Ի՞նչ հաշվիչ ընտրել քննության գնալիս

Բարև։ Բոլորին պարզ է, որ մաթեմատիկայի ցանկացած դասընթացի ժամանակ կարելի է օգտագործել հաշվիչ։ Դա ոչ միայն հարմար է բազմաթիվ պատճառներով, այլև` հաճախ անխուսափելի։

Այսօր կխոսենք SAT քննության ժամանակ հաշվիչների վերաբերյալ կանոնների մասին։ Այս հոդվածի երկրորդ մասում նաև քննությանը պատրաստվող ուսանողների հետ մի քանի խորհրդով կկիսվեմ ։

Բայց մինչ այդ, եթե հետաքրքրված ես մաթեմատիկայի քննություններով, միացիր SAT/GRE Learners Club-ին։

SAT քննությունը անցկացվում է ամերիկյան College Board կազմակերպության կողմից։ Հենց այդ կազմակերպությունն է մշակում ու վերահսկում քննության անցկացման կարգին վերաբերող բոլոր կանոնները՝ սկսած նրանից, թե ժամը քանիսին է անհրաժեշտ ներկայանալ քննության անցկացման վայր, ու վերջացրած նրանով, թե՝ օրինակ ի՞նչ տեսակի հաշվիչ է թույլատրվում ներս տանել քննության սենյակ, ու երբ է կարելի այն օգտագործել։ 

Սկսեմ նրանից, որ SAT մաթեմատիկայի քննությունը բաղկացած է երկու բաժնից՝

  • 3 – No calculator
  • 4 – Calculator

Այդ երկու բաժինները, ըստ հերթականության, քննության սկզբից երրորդն ու չորրորդն են (առաջին երկուսը վերաբերում են լեզվական մասին՝ անգլերենի իմացությանը)։

Չնայած նրան, որ 3 – No Calculator-ը քննության մաթեմատիկայի բաժին է, հաշվիչ օգտագործելն արգելված է։ Չի թույլատրվելու հաշվիչ ունենալ նույնիսկ սեղանին դրված. կազմակերպիչներն այս բաժնի սկզբում  պահանջելու են, որ բոլոր հաշվիչները դրվեն գետնին կամ անհատական սեղանի դարակի մեջ։ Սա վերահսկվելու է նաև այս բաժնին տրամադրված բոլոր 25 րոպեների ընթացքում։ Եթե ուսանողն այս բաժնի ընթացքում օգտագործի հաշվիչ, ապա նրա քննությունը կընդհատեն։ 

Անցնենք չորրորդ բաժնին՝ 4 – Calculator։ Այս բաժնի ընթացքում հաշվիչ օգտագործելը թույլատրվում է։
Ինչպես գիտեք, հաշվիչները շատ տարբեր ձևերի ու հնարավորությունների են լինում։ 

Նախ նշեմ, որ ոչ մի տեսակի հեռախոս կամ wearable tech, ինչպիսին է օրինակ` Apple Watch-ը կամ ցանկացած fitness tracker չի թույլատրվում ներս տանել քննության անցկացման սենյակ։ Կազմակերպիչները մանրամասն կներկայացնեն դրան վերաբերող բոլոր կանոնները քննության ժամանակ։

  • Բոլոր տեսակի պարզ հաշվիչները. այսպես կոչված four-function հաշվիչները, որոնք կատարում են ընդամենը 4 հիմնական գործողություն՝ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում։ 
  • Ցանկացած scientific տեսակի հաշվիչ. սրանք ավելի հզոր ու բարդ հաշվիչներ են, որոնք թույլ են տալիս հեշտորեն ու արագ կատարել գործողություններ, ինչպիսին են՝ թվի ցանկացած աստիճան կամ արմատ հաշվելը մեկ գործողությամբ, եռանկյունաչափական ֆունկցիաների հաշվարկները ու բազմաթիվ այլ։ Խորհուրդ է տրվում ամբողջ ուսման ու հենց քննության ժամանակ օգտագործել այսպիսի հաշվիչ։ Օգտագործման մեջ պահանջում են մի փոքր փորձ, սակայն անհամեմատ ավելի օգտակար ու արագ են սովորական հաշվիչների համեմատ։
  • Graphing տեսակի հաշվիչների մեծամասնությունը. սրանք ամենաբարդ տեսակի հաշվիչներն են։ Բացի scientific հաշվիչի հիմնական գործառույթներից, թույլ են տալիս կառուցել ֆունկցիաների գծագրեր (ունեն դրա համար հարմար էկրան)։ Համեմատաբար բարդ են օգտագործման մեջ ու պահանջում են որոշակի փորձ։ Եթե երբեք չեք օգտագործել, խորհուրդ չի տրվում։ Կիրառման տեսանկյունից ոչ մի առավելություն չունեն scientific հաշվիչների համեմատ։
  • Ցանկացած հեռախոսի կամ էկրանով ժամացույցի հաշվիչ ծրագիր՝ անկախ ամեն ինչից։ Կազմակերպիչները խստորեն կատարելու են անցկացման պահանջները. մի՛ տարեք հեռախոս կամ սարք քննության անցկացման սենյակ։
  • Հաշվիչներ, որոնք ունեն համակարգչի ստեղնաշար. անկախ հաշվիչի հնարավորություններից՝ նման ստեղնաշարով ոչ մի հաշվիչ չի թույլատրվելու։ 
  • Հաշվիչներ, որոնք ունեն ինտերնետի կամ bluetooth կապի հնարավորություն:
  • Հաշվիչներ, որոնք աղմուկ, ձայներ են արձակում:

Ինչպես նշեցի, scientific հաշվիչներն ամենահարմարն են SAT քննության համար ու ավելի պարզ հաշվիչների հանդեպ ունեն լուրջ առավելություններ.

  • Կարող են հաշվել եռանկյունաչափական ֆունկցիաներ։ Օրինակ՝ ինչ-որ խնդրի լուծման համար կարող է պահանջվել հաշվել Sin45. scientific հաշվիչով կտևի մի քանի վարկյան, իսկ պարզ հաշվիչով հնարավոր չէ։ 
  • Կարող են հաշվել թվի ցանկացած աստիճան։ Օրինակ՝ պետք է հաշվել $10000 տարեկան 7.5%-ով ավանդը 13 տարի հետո որքան գումար կկազմի։ Scientific հաշվիչով դա մեկ գործողություն է՝ նախ մուտքագրվում է գումարը, հետո բազմապատկվում 1.06-ի 13 աստիճանով։ Այսինքն, մուտքագրվում է այսպես 10000*(1.0613) ու հավասարի կոճակի սեղմման պահին ունենք արդյունքը։ Պարզ հաշվիչով պետք է 13 անգամ բազմապատկել 10000-ը 1.06-ով։ Լավագույն դեպքում դա կխլի մոտ կես րոպե։

Վերոնշյալները ոչ բոլոր իրավիճակներն են, որտեղ scientific հաշվիչը առավելություն է տալիս։ Ավելին, հմուտ օգտագործողը մի քանի խնդիրների ընթացքում կտնտեսի թանկարժեք վարկյաններ ու առավելություն կստանա։

Այսքանը հաշվիչների տարբերությունների մասին, իսկ հոդվածի հաջորդ մասում մի քանի օգտակար խորհուրդ կտամ դասընթացների ու քննության ժամանակ հաշվիչների օգտագործման վերաբերյալ։

Չմոռանաս կարդալ նաև՝
Խմբային և անհատական դասեր. ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն
Խմբային և անհատական դասեր. Մաս 2՝ Դասընթաց vs դասախոսություն
IELTS/TOEFL. պատրաստվե՞լ քննություններին առցանց, թե՝ ոչ

Կարեն Աթալյանց
Էջը course.am կայքում՝ https://bit.ly/Կարեն-Աթալյանց
Կայք՝ https://www.karenatalyants.com/
Ֆեյսբուքի խումբ՝ SAT/GRE Learners Club

Comments(0)

Leave a Comment