Ո՞րն է կորպորատիվ ուսուցման դերը թվային դարաշրջանում

Ներկա ժամանակաշրջանում, երբ առկա է շատ մեծ մրցակցություն, մրցակիցներից նույնիսկ կես քայլ առաջ անցնելու համար անհրաժեշտ է ավելի արագ սովորել, քան մյուսները։ Սակայն կազմակերպությունում կորպորատիվ ուսուցում ապահովող ստարաբաժանւոմը հիմնական հանդիպում է հետևյալ դժվարությանը, որ այն կազմակերպության համար դիտարկվում է ֆինանսական ծախս։ Այնինչ, երկարաժամկետ հեռանկարում կորպորատիվ ուսուցումը ամբողջությամբ հանդիսանում է ներդրում կազմակերպության առաջընթացի և մրցակցային առավելության ապահովման տեսանկյունից։ Մեր օրերում կազմակերպության շրջանակներում կորպորատիվ ուսուցումը ունի հետևյալ հիմնական դերակատարությունը՝

  • Արդյունավետ և օպերատիվ արձագանքել  կազմակերպությունում տեղի ունեցող փոփոխություններին,
  • Բարելավել կազմակերպության աշխատակիցների գիտելիքները, հմտությունները, ունակություններն ու նպաստել կազմակերպության աճին,
  • Բարելավել կազմակերպության գործունեության որակական կողմը,
  • Նպաստել բիզնեսի գլոբալիզացիային,
  • Բարձրացնել կազմակերպության ճկունությունը և օպերատիվությունը,
  • Ապահովել նոր տեխնոլոգիաների անխափան ներդրման գործընթաց,
  • Ապահովել կազմակերպության համար նոր մրցակցային առավելություններ։

Ներկա բիզնես միջավայրը պահանջում է, որ կորպորատիվ ուսուցումը ոչ միայն աջակցի կազմակերպության ռազմավարության իրականացմանը, այլև կարևոր դերակատարություն ստանձնի նաև ստրատեգիայի մշակման և ձևավորման գործում։ Հիմնական նպատակը այն է, որ կորպորատիիվ ուսուցման միջոցով կազմակերպությունները զինեն աշխատակիցներին կազմակերպության թիրախները իրականացնելու համար անհրաժեշտ ներկա և ապագա կոմպոտեցիաներով՝ անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով։

Կորպորատիվ ուսուցման ռազմավարությունը անհարժեշտ է ունենա պրոակտիվ,  նախաձեռնող, կազմակերպության ռազմավարական պլանավորման և մշակույթային վերափոխման գործում համակարգային լայն միջամտություն իրականացնող դերակատարություն։ Այս դերակատարությունը խիստ տարբերվում է նախկին ռեակտիվ ու կոնկրետ խնդիրների վերաբերյալ մասնակի միջամտություն իրականացնող դերակատարությունից։

Կորպորատիվ ուսուցման նոր ռազմավարությունը անհրաժեշտ է ընդգրկի նաև երկարաժամկետ զարգացման ծրագրեր, որպեսզի ազդեցություն ունենա աշխատակիցների շրջանում անհրաժեշտ վարքագծերի ձևավորման վրա, նպաստի կազմակերպության ընդհանուր կատարողականությանը և արձագանքի մրցակցային և թվային դարաշրջանի ճնշմանը։

Ելնելով այս սկզբունքային առանձնահատկություններից` արդեն իսկ անփոխարինելի է դառնում կորպորատիվ ուսուցման դերը ապագայի աշխատակիցների, աշխատանքի և կազմակերպության կերտման գործում․․․

Comments(0)

Leave a Comment