Շատ հաճախ մենք մասնագիտություն ընտրում ենք հետևելով թրենդին հենց բուն մասնագիտության դերն ու նշանակությունը հասկանալու փոխարեն։ Այս շաբաթվա մեր նորությունները վերաբերվում են հենց թրենդայինին։ Ո՞ր մասնագիտություններն են թրենդային։
Ամենաթրենդայինը այսօր ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ է։
Այս թեմայով մենք զրույց ունեցանք «Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության Դպրոց»-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի հետ։
Մասնագիտությունը=Թրենդ
«Ծրագրավորողը նա է, ով լուծում է խնդիրներ, ոչ թե կոդ գրում։ Նա, ով կախված չէ տեխնոլոգիաներից և թրենդային լեզուներից։ Նա, ով օգնում է պատրաստել նոր կադրերի և այլն։ Իսկ նա, ով ընդամենը անում է իրեն հանձնարարվածը՝ կոդ գրող է (coder)»։
Թրենդային Դասընթացներ...
Շուտով կստեղծվեն ռոբոտներ, որոնք մետաղը կսպառեն որպես էներգիայի աղբյուր։ iPhone-ը սկսել է իր նոր հեռախոսի փորձարկումները։ Brain-computer և Artificial Intellignce-ի միմյանց ինտեգրելու փորձարկումների մասին խոսակցություններ են գնում որոշ համալսարաններում։ ՏՏ աշխարհի մեծ կազմակերպություններ փորձում են լուծում գտնել պանդեմիայի իրավիճակում ապրող հազարավոր մարդկանց համար։ Մի խոսքով ՏՏ ոլորտը շատ խառն է, չգիտես՝ որ նորությանը հետևես, որին հավատաս։
Իսկ մեզ մոտ ուսումնական շատ կենտրոններ, իրենց ծրագերը հարմարեցնելով ստեղծված իրավիճակին, ակտիվորեն խրախուսում են հետևել գլխավոր թրենդին և մտնել ՏՏ ոլորտ։ Այդ առումով ամենամեծ նորություններից մեկը «AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT» կողմից որոշ դասընթացների համար 50% զեղչի հայտարարումն է։
Մանր-մունր
Այս շաբաթվանից բավականին խիստ ինքնամեկուսացման ավարտն է գալիս։ Իհարկե, դա վերաբերում է ոչ բոլորին, բայց շատ հաստատություններ արդեն սկսել են իվենթների և այլ միջոցառումների կազմակերպումը։ Չնայած որ նմանատիպ հանրային հավաքները դեռ չեն խրախուսվում, բայց խիստ մեկուսացման վերջին 10 օրը հնարավորություն կտա նորից մշակելու այդ միջոցառումների գրաֆիկը։
What? Why? How?
Այս ընթացքում մենք արդեն ինչ որ չափով սովորել ենք ինքնուսուցմամբ զբաղվել։ Կշարունակեմ Ձեզ համար թրենդային մի քանի մասնագիտությունների ինքնուսուցողական նյութերով և դասընթացներով կիսվել։ Տվյալ դեպքում դրանք դեռ 2-ն են։
Graphic Design by Artoutik vol.3
Մեր գործընկեր Artoutik-ի կողմից ներկայացվող գրաֆիկական դիզայնին նվիրված դասընթացի 3-րդ մասը և հանձնարարության տարբերակները կտեղադրեմ այստեղ։
3Ds Max by Arsen Avoyan
Best of the Best
Մի քանի շաբաթ առաջ Netflix-ը սկսել է բավականին հետաքրքիր ուսուցաղական վիդեոների մի շարք՝ նվիրված արվեստի մի շարք ուղղությունների։ Դրանք շատ արագ դարձել են ամենադիտվող ուսուցողական հոլովակները։ Ես այստեղ ներկայացնելու համար՝ ընտրել եմ մեկը, հուսամ՝ կվայելեք։
Մի քիչ էլ հումորային թրենդներից))
Քանի որ շաբաթը նվիրել եմ թրենդներին, հումորային թրենդները բաց թողնել չեմ կարող։ Այս շաբաթ որոշեցի խառնել երաժշտությունը ու հումորը))
Բլոգ-մլոգ
Ինչի մասին ենք մենք խոսել այս շաբաթ բլոգում։ Հիմնական թեման, իհարկե, օնալայն և օֆլայն դասընթացներն են, դրանց լավ, վատ ու մնացած կողմերը։
Leave a Comment