Lazy lazy loading… IT աշխարհն այս շաբաթ 27․04-04.05․2020

Մարդիկ թե ընդհանրապես, թե հատկապես այս օրերին բաժանվում են երկու խմբի։ Առաջինում այն մարդիկ են, ովքեր իրենց ժամանակը անց են կացնում, ինչպես  Սիմպսոնների Հոմերը, որն ազատություն էր տալիս իր ծուլությանն ու ամբողջ օրը անց կացնում բազմոցին։

Երկրորդում էլ Հոմերի հակառակ տեսակն է․ մարդիկ, որոնք ամեն րոպեն փորձում են հնարավորինս արդյունավետ օգտագործել՝ կատարելագործելով սեփական հմտությունները անձնական ու մասնագիտական ուղղություններով։ Ամեն դեպքում, այս հոդվածը բոլորի համար է։ Հոմերներն էլ կգտնեն իրենց հետաքրքիր ու համով պատառը, նպատակասլացներն էլ։ Մենակ թե ուշադիր հետևիր օրացույցիդ, որ չխառնես շաբաթվա օրերն ու բաց չթողես հետաքրքիր օնլայն իրադարձությունները։

ՏՏ ոլորտը արտասովոր պայմաններում վերջնականապես ամրապնդեց իր դիրքերը։ Հիմա առանց նրա անհնար է որևէ գործունեության իրականացում։ Մեծանում են նաև ոլորտում առաջին քայլերը անելու հնարավորությունները։ Դրանցից մի քանիսը հավաքված են ստորև։

IoT սենսորային ինտեգրացիաներ
IoT սենսորային ինտեգրացիաներ
Թումո լաբորատորիաների և TeamViewer Armenia-ի համատեղ նախագծում ուսանողները ծանոթանալու են մի շարք սենսորների հետ և դրանք ինտեգրելու են հեռուստատեսային IoT պլատֆորմի վրա` օգտագործելով իրենց API-ները:
UI/UX for apps Online
UI/UX for apps Online
Բջջային սարքերն այժմ օգտագործվում են ամենուր՝ սկսած բանկային համակարգերից մինչև խաղային համակարգեր, ուստի user interface (UI)-ը և user experience (UX) design-ը կարող ենք ենթադրել դրանց շատ կարևոր մասնիկ:
Graphic Design
Graphic Design
Գրաֆիկ դիզայների մասնագիտությունը լավագույն լուծումն է Ձեր գրասենյակային ձանձրալի աշխատանքը փոխարինելու համար։
Որակի ապահովման հիմունքներ
Որակի ապահովման հիմունքներ
Ինքնամեկուսացման ընթացքում ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար՝ AITC կենտրոնը մեկնարկում է «Որակի ապահովման հիմունքներ» դասընթացը՝ օնլայն ուսուցմամբ։
Բաց դասընթաց։ Ծրագրավորման հիմունքներ
Բաց դասընթաց։ Ծրագրավորման հիմունքներ
Բաց առցանց դասախոսությունների շարք՝ նվիրված ծրագրավորման հիմունքներին։
Think Tank
Think Tank
Ապրիլի 21-ին ժամը 18։00-ին տեղի կունենա օնլայն ThinkTank-ը, որի ընթացքում մասնակիցները կլուծեն առաջադրանքը Python լեզվի միջոցով։
Front-End ծրագրավորում
Front-End ծրագրավորում
Front-End ծրագրավորողը ապահովում է կայքէջի արտաքին տեսքը, որի մշակման գործընթացում օգտագործվում է HTML և CSS, իսկ JavaScript-ը, որը ներկայումս համարվում է ամենապահանջված ծրագրավորման միջավայրը աշխարհում, ապահովում է կոնտենտի ֆունկցիոնալությունը և դինամիկությունը ապահովելու համար և ոչ միայն։
Manual QA
Manual QA
Business Development Group-ը անց է կացնում «Manual QA» դասընթացը, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել IT ոլորտի ամենամրցակցային մասնագիտություններից մեկը, սակայն չգիտեն ինչից սկսել։

Ted Ed շուտվանից չենք նայել։ Էս անգամ Ալան Թյուրինգի վաղեմի երազանքի մասին։ Ինչպես է արհեստական բանականությունը փորձում խոսակցություններ վարել, ինչպես հասարակ մահկանացուն։

Պարզվում է, որ lazy լինում ենք ոչ միայն մենք, մարդիկս։ Ու եթե հոդվածը սկսել ենք ծուլության մասին խոսելով, պարտավոր ենք խոսել նաև համակարգչային ծուլությունից։ Lazy loading-ի մասին վիդեոյում։

Մի քիչ արվեստը մեղմ ասած չի խանգարի այս օրերին։ Առաջարկում եմ միանալ գերմաներենով ֆիլմի կինոդիտմանը, ինչպես նաև հաջորդող քննարկումներին։

«Ժամանակի ընթացքում» (Վիմ Վենդերս, 1976)
«Ժամանակի ընթացքում» (Վիմ Վենդերս, 1976)
Ապրիլի 22-ին քննարկելու ենք նորագույն կինոյի մեծագույն վարպետ Վիմ Վենդերսի «Ժամանակի ընթացքում» (1976) ստեղծագործությունը: Ֆիլմն ինքներդ պիտի նայեք, որ նշված օրը, նշված ժամին բոլորով քննարկենք: Մենq ձեզ սիրով կարող ենք տրամադրել (իվենթների Discussions բաժնում) ֆիլմի հայերեն ենթագրերը:

Front End developer դառնալու ուղեցույցն ու ՏՏ ոլորտից մյուս հոդվածները արդիական են, առավել քան երբևէ։ Առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին։

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

Comments(0)

Leave a Comment