TOEFL-ը Ամերիկյան համալսարանի համար

Հայաստանի ամերիկյան համալսարան ընդունվելու համար պարտադիր պետք է հանձնել TOEFL քննությունը։ Հարց է առաջանում՝ երբ պատրաստվել, որպեսզի հասցնես հանձնել, իմանալ պատասխանները, դիմել։

Մինչ մանրամասներին անդրադառնալը, ասեմ, որ կարող ես միանալ մեր ֆեյսբուքի խմբին ու այնտեղ գրել այս թեմայով քեզ հետաքրքրող բոլոր հարցերը՝ English Learners Club։

Եթե անգլերենից մի տառ անգամ չգիտես, TOEFL-ի մասին մտածել դեռ պետք չէ։ TOEFL պարապելու համար պետք է առնվազն անգլերենի միջին կամ ավելի բարձր intermediate (B1-B2) մակարդակ ունենաս։

Ընդհանրապես մի մակարդակին հասնելու համար պահանջվում է երկուսից երեք ամիս, այսինքն եթե A2 մակարդակում ես, դեռ չորս-հինգ ամիս պիտի տրամադրես պարապելուն, հետո անցնես TOEFL-ին։

Ասում են, որ TOEFL-ը ավելի շատ տեխնիկական հմտությունների ստուգում է, քան լեզվական, և սրա մեջ ճշմարտության հատիկ կա, բայց պետք չէ մոռանալ, որ այն ավելի բարդ բառապաշար է պարունակում, լեզվական կառույցների ըմբռնում է պահանջում։

Ուստի՝ եթե անգլերենի միջին մակարդակ ունես, TOEFL-ին կարող ես մի քանի ամիս տրամադրել՝ կախված քո լեզվական հմտություններից ու արագությունից։

Ամերիկյան համալսարան ընդունվելու համար երեք հիմնական վերջնաժամկետ կա, ու մինչ վերջնաժամկետները պիտի ունենաս սերտիֆիկատը։

2020-ի վերջնաժամկետները

Վաղ ընդունելություն – Դեկտեմբերի 15, 2019
Հիմնական ընդունելություն –Մարտի 31, 2020
Վերջնական ընդունելություն – Հունիսի 15, 2020

TOEFL քննությունը հանձնելուց հետո, պատասխանը իմանալու ես 7-21 աշխատանքային օրերի ընթացքում։ Լավ կլինի, որ քննությունը հանձնես դիմումից գոնե երկու ամիս շուտ, որպեսզի եթե գոհ չլինես արդյունքից, ևս մեկ անգամ հանձնես։

TOEFL թեստը կարող ես հանձնել այնքան անգամ, որքան ցանկանում ես, բայց յուրաքանչյուր հաջորդ քննությունը պետք է նախորդից առնվազն երեք օր տարբերությամբ լինի։

Պետք է հիշել նաև, որ քննությունը ևս վճարովի է, ուստի լավ կլինի շատ լավ պատրաստվել ու լրացուցիչ գումար չծախսել։

Սերտիֆիկատը ուժի մեջ է երկու տարի, հանձնելուց հետո, կարող ես այդ սերտիֆիկատով դիմել ամերիկյան համալսարան երկու տարվա ընթացքում։


Image credits
Sara Gironi Carnevale
Tess Smith-Roberts

Comments(0)

Leave a Comment