուտով)։ Եթե քեզ համար կարևոր են թվային արտադրանքի հարմարավետությունն ու արտաքին տեսքը, կարողանում ես տարբերել լավ ու վատ դիզայնը, ուրեմն կարող ես խորանալ հենց այս ուղղության մեջ։

Այս երեք ենթաղղությունները տարբերվում են սովորելու միջին տևողությամբ, միջին աշխատավարձի չափով, բայց բոլորն էլ ապահովում են կայուն աշխատանք թե՛ ամբողջ դրույքով մեծ ընկերություններում, թե՛ որպես ֆրիլանսեր։

Եթե դու

  • Սիրում ես աշխատել գույների ու ձևերի հետ,
  • Ուզում ես դիզայնի գործիքների տիրապետել,
  • Կարողանում ես տեսնել գեղեցիկն ու հարմարավետը,
  • Ձգտում ես անթերի աշխատանք անել,
  • Ոգեշնչվում ես վիզուալ պատկերներից,
  • Շուտ չես հանձնվում,
  • Կարողանում ես ընդունել առողջ քննադատություն,
  • Ու տեսնում ես միտքը պատկերի ձևով,

ուրեմն դիզայնը քո ապագան է։

Դիզայների միջին աշխատավարձը միջին մակարդակում՝ 400 000 ՀՀԴ
Ուսման միջին տևողությունը՝ 2 ամիս
Դասընթացների արժեքը միջինում ամսական՝ 50 000 ՀՀԴ

Թափուր հաստիքներ կան՝
Web Design –
PicsArt, IMEX Group, Viva-MTS
UI/UX –
SoftConstruct , Digitain, Renderforest, Ucom LLC
Animation/ Motion Graphic –
SoftConstruct, Digitain, Gmarketing

Դասընթացներ՝ Web Design, Animation/ Motion Graphic, UI/UX Design

Comments(0)

Leave a Comment