Ճանապարհ դեպի Front-end developer․ մաս 1

Front End ծրագրավորողի աշխատանքի մասին շատ է խոսվում։ Ինտերնետում այն թերևս ամենաշատ քննարկվող ու պահանջված ուղղություններից է IT ոլորտում։ Մենք էլ արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք, ու եթե հետաքրքրված ես, կարող ես կարդալ նախորդ հոդվածներից մի քանիսը։

Այս անգամ որոշեցինք ավելի մանրամասն անդրադառնալ front end-ին անհրաժեշտ բոլոր հմտություններին՝ փորձելով օգտակար հղումներ, հոլովակներ հավաքել։ Նաև մանրամասն կխոսենք, թե որ հմտությունը ինչ առանձնահատկություններ ունի ու թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ այն տիրապետելու համար։

HTML-ն ու CSS-ը վեբ ծրագրավորման ճանապարհի սկիզբն ու հիմքն են հանդիսանում։ Առանց այս երկու տեխնոլոգիաների կայքերի պատրաստումը անհնար կլինի։ Եթե HTML-ը անհրաժեշտ է կայքին տեքստ, աղյուսակներ և այլն ավելացնելու համար, ապա CSS-ը կայքին տալիս է դիզայն։ Լավ նորությունն այն է, որ երկուսում էլ հմտանալու համար շատ ժամանակ չի պահանջվում։ Մի քանի շաբաթ և անցկացրած բազում ժամեր համակարգչի առաջ, ու կարող եք հպարտանալ, որ փոքր, բայց առաջին ու կարևոր քայլը կատարված է։

Աշխատանքը կամ ուսուցման պրոցեսը սկսելուց առաջ անհրաժեշտ է զինվել այն գործիքներով, որոնք կիրառվելու են ապագայում։ Մասնավորապես, համակարգչի վրա պետք է ունենալ վեբ բրաուզեր, տեքստային խմբագրիչ ու HTML թեգերի ու ատրիբուտները մեկ ցանկում հավաքած։

Իսկ հիմա բուն թեմային․ HTML-ը կամ հիպերտեքստերի էջանշման լեզուն թույլ է տալիս հավաքել այն ամբողջ ինֆորմացիան, որը ցանկանում ենք ունենալ կայքում։ Ընդհանուր առմամբ HTML սովորելիս խնդիրների դժվար թե բախվեք․ պարզապես պետք է հիշել թեգերն ու ատրիբուտները։ Մի քիչ հիշողություն, մի քիչ ժամանակ ու մի քիչ եռանդ, ու ամեն ինչ կստացվի։

Յութուբյան բազմահազար հոլովակները, տարբեր կայքերում առկա ինֆորմացիան թերևս հերիք են առաջին քայլերի համար։ Կարելի է օգտագործել w3schools-ը, որտեղ մանրամասն ներկայացված է ամբողջ նյութը։ Իսկ տեսողական ուժեղ ընկալում ունեցող մարդկանց համար կառաջարկեմ հետևյալ փլեյլիստը։

CSS-ով արդեն անցնում ենք աշխատանքի երկրորդ փուլին։ Կայքի համար անհրաժեշտ ինֆորմացիան արդեն ունենք HTML- տեսքով։ Հիմա ժամանակն է դրան համապատասխան դիզայն տալ CSS-ով։ CSS-ի ուսումնասիրությունը նույնպես խնդիրներ չի առաջացնի։ Նորից երկու-երեք շաբաթ, և CSS-ը կլինի հմտությունների ցանկում։ Ընդ որում, այս ընթացքում նաև ակտիվորեն օգտագործվում է HTML-ը, ուստի իրար հետ աշխատելիս բարելավվում է երկուսն էլ։

CSS-ը յուրացնելու համար նոր գործիքներ հիմնականում հարկավոր չեն։ Կարելի է տեքստային խմբագրիչով ու բրաուզերով սկսել ուսուցումը։  W3schools-ի CSS բաժինն էլ կարելի է օգտագործել նաև այս դեպքում։ Աստիճանաբար երկուսի յուրացումը ավարտելուց հետո կարելի է փոքր առաջադրանքներ դնել քո առաջ ու կատարել, օրինակ՝ սոցիալական կայքի առաջին էջի ստեղծում/նմանակում և այլն։ Նման վարժությունները ցույց կտան, թե որտեղ կան թերացումներ ու նաև կշտկեն դրանց մեծ մասը։

Այստեղ հասնելով՝ կարելի է ասել առաջին քայլերը կատարված են։ Առջևում ծրագրավորման առաջին լեզվի սերտումն է։ Բայց շտապել պետք չէ, HTML/CSS-ին մատների արանքով նայել՝ նույնպես։

Հաջորդ հոդվածում կանդրադառնամ արդեն JavaScript-ին, էլի մի քիչ HTML/CSS-ի մասին և այլն։

Առաջարկում եմ միանալ նաև մեր ֆեյբուքյան խմբին ՏՏ-ով հետաքրքրվածների համար`

Programming Learners Club

ինչպես նաև արվեստի, լեզուների ու բիզնեսի ուղղվածությամբ :)))

Tutor German Club
Business Learners Club
English Learners Club
Arts & Crafts Learners Club

Comments(0)

Leave a Comment