Ի՞նչ է նախագծի կառավարումը։ Ամեն ինչ Project Management-ի մասին

Ի՞նչ է նախագծի կառավարումը։ Ամեն ինչ Project Management-ի մասին

Project Manager, Product Manager, Product Owner, Scrum Master` հաստատ լսել եք այս մասնագիտությունների մասին, կամ ծանոթ եք դրանց էությանն ու ուզում եք մասնագիտանալ դրանցից որևէ մեկում։ Այսօր կխոսենք «Նախագծերի կառավարում» մասնագիտության մասին.

Ի՞նչ է նախագծի կառավարումը

Ո՞վ է նախածերի կառավարիչը

Ինչո՞վ է նախագծերի կառավարչի աշխատանքը տարբերվում պրոդուկտի կառավարչի (Product Manager) աշխատանքից

Ինչո՞ւ և Ինչպե՞ս դառնալ նախագծերի կառավարիչ

Ի՞նչ է նախագծերի կառավարումը

Որպեսզի հասկանանք ինչ է նախագծի կառավարումը, պետք է հասկանալ նախ և առաջ՝ ինչ է նախագիծը։ Նախագիծը գործողությունների ամբողջությունն է, որոնք ուղղված են որևէ հստակ նպատակի իրականացմանը, ունեն սկզբնաժամկետ ու ավարտ, ուստի այս գործողություններն իրականացնելու համար տրամադրվում են որոշակի ժամանակ և ռեսուրսներ։

Եվ որպեսզի նախագիծը հաջողության հասնի, պետք է շատ ճիշտ կառավարել ժամանակն ու ռեսուրսները։ Նախագծերի կառավարումը այդուհանդերձ հմտությունների, գիտելիքի, փորձի ու գործիքակազմի այնպիսի կիրառումն է, որը թույլ է տալիս նախագծի իրականացման շնորհիվ հասնել սպասված արդյունքների։ Նախագծի կառավարումը անցնում է 5 հիմնական փուլով՝

Նախաձեռնում

Պլանավորում

Իրականացում

Մոնիտորինգ

Ավարտ

Նախագծերի կառավարումը իրականացվում է գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած ռեստորանային բիզնեսից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Տեղեկատվական տեխնոլոգիաներում Project Manager-ները աշխատում են երկու հիմնական մեթոդներով՝ Waterfall և Agile։ Վերջին տարիներին ավելի տարածված ու պահանջված մեթոդը Agile-ն է։

Ո՞վ է նախագծերի կառավարիչը

Եթե մտածում եք նախագծի կառավարչի մասնագիտությունն ընտրելու մասին, պետք է իմանաք, թե ովքեր են «իդեալական» Project Manager-ները։

Այս մասնագետների առաջին ամենակարևոր հատկությունն այն է, որ նրանք կարողանում են աշխատել փոքր կամ մեծ թիմերի հետ և բիզնես նպատակները դարձնում են թիմերի հիմնական նպատակներ։ Նրանք շատ լավ են աշխատում սթրեսային իրավիճակներում, արագ կողմնորոշվում են, երբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, շատ լավ են պլանավորում և առաջնահերթություններ սահմանում։

Project Manager-ները ուստի պիտի ունենան հետևյալ հմտությունները՝

Ժամանակի կառավարում

Առաջնորդություն

Պլանավորում

Արագ կողմնորոշում

Ճկունություն

Նպատակասլացություն

Project Manager vs Product Manager

Մարդիկ հաճախ են շփոթում Project Manager-ի և Product Manager-ի աշխատանքները։ Ի տարբերություն Project Manager-ների, Product Manager-ները պատասխանատու են կոնկրետ պրոդուկտի աճի ու զարգացման համար, որի շրջանակներում կարող են իրականացվել մի շարք Project-ներ։ Product Manager-ի պարտականությունների մեջ է մտնում հիմնականում հասկանալ, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա պրոդուկտը, որոնք են պրոդուկտի զարգացման համար կատարվելիք հաջորդ քայլերը, բանակցել հաճախորդների հետ, իսկ Project Manager-ները որոշում են, թե այդ ամենը երբ պետք է իրականացվի, ինչ ռեսուրսներով և ժամանակամիջոցում։

Ինչպես հայտնի խոսքն է ասում. «Product Manager-ները առնչվում են ի՞նչ և ինչո՞ւ հարցերին, իսկ Project Manager-ները՝ ե՞րբ և ինչպե՞ս»։

Ինչո՞ւ ու ինչպե՞ս դառնալ նախագծերի կառավարիչ

Հայաստանում ՏՏ ոլորտում նախագծերի կառավարչի ամսական միջին աշխատավարձը 550.000 դրամ է։ Ձեռք բերելով այս մասնագիտությունը՝ կարող եք աշխատել մեծ ՏՏ ընկերություններում՝ ինչպես Հայաստանում (Renderforest, Instigate, VMWare, Workfront, EPAM), այնպես էլ արտասահմանում։

Բայց նախագծերի կառավարչի պաշտոն կարող եք զբաղեցնել ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև օրինակ՝ ռեստորանային բիզնեսում կամ գիտական ու առողջապահական ոլորտներում։

Իսկ ինչպե՞ս դառնալ նախագծերի կառավարիչ, աշխատանք գտնել, աշխատել բարձրակարգ ընկերություններում ստանալ բարձր աշխատավարձ։ Project Manager-ի կարիերայի ուղին շատ խոստումնալից է, բայց նախ համոզվեք, որ սա իսկապես այն է, ինչ Դուք ուզում եք և Դուք ունեք կամ կարող եք զարգացնել վերոնշյալ հմտություններն ու կարողությունները։

Հաջորդ քայլը սովորելն է. կարող եք տարբեր հոդվածներ կարդալ այս թեմայով, ուսումնասիրել տարբեր երկրների փորձը։ Ձեզ շատ կօգնի Project Management Institute-ը (PMI):

Ընտրեք դասընթաց՝ Project Manager դառնալու համար շատ կարևոր է նաև հիմնավոր գիտելիքներ ունենալը. այդ հարցում Ձեզ կօգնեն դասընթացները։ Ներքևում կթողնեմ մի քանիսը։

Գտեք պրակտիկայի հնարավորություն կամ աշխատանք սկսնակների համար։

Ուսումնասիրեք առկա դասընթացները

Ձեզ կհետաքրքրի նաև

Comments(0)

Leave a Comment