Save the world, upload your mind… IT աշխարհն այս շաբաթ 30.03-06.03.2020

Ու ով կմտածեր, որ բոլորիս կյանքում կգա այդ օրը։ Որ մի օր բոլորս էլ սուպերհերոսների նման կփրկենք աշխարհը՝ պաշտպանելով մեզ ծանոթ ու անծանոթ մարդկանց վերահաս վտանգից։ Ըմմմմ․․․բայց դե ես էս ամենը մի քիչ ուրիշ ձև էի պատկերացնում։

Չէ, իհարկե կխաբեմ՝ ասելով, որ դժգոհ եմ իմ ուսերին դրված պարտականություններից։ Բայց ստացած ազատ ժամանակն էլ անպայման պետք է օգտագործել նոր ու նոր հմտությունների ձեռք բերման համար։ Ինչ իմանաս՝ մյուս անգամ ինչ պետք կգա աշխարհը փրկելու համար։

Ուսումնական կենտրոնները աստիճանաբար անցնում են հեռահար ուսուցման մեթոդին, իսկ դա նշանակում է, որ մահճակալի վրա հարմարավետ տեղավորված աշխարհը փրկելուն հետ մեկտեղ կարելի է նաև ձեռք բերել ՏՏ ոլորտի այս կամ այն մասնագիտությանը համապատասխան գիտելիքներ։

Թեստավորման Ավտոմատացում Python-ով
Թեստավորման Ավտոմատացում Python-ով
Եթե գիտես Python ու թեստավորման հիմունքներ, մարտի 31-ից միացիր Թեստավորման Ավտոմատացման մեր օնլայն դասընթացին։
Ցատկ դեպի ծրագրավորում
Ցատկ դեպի ծրագրավորում
«Ցանկացած խնդրի մեջ նոր հնարավորություն կա». Հենց այս զիլ կարգախողն էլ մեզ օգնեց ինքնամեկուսացվելուց բացի նաև ինքնակազմակերպվել ու շարունակել մեր կրթական ծրագրերը, նաև սկսել նորերը։
Python
Python
Դասընթացը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են ստեղծել պրոֆեսիոնալ կայք, բայց չունեն համապատասխան հմտություններ կամ պարզապես ուզում են ձեռք բերել դիզայնի նախնական գիտելիքներ՝ հետագայում այդ ոլորտի մասնագետ դառնալու նպատակով։
42 Yerevan ընդունելություն
42 Yerevan ընդունելություն
42 Երևանը ամբողջովին անվճար է: Ուսանող դառնալու համար ծրագրավորման ոլորտում գիտելիքների, դիպլոմների ու փորձի առկայությունը պարտադիր չէ: Ուսանողից միայն պահանջվում է լինել նվազագույնը 18 տարեկան, տրամաբանող, հետաքրքրասեր և պատրաստ իր կրթությանը նվիրել 1-3 տարի: Դիմելիս հարկավոր է հաջողությամբ անցնել առցանց տրամաբանության թեստը, մասնակցել գրանցման հանդիպմանը և ընդգրկվել մեր Ավազանում:

Միաժամանակ, ՏՏ ոլորտը նոր ու ավելի ուժեղ կարևորություն է ձեռք բերում նման պայմաններում։ Դա էլ իր հերթին մեծացնում է ոլորտում հնարավորությունները։ Քեզ համար առանձնացրել եմ նման աշխատանքների ու փորձառնությունների մի քանի տարբերակ։

Android developer
Android developer
Android developer-ներ ( junior, middle/middle+)
Coding challenge creator
Coding challenge creator
Փնտրվում են ծրագրավորում շաաատ շատ սիրող, աշխատասեր ու հավեսով մարդիկ։ SoloLearn ընկերության հայաստանյան թիմը փնտրում է ծրագրավորման գիտելիքներով և անգլերենին տիրապետող երիտասարդների՝ SoloLearn-ի Քոնթենթի թիմին միանալու համար։
Python-ի դասընթացավար
Python-ի դասընթացավար
Ուսումնական կենտրոնին python-ի դասընթացավար է անհրաժեշտ։
Web/Graphic Designer և SMM աշխատանք
Web/Graphic Designer և SMM աշխատանք
Փնտրում եմ Web/Graphic Designer և SMM մասնագետ. 2+ տարի փորձով և հաջողված քեյսերով.

Քանի դեռ բոլորը տանն են, ու կարելի է մի ամբողջ մասնագիտություն ձեռք բերել, մենք որոշեցինք ուղեցույց սարքել Front-end developer դառնալ ցանկացողների համար։ Առաջին մասը նվիրված է HTML/CSS-ին, մի քանի խորհուրդ ու օգտակար աղբյուրներ սովորելու համար։ Շաբաթվա սկզբում կլինի նաև երկրորդ մասը։

Ճանապարհ դեպի FRONT-END DEVELOPER․ մաս 1
Ճանապարհ դեպի FRONT-END DEVELOPER․ մաս 1
Այս անգամ որոշեցինք ավելի մանրամասն անդրադառնալ front end-ին անհրաժեշտ բոլոր հմտություններին՝ փորձելով օգտակար հղումներ, հոլովակներ հավաքել։ Նաև մանրամասն կխոսենք, թե որ հմտությունը ինչ առանձնահատկություններ ունի ու թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ այն տիրապետելու համար։

Վաղուց Ted-Ed չենք դիտել միասին։ Այս անգամ թեման ուղեղի աշխատանքի մեխանիզմներն են, ու թե հնարավոր է արդյոք մի օր upload անել այն։

INFOTECH. Ինքնամեկուսացման ու ինքնուսուցման միամսյակը
INFOTECH. Ինքնամեկուսացման ու ինքնուսուցման միամսյակը
Մեր օրերում շատ-շատ բաներ կարելի է սովորել՝ օգտագործել համացանցն ու տեխնիկայի հնարավորությունները։ Մնում է կողմնորոշվել՝ ինչ սովորել։ Իսկ ես մի տեղում փորձեմ հավաքել ՏՏ ոլորտի լավագույն տարբերակները։
Կիսահեքիաթ կամ ամեն ինչ UI/UX-ի մասին
Կիսահեքիաթ կամ ամեն ինչ UI/UX-ի մասին
Տարիներ, շատ տարիներ առաջ ինչպես պատմում են մարդիկ, կային 2 եղբայրներ՝ UI-ը և UX-ը, ում մասին բազմաթիվ լեգենդներ ու ասեկոսեներ են մնացել մեր կյանքում։ Շատերն ասում են թե UI-ը և UX-ը նույն մարդն էին։ Ոմանք պնդում են, որ նրանց նույնիսկ տարբերել չէր լինում։ Այստեղ և հիմա ես ձեզ կպատմեմ UI-ի և UX-ի ճշմարիտ պատմությունը։

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

Comments(0)

Leave a Comment