Վեբինարների տեղատարափ 30.03.20 – 05.04.20

Գարնան երկրորդ ամիսը դիմավորելու հաստատ ուրիշ պլաններ ունեիք։ Ցերեկով երկար զբոսանքներ գարնանային ջերմացնող արևի տակ… Երեկոները լցված ամեն տեսակ միջոցառումներով, հանդիպումներով… Կարճ ասած – աժիոտաժ։

Չեք հավատա, բայց այս իրավիճակն անգամ չի կարող մեզ խանգարել գտնել ու մի տեղում հավաքել սպասվող շաբաթվա բոլոր դասընթացները, իրադարձություններն ու վեբինարները։ Շատ հագեցած շաբաթ է սպասվում, այնպես որ ժամանակն է գրաֆիկ թարմացնել։

Այս շաբաթ անվճար վեբինարներն իրոք բոլորի համար են. Ֆինանսներից մինչև մարքեթինգ, Excel-ի գործիքներից մինչև CV կազմելու նրբություններ։

Բիզնեսի կանխիկի հոսքերի կառավարումը ճգնաժամային իրավիճակում
Բիզնեսի կանխիկի հոսքերի կառավարումը ճգնաժամային իրավիճակում
Որպեսզի բիզնեսը շարունակի գործել ճգնաժամային իրավիճակում, շատ կարևոր է արագ արձագանքել ֆինանսական ճնշումներին և կայացնել ճիշտ որոշումներ մասնավորապես կանխիկի հոսքերի կառավարման հարցում։
Ինչպե՞ս կազմել գրագետ CV
Ինչպե՞ս կազմել գրագետ CV
Վեբինարի ժամանակ կսովորես ինքնակենսագրական (CV) և մոտիվացիոն նամակներ գրելու հմտությունները, աշխատանքային հարցազրույցներին հնարավորինս ներկայանալի լինելու արվեստը։
Մարքեթինգը`ՓՄՁ գործարարների համար. հակաճգնաժամային քեյսեր
Մարքեթինգը`ՓՄՁ գործարարների համար. հակաճգնաժամային քեյսեր
Ինչպես է մարքեթինգը դառնում կարևորագույն գործիք հատկապես ՓՄՁ ոլորտի համար և ինչպես կիրառել գրագետ մարքեթինգ հակաճգնաժամային պայմաններում կներկայացնի Նունե Մելքումյանը:
Բիզնեսի ռազմավարությունը ճգնաժամի ընթացքում և դրանից հետո
Բիզնեսի ռազմավարությունը ճգնաժամի ընթացքում և դրանից հետո
Որպեսզի բիզնեսը շարունակի գործել ճգնաժամային իրավիճակում և դրանից հետո, անհրաժեշտ է մշակել ճիշտ ռամավարություն։
Excel. Pivot Table գործիքը
Excel. Pivot Table գործիքը
Վեբինարում ներկայացվելու են Excel-ի ամենապահանջված ու հզոր գործիքներից մեկի՝ Pivot-աղյուսակների հիմնական գործառույթները, ենթագործիքները:
Աշխատանքային օրենսդրությունը արտակարգ դրության պայմաններում
Աշխատանքային օրենսդրությունը արտակարգ դրության պայմաններում
Վեբինարի ժամանակ կխոսվի արտակարգ դրության պայմաններում աշխատանքային օրենսդրությանը հնարավորություններ ու սահմանափակումներ (արձակուրդ, չվճարվող արձակուրդ, պարապուրդ) մասին։

Այս օրերին բազմաթիվ տեղական և միջազգային ընկերություններ փայլեցին իրենց մարքեթինգային արշավներով։ Նման ճգնաժամի ընթացքում, առավել քան երբևէ, արժևորվում է մարքեթինգի դերը բիզնեսում։ Ընկերություններն իրենց բոլոր ռեսուրսները ուղղում են թվային մարքեթինգի գործիքների զարգացմանը։

Իսկ ես փորփրել ու գտել եմ այս շաբաթվա առցանց դասընթացները թվային մարքեթինգի ոլորտից։

SMM Օնլայն դասընթաց
SMM Օնլայն դասընթաց
Դասընթացը հագեցած է լինելու և՛ տեսական գիտելիքներով, և՛ տարբեր իրավիճակներում օգտագործվող հարուստ գործիքակազմով, և՛ պրակտիկ փորձի վրա հիմնված խորհուրդներով:
SEO Օնլայն դասընթաց
SEO Օնլայն դասընթաց
Դասընթացը կօգնի հարստացնել Թվային Մարքեթինգի մասին գիտելիքները, ձեռք բերել ժամանակակից գործիքակազմ, կձևավորի կայքերն առաջ մղելու ճկուն հմտություններ։

Հեռավար աշխատանքի այս շրջանում մարդկային ռեսուրսների կառավարման լավ մասնագետների պահանջարկն ավելի քան երբևէ բարձր է։ Սա լավագույն հնարավորությունն է այս ոլորտում առաջին քայլերն անելու կամ ունեցած գիտելիքները խորացնելու համար։

HR մասնագետի պատրաստում
HR մասնագետի պատրաստում
Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:
HR: Recruitment | online
HR: Recruitment | online
Ռեքրութմենթի լավ գործընթացն օգնում է կրճատել բիզնեսի ծախսերը, ինչպես նաև խթանում ընկերության արդյունավետությունն ու գործատուի բրենդինգը։ Ուստի որակավորված ռեքրութմենթ մասնագետի պահանջը երբեք ավելի բարձր չի եղել, քան ներկայումս:

Գնումների գործընթացի օրենսդրական կարգավորումները կարող են բարդ և անհասկանալի թվալ, սակայն ոչ այս դասընթացից հետո։

Գնումների 1-ին փուլ /հեռավար/
Գնումների 1-ին փուլ /հեռավար/
«Գործք» ընկերությունը կազմակերպում է Գնումների համակարգողի որակավորման քննությանը նախապատրաստող 5-օրյա դասընթաց հեռավար տարբերակով։

Այս շաբաթ Business Learners Club-ում շարունակում ենք Պրոդուկտների կառավարման ինքնուսուցման մեր օնլայն ուղեցույցը: Փորձելու ենք հասկանալ, թե ինչ է Պրոդուկտի կառավարումը և ինչու այն չի կարելի շփոթել Նախագծի կառավարման հետ։

Կարդում ենք հոդվածը և միանում ֆորումում քննարկմանը:

PM vs PM կամ ի՞նչ է իրականում պրոդուկտի կառավարումը
PM vs PM կամ ի՞նչ է իրականում պրոդուկտի կառավարումը

Իսկ այս թեմայի շուրջ առցանց դասընթացների պակաս երբեք չի լինում։

Product Manager Preparation Online
Product Manager Preparation Online
Պրոդուկտի մենեջերը ներգրավված է պրոդուկտի ստեղծման աշխատանքների տարբեր փուլերին՝ սկսած գաղափարների մշակումից մինչև ծրագրի հանձնմանը հետևող ծրագրային աջակցությունը, ինչպես նաև մեծ դեր ունի որոշումների կայացման և ծրագրի ստեղծագործական մասում։

Ինչպես խոստացել էի մշտական թարմացվող ինֆո ինթերնշիփերի մասին կգտնես Ֆորումում: Քանի դեռ բոլորը ֆիլմերով ու սերիալներով են տարված, հասցրու դիմել:

Այս շաբաթ այսքանն էինք առանձնացրել, բայց սա դեռ ամենը չէ: Ամբողջ շաբաթ up-to-date դասընթացներ, իվենթներ ու քննարկումներ են սպասվում մեր բոլոր հարթակներում:

Comments(0)

Leave a Comment