PM VS PM կամ ի՞նչ է իրականում Պրոդուկտի կառավարումը

Այն հարցը, թե ինչ է պրոդուկտի կառավարումը, բավականին հաճախ է հնչում, նույնիսկ փորձառու գործարար մարդկանց շրջանակում: Ապրանքի և նախագծի կառավարման տերմինները, սխալմամբ, բայց հաճախ օգտագործվում են փոխեփոխ։ Կարող եք պարզապես հարցնել ցանկացած արպրանքի ղեկավարի (PM) կամ ծրագրի ղեկավարի (նույնպես PM), և նրանք կհավաստեն, որ նրանց բազմիցս շփոթել են:

Պատճառներից մեկն այն է, որ արտադրանքի (պրոդուկտի) կառավարումը ներառում է պատասխանատվությունների լայն շրջանակ: Այս դերն ինքնին տարբեր կազմակերպություններում շատ տարբեր բաներ է նշանակում: Սակայն այս երկու պաշտոնների միջև տարբերություններն ակնհայտ են և հիմնային։

Արտադրանքի կառավարումը ընկերության արտադրանքի մշակման, զարգացման, վաճառքի և շարունակական զարգացման ռազմավարական գործառույթն է: Արտադրանքի ղեկավարների առաքելությունն ապրանքի գոյության «Ինչու» հարցին պատասխանելն է: Որից հետո, նրանք նաև պետք է ընկերության մնացած բաժիններին ներկայացնեն արտադրանքի գոյության նպատակներն ու ծրագրերը: Արտադրանքի ղեկավարները պետք է ապահովեն, որ բոլորն աշխատեն կազմակերպության ընդհանուր առաքելության ուղղությամբ:

Արտադրանքի կառավարումը ներառում է ընթացիկ ռազմավարական պարտականությունների լայն շրջանակ: Այս մասնագետները չպետք է պատասխանատվություն կրեն զարգացման գործընթացի տեխնիկական մանրամասնությունների համար: Լավ համակարգված կազմակերպություններում այս գործառույթն ազատված է  գործառնական պլանավորման և կառավարման գործընթացներից, և արտադրանքի ղեկավարը պատասխանատու է ռազմավարական նպատակների սահմանման համար:

Որքան էլ, որ շփոթեն նախագծի և արտադրանքի ղեկավարումը, դրանք տարբեր գաղափարներ են և պահանջում են տարբեր հմտություններ ու գործիքակազմ: 

Արտադրանքի ղեկավարները մղում են ապրանքների զարգացումը: Նրանք են իրականցնում պլանավորում, որոշում նախաձեռնությունների առաջնահերթությունը և որոշ չափով կարող են համարվել ապրանքային գծի Գլխավոր տնօրեն: Մյուս կողմից, նախագծի ղեկավարները հաճախ վերահսկում են պլանների կատարումը, որոնք արդեն մշակվել և հաստատվել են:

Առավել հստակ տարբերություններ մատնանշելը կարող ենք սկսել հենց սահմանումներից։ Նախագծի ղեկավարը իր գործունեությունը ծավալում է արդեն իսկ մշակված նախագծի սահմաններում, այսինք ունի հստակ սահմանաչափեր ռեսուրսների, ժամանակի և իրագործվելիք նպատակների առումով։ Ավելի պարզ, նախագիծը ունի հստակ ժամանակացույց և ավարտ։ Նախագծի ժամանակցույցի վերջնաժամկետը ենթադրում է նախագծի ղեկավարի գործառույթների ավարտ։

Մինչդեռ պրոդուկտի կառավարմանը հնարավոր չէ վերջնաժամկետ նշանակել։ Այն իրականցվում է արտադրանքի կյանքի ամբողջ ընթացքում։ Պրոդուկտի կառավարումը սկսվում է պլանավորումից ու նախագծումից և շարունակվում արտադրանքի թողարկումից հետո էլ։ Պրոդուկտի ստեղծումը սովորաբար ենթադրում է մեկից ավելի նախագծերի իրականացում, այսինքն լայն իմաստով պրոդուկտի կառավարումը կարող է իր մեջ ամփոփել մի քանի նախագծեր։

Ամփոփելով, կարող եմ ասել, որ այս երկու դերերը կարող են միաժամանակ գոյություն ունենալ կազմակերպությունում և լինել փոխլրացնող, բայց ոչ փոխարինող։

Իսկ Business Learners Club-ում այս ամբողջ ամիս միասին փորձելու ենք բացահայտել Պրոդուկտի կառավարչի դերը, մասնագիտության առանձնահատկությունները և անհրաժեշտ  հմտությունները:

Comments(0)

Leave a Comment