Տարիներ շարունակ մեր ունեցած պատկերացումները կարիերայի աճի վերաբերյալ հիմնովին փոխվել են։ Այդ փոփոխությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ բավականին հմտություններ մեծ արագությամբ անպետք են դառնում, ինչպես նաև հներին փոխարինելու են գալիս նորերը։ Այս հանգամանքով պայմանավորված՝ առաջատար կազմակերպությունները վերանայում են կորպորատիվ ուսուցման հնարավորությունները և ընդհանրապես վերանայում են աշխատակիցների կարիերայի առաջխաղացման գործընթացը։ Իր հերթին Կորպորատիվ ուսուցման տրանսֆորմացիան պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝
- Ուսուցման տեխնոլոգիաները փոխվում են արագորեն։ Ավանդական ուսուցման կառավարման համակարգերին (LMS) փոխարինելու են եկել նորերը, որոնք ավելի լայն տեխնիկական հնարավորություններ են ընդգրկում ուսուցման գործընթացի կազմակերպման և մատուցման համար։
- Աշխարհում կարիերայի միջին տևողությունը դարձել է 60 տարի, որը բավականին մեծ ժամանակահատված է միշտ արդյունավետ և ժամանակին համընթաց քայլելու համար։
- Մեր ողջ կյանքի ուղիղ կեսի ընթացքում ձեռք բերած հմտությունները կորցնում են իրենց արդիականությունը ընդամենը 5 տարում։
- Անցյալում աշխատակիցները սովորում էին նոր հմտություններ, որպեսզի ունենային կարիերայի առաջընթաց, ներկայում կարիերան ինքնին ուսուցման մեծ ճանապարհորդություն է։
- Միլենիալների և “Z” սերունդի համար աշխատանքում սովորելու հնարավորությունը և աճը հանդիսանում են կարևոր նախապայման որևէ կազմակերպությունում աշխատելու համար։ Ի դեպ, միլենիալները արդեն կազմում են ողջ աշխատաշուկայի գրեթե 50%-ը։
Հաշվի առնելով վերոնշյալ ազդակները՝ այն կազմակերպությունները, որոնք որդեգրել են «ապագայի կազմակերպություն» կառուցելու ռազմավարությունը հաջողակ բիզնես կառուցելու համար անփոխարինելի են համարում շարունակական ուսուցման դերը։ Թվային դարաշրջանում կազմակերպությունները պետք է ապահովեն իրենց աշխատակիցների համար ուսուցման և զարգացման շարունակականություն բոլոր հնարավոր թվային ուղիներով։
Առաջատար կազմակերպությունները, շարունակական ուսուցման ապահովման ռազմավարություն որդեգրելով, ցանկանում են լուծել մյուս կարևոր խնդիրը՝ ավելացնել աշխատակիցների կազմակերպությունում աշխատելու միջին կյանքի տևողությունը։ Իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ժամանակին աշխատակիցներին ուսուցանել ապագայի հմտությունները և փոխարինել հնացող հմտությունները նորերով։ Այս գործընթացի արդյունքում կայուն աշխատանքային կարիերայի զարգացմանը փոխարինելու են գալիս ճկուն կարիերայի զարգացման մոդելներ, որոնք հնարավորություն են տալիս աշխատակիցներին ներգրավված լինել կազմակերպության ներսում գործող տարբեր նախագծերին և արդյունքում նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերել։
Թվային դարաշրջանի արագ զարգացումը իր ազդեցությունն է ունեցել նաև աշխատակիցների համար։ Ներկայում մի շարք մասնագիտությունների տեր մարդիկ ստիպված են յուրաքանչյուր մեկ-մեկուկես տարին մեկ անգամ վերապատրաստվել կամ թարմացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները։ Ավելի սուր է հարցը հետևյալ մասնագիտությունների համար՝ ծրագրավորողներ, մարկետինգի ու վաճառքի մասնագետներ, իրվաբաններ, հաշվապահներ, ֆինանսիստներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ։
Լավ նորությունն այն է, որ թվային դարաշրջանում շարունակական ուսուցում ստանալու բավականին արագ և մատչելի ուղիներ կան։ Մեր հետագա հոդվածներում Ձեզ կներկայացնենք այն աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն, որոնք կարողանում են ժամանակին համընթաց առցանց ուսուցում ապահովել։
Leave a Comment