INFO TECH-Ինքնամեկուսացման ու ինքնուսուցման միամսյակը

Հանգամանքների բերումով հիմնականում կանանց միամսյակ համարվող մարտ-ապրիլ շրջանը այս տարի ավելի շատ կհիշվի ինքնամեկուսացման անհրաժեշտությամբ։ Դե հա, վիրուս է, պետք է մտածել թե սեփական, թե մյուսների առողջության մասին՝ սահմանափակելով սոցիալական կյանքը։ Բայց տնտեսագիտական կրթությունս անգամ այս իրավիճակի պայմաններում ինձ դրդում է քաղել առավելագույնը, իսկ դրա համար իրականում շատ պայմաններ կան։ Ազատված ժամանակը կարելի է հնարավորինս օգտակար անցկացնել, ու այս տարօրինակ շրջանը նշանավորել նոր հմտությունների ձեռք բերմամբ։

Մեր օրերում շատ-շատ բաներ կարելի է սովորել՝ օգտագործել համացանցն ու տեխնիկայի հնարավորությունները։ Մնում է կողմնորոշվել՝ ինչ սովորել։ Իսկ ես մի տեղում փորձեմ հավաքել ՏՏ ոլորտի լավագույն տարբերակները։

Codecademy-ն իմ կողմից օգտագործված առաջին կայքերից է, ուստի նրա հանդեպ առանձնահատուկ ջերմություն եմ զգում։ Այստեղ առաջարկվող անվճար դասընթացների լայն շրջանակից կարելի է ընտրել ցանկալին ու սկսել ուսուցումը։ Դասերը բաժանված են մանր մասերի, մանրամասն բացատրվում են բոլոր մանրուքները, իսկ ամեն մասից հետո կան առաջադրանքներ, որոնք պետք է կատարել հաջորդ մակարդակին անցնելու համար։

Լեզուն՝ անգլերեն։

Udemy-ում, ի տարբերություն նախորդի, դասընթացները վիդեո ֆորմատով են։ Այստեղ նույնպես կարելի է գտնել անվճար դասընթացներ, ընդ որում, ոչ միայն ՏՏ ոլորտից։ Լեզուներ, դիզայն, հոգեբանություն, կրոն և այլն։ Ձեզ կառաջարկեմ HTML, CSS կուրսը, որը լավ հիմք կլինի ծրագրավորման լեզուներին ծանոթանալուց առաջ։

Լեզուն՝ անգլերեն։

Հարվարդի համալսարանի կողմից առաջարկվող անվճար դասընթացները կարծում եմ ներկայացնելու կարիք էլ չկա։ Սա այն դեպքերից է, երբ անունն իր մասին ամեն ինչ ասում է։

Լեզուն՝ անգլերեն։

Սկանդինավյան երկրների բնակիչների համար նախատեսված դասընթացը անցյալ տարի բավական պոպուլյար էր Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նորվեգիայում ու Դանիայում։ Շուրջ 5,5 մլն գրանցումներից հետո այն հասանելի դարձավ նաև աշխարհի մնացած երկրների բնակիչների համար։ Սկանդինավյան որակի վրա կասկածելն անտեղի է, ուստի եթե Արհեստական բանականություն, ապա սկիզբն այստեղից։

Լեզուն՝ անգլերեն։

Եթե անգլերենով չեք ցանկանում սովորել, մի ուրիշ տարբերակ էլ կա։ Ռուսերենը։ HTML-ն ու CSS-ը կարելի է սովորել այս կայքով, իսկ ահա JavaScript-ի համար կարելի է օգտագործել  learn.javascript.ru-ն։

Մենք ծրագրավորմամբ հետաքրքրվածների ու սովորողների մի մեծ խումբ ենք, ու մեր պլաններում կա նաև համատեղ որևէ բան սովորելու միտքը։ Այս պահին մենք որոշում ենք, թե ինչ ֆորմատով կարող ենք դա անել, բայց հաստատ արդյունավետ ու հետաքրքիր է լինելու։ Էնպես որ, խորհուրդ եմ տալիս միանալ մեզ։

Programming Learners Club

Առաջարկում եմ նաև միանալ մեր մյուս ուղղություններին։ Արվեստ, բիզնես, անգլերեն ու գերմաներեն լեզուներ։ Հաստատ քեզ հետաքրքիր կլինի:)

Business Learners Club
Tutor German Club
English Learners Club
Arts & Crafts Learners Club

Comments(0)

Leave a Comment