Դասավանդիր առցանց. 4 պատճառ, 4 մեթոդ, գործիքներ

Այս շրջանում, երբ ռեալ հանդիպումները վտանգավոր են ու վիրուսի տարածումը ավելի ու ավելի է շատանում խորհուրդ ենք տալիս դասերը կազմակերպել ու անցկացնել տնից՝ օնլայն գործիքների միջոցով։
Առանձնացրել ենք մի քանի պատճառ, որոնք ևս մեկ անգամ կապացուցեն, որ կարևոր է մնալ ակտիվ նաև օնլայն հարթակներում ու պահպանել նախկին ռիթմը։

1. Պահպանեք Ձեր բիզնեսը/աշխատանքը
Փոխվում են ժամանակները ու մենք պետք է մեզ և մեր աշխատանքը համապատասխանեցնենք աշխարհին, միշտ լինենք տեղեկացված ու շարունակենք աշխատանքը թե՛ աշխատանքի վայրից, թե՛ տանից։ Կարանտինը դեռ մի որոշ ժամանակ շարունակվելու է։ Մի ամիսը ամենաքիչ ժամանակահատվածն է, որը պետք է հաշվի առնենք։ Իսկ մի ամիս կամ ավելի երկար պարապ նստելն ու սպասելը մեղմ ասած անիմաստ է։ Այնպես որ սկսեք հենց այսօր։

2. Մնացեք մրցակցության մեջ
Նախորդ կետից բխում է այս կետը։ Եթե շարունակեք ակտիվ մնալ, ռիթմը չկորցնել՝ կլինեք նաև նախկինի պես մրցունակ ու էֆֆեկտիվ բոլոր տեսանկյուններից։ Հնարավորությունները ավելի ընդլայնելու համար կարող եք նաև կապվել մյուս մասնագետների հետ և պետք եկած պահին օգնություն խնդրել կամ ընդհակառակը օգնություն առաջարկել։

3. Մի կորցրեք հավատարիմ ուսանողներին
Ժամանակավոր դադարեցնելով դասերը՝ կորցնում եք հավատարիմ ուսանողներին, ովքեր ապահովում են ձեր այսօրվա ֆինանսական կյանքը ու ովքեր դեռ կբերեն վաղվա/նոր ուսանողներին։ Ցուցաբերեք հարգանք նրանց ու նրանց պլանների նկատմամբ։ Արդյունքում կստանաք նույնը։

4. Գտեք նոր ուսանողների
Այս կետը մասամբ բխում է նախորդից։ Քանի որ հեղինակությունը այսօր շատ կարևոր դեր է խաղում։ Դրանից բացի մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ ընկերոջ կամ ծանոթի կարծիքը, feedback-ը շատ է կարևորվում։
Նաև կարող եք ակտիվանալ օնլայն հարթակներում, որոնք հնարավորություն են տալիս ներկայացնել ձեր դասընթացներն ու նոր ուսանողներ ձեռք բերել։

Առցանց դասավանդման պատճառները, իհարկե, շատ կարևոր են, բայց պակաս կարևոր չեն նաև մեթոդները։ Այսպիսով՝

1. Սիրեք ու ընդունեք տեխնոլոգիաները
Առաջնային կարևորության է ընդունել այն ամենը, ինչ դուք հիմա անում եք, ինչը սովորում եք։ Հենց ընդունեք տեխնոլոգիաները, հենց զգաք, որ պետք է հարմարվեք իրավիճակին ու անձնական զարգացում ապրեք, այդ ժամանակ մյուսներն էլ կընդունեն ու կհավատան ձեզ։ Ընկերացեք տեխնոլոգիաների հետ։

2. Փոխեք դասավանդման ընթացքը 
Եթե խմբերը 3-5 հոգուց մեծ են՝ ապա բաժանեք երկու կամ երեք խմբի, որպեսզի դասընթացը ավելի էֆֆեկտիվ անցնի, հասցնեք նորմալ կհաղորդակցություն ապահովել ու ուսանողը արդյունքում չտուժի։
Խմբերը կիսելու հաշվին կարող եք կրճատել դասաժամերը, օրինակ՝ 1,5 ժամի փոխարեն դասը տևի 1 ժամ կամ 1 ժամ 15րոպե։ Դասաժամը կարճացնելու պատճառով կարող եք դասընթացի ամսեկան արժեքն էլ մի քիչ իջեցնել և բոլորը գոհ կմնան։

3. Մի ֆիքսվեք գումար վաստակելու վրա
Այս ժամանակահատվածում գումար վաստակելն ու շահույթ ունենալը մղվում են երկրորդ պլան։ Ավելի կարևոր է տեմպը պահելը. շարունակեք նախկին ուսանողների հետ պարապմունքները և այդ դեպքում գոնե ֆինանասկան վնաս չեք ունենա։

4. Օգտագործեք նոր բովանդակություն
Գտեք օնլայն թեստեր ու գրքեր, դասապրոցեսը ավելի հեշտացնելու և հնարավոր դարձնելու համար։ Օնլայն թեստը հնարավորույթուն կտա ձեզ ստուգել ուսանողի նախնական գիտելիքները և խնայել երկուսիդ ժամանակը։ Իսկ օնլայն գրքերը հնարավոր կդարձնեն հեռահար կրթությունն ու նրա արդյունավետությունը։

1. Zoom
Կարող եք օգտագործել ZOOM կոչվող գործիքը, որը հնարավորություն է տալիս ամսեկան որոշ գումար վճարելու դիմաց խմբային դասընթացներ ունենալ, նաև օգտագործել օրացույցը ժամապլան ստանալու համար։ Արդյունքում նախքան ամեն դասը հիշեցումներ էլ կստանաք, որ չմոռանաք հաջորդ դասի մասին։ Այս հարթակը ցույց է տալիս թե ինչքան պրոֆեսիոնալ եք մոտենում գործին ու թե ժամանակակից տեխնոլոգիաներից ինչքանով եք իրազեկված։

2. Google forms/docs
Եթե դեռ չունեք այսպես կոչված gmail հաշիվ և դեռ օգտվում եք mail.ru-ից ուրեմն սկսեք հենց առաջին քայլերից. Բացեք Google-ի հաշիվ ու բոլոր փաստաթղթերը, կարևոր նամակներն ու ինֆորմացիան տեղափոխեք այդ հաշիվ։ Դրանից հետո հերթով կարող եք կիրառել այն բոլոր հնարավորություններն ու գործիքները, որոնք ընձեռում է հավելվածը։

3. Բոլորը մեկում կամ LMS
Առաջարկում ենք մեր գործիքներից մեկը, որը Ձեր դասապրոցեսը ու ադմինիստրատիվ հարցերը ավելի կհեշտացնի՝ LMS(Learning management system), այն իր մեջ ներառում է վերը նշված բոլոր կետերը: Օգտվել ցանկանալու դեպքում կարող եք շատ հեշտ մուտք գործել ու սկսել զարգանալ հենց այսօր։
Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք օգնել Ձեզ ցանկացած հարցում. ամենապարզ գրանցման հարցերից սկսած մինչև օնլայն աղբյուրներ գտնելը։
Դե ինչ հաջողություն բոլորիդ։

Comments(0)

Leave a Comment