Որո՞նք են կորպորատիվ ուսուցման առավելությունները

Բավականին շատ կարելի է խոսել կորպորատիվ ուսուցման վերաբերյալ, մի շարք կազմակերպություններ ունեն նաև հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում է տաղանդների ուսուցմամբ և զարգացմամբ։ Միևնույն ժամանակ շատ մարդիկ զարմանում են, թե ինչու է այդքան կարևոր կորպորատիվ ուսուցումը հատկապես համալսարանական կրթություն ստանալուց հետո։ Շատերը կարծում են, որ այն ժամանակի և գումարի կորուստ է։

Այնուամենայնիվ, կորպորատիվ ուսուցումը շատ կարևոր է ինչպես աշխատակիցների, այնպես էլ կազմակերպությունների համար։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի պատճառներ նախ, թե  որպես աշխատակից ինչու է պետք դասընթացների հաճախել, և հետո՝ որպես կազմակերպություն ինչու է պետք հաճախակի դասընթացներ կազմակերպել ձեր աշխատակիցների համար։

Կազմակերպությունների համար վերապատրաստված աշխատակիցները՝

  1. ավելի լավ են իրականցնում իրենց աշխատանքը,
  2. ավելի լավ են սպասարկում իրենց հաճախորդներին,
  3. մշտապես տեղեկացված են և հետևում են արդի տենդենցներին,
  4. բավարարված են իրենց աշխատանքով,
  5. իրենց զգում են գնահատաված, քանի որ շարունակական ուսուցումը հնարավորություն է տալիս զարգանալու և աճելու։

Իսկ վերապատրաստված աշխատակիցները՝

  1. արդյունավետ, որակյալ և կարճ ժամկետներում են իրականացնում իրենց աշխատանքը,
  2. մշտապես տեղյակ են ոլորտում տիրող նորություններից և ճկուն են իրենց աշխատանքում նորամուծությունների նկատմամաբ,
  3. սովորաբար ներառված են կազմակերպության տաղանդների ցուցակում,
  4. գնահատվում են իրենց պրոֆեսիոնալության և լավ աշխատանքի համար,
  5. նախաձեռնող են, կրեատիվ են և արագ են կարիերայի աճ ունենում։

Եթե այս երկու կարևոր բևեռները ընդհանրացնելու լինենք, ապա միանշանակ պարզ է դառնում, որ եթե ցանկանում ես ունենալ երջանիկ, արդյունավետ ու պրոֆեսիոնալ աշխատակիցներ, կամ ցանկանում ես լինել այդպիսի աշխատակից, ապա անհրաժեշտ է բավարար միջոցներ և ժամանակ հատկացնել ուսուցման համար։

Comments(0)

Leave a Comment