Բայց եկեք հստակեցում մտցնենք՝ վերնագիրը վերաբերում է ոչ թե «գերմանական», այլ գերմաներեն ֆիլմերին ։ԴԴ Նախորդ հոդվածումս խոսում էի գրքերի ու կարդալու մեթոդների մասին։ Հերթը ֆիլմերինն է։ Վստահ եմ՝ ֆիլմասերների քանակը ավելի մեծ է, քան գրքասերներինը։ Շատ հաճախ ժամանակի սղության պատճառով որոշ մարդիկ նախընտրում են նույն պատմությունը ժամ ու կեսվա ընթացքում նայել մի քանի օր կարդալու փոխարեն։ Ժամանակները փոխվել են։
Ոչ գիրք կա, ոչ էլ՝ կինո
Կա և՛ գիրք, և՛ կինո։ Ուղղակի պետք է լավ որոնել, խորհուրդ հարցնել ոլորտից գլուխ հանողներից ու ուղղակի բզբզալու հավես ունենալ։ Մնացածը ինքնըստինքյան կստացվի։ Իրականում հերիք չէ գերմանացիները էդքան էլ առատաձեռն չեն, մի հատ էլ շատ խիստ են մոտենում ֆիլմերի կամ գրքերի բնօրինակների կեղծման հետ կապված օրենքներին ու տուգանքներին։ Եթե Գերմանիայում փորձեք համացանցով ֆիլմ քաշել, ապա կտուգանվեք։ Տուգանքը հազար եվրոյի կարգի գումար է։ Բայց, ինչ խոսք, մեծ բան կկորցնեք, եթե գերմանական արտադրության գեղարվեստական ֆիլմերից հեռու մնաք ու չունենաք կինոներ նայելու, քննարկելու հնարավորություն։ Բարեբախտաբար Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը, Ավստրիական գրադարանը ու Գյոթեի ինստիտուտը ամսվա մեջ մի քանի անգամ կինոդիտումներ են կազմակերպում։ Մուտքը միշտ ազատ է, իսկ ցուցադրությունները, հիմնականում, երեկոյան ժամերին։
Իսկ որտեղի՞ց գտնել կինոներ
Կրկին նշեմ, որ գրադարաններում կգտնեք հին ու նոր ֆիլմերի սկավառակներ, որոնք կարող եք մի քանի օրով վերցնել։ Դրանցից բացի, կարող եք համացանցով գտնել կարճամետրաժ ու երկարամետրաժ ֆիլմեր։ Խմբում մեկ-մեկ գցում եմ ֆիլմերի լինկեր, կարող եք դրանք նայել, դրանից բացի կարող եք օգտվել YouTube-ից, arte.tv-ից ու topstreamfilm.com-ից: Արդեն ինքներդ կընտրեք սերիալ, թե երկարամետրաժ ֆիլմեր դիտեք, լավ թե վատ որակով ու գերմանական արտադրության, թե թարգմանված։ Այն, թե որ ֆիլմերը խորհուրդ կտայի, հարաբերական է, բայց կնշեմ մի քանիսը, որ և՛ հեշտ կգտնեք, և՛ sehenswert են:
1.Das Leben der Anderen
2.Heidi
3.Die Frau in Gold
4.Honig im Kopf
5.Der Vorleser
Leave a Comment