Ժամանակաձեւերի համաձայնեցումը իսպաներենում

Իսպաներենում բայը ունի 3 եղանակ՝

  1. Modo Indicativo (սահմանական եղանակ) – ցույց է տալիս ռեալ գործողություն
  2. Modo Subjuntivo (ըղձական եղանակ) – ցույց է տալիս հնարավոր, ցանկալի գործողություն
  3. Modo Imperativo (հրամայական եղանակ) – ցույց է տալիս հրաման

Ամեն եղանակ ունի իր ժամանակաձեւերը։ Այսօր կանդրադառնանք Սահմանական եղանակի ժամանակձեւերին, դրանք են՝

Presente (hablo) – ցույց է տալիս ներկա պահին կատարվող կամ առհասարակ ներկայում հաճախ կրկնվող գործողություն

  • Escribo una carta. – Նամակ եմ գրում։ (ներկա պահին կատարվող գործողություն)
  • Todos los dias hago gimnasio. – Ամեն օր մարզվում եմ։ (ներկայում հաճախ կրկնվող գործողություն)

Estar+gerundio (estoy hablando) – հենց խոսելու պահին կատարվող շարունակական գործողություն`

  • Está hablando por teléfono ya hace una hora – Խոսում է հեռախոսով արդեն մեկ ժամ։

Pretérito perfecto (he hablado) – ցույց է տալիս կատարված ու ավարտված գործողություն, որի արդյունքը ունենք ներկայում, այսինքն կապ կա ներկայի հետ։

  • He lavado las ventanas – Լվացել եմ պատուհանները (դրանք դեռ մաքուր են!)։

Օգտագործվում է հետեւյալ ժամանակի մակբայերի հետ՝ hoy, esta mañana (tarde, mes, año …), todavía, ya, nunca, jamás, etc.

Indefinido (hablé) – կատարված ու ավարտված գործողություն, որը կապված չէ ներկայի հետ կամ չգիտենք արդյունքը կապված է ներկայի հետ, թե ոչ։

  • Lavé las ventanas – Լվացի պատուհանները (գուցե դրանք արդեն կեղտոտվել են!)։

Օգտագործվում է հետեւյալ ժամանակի մակբայերի հետ՝ ayer, anteayer, el mes (año, semana…) pasado, կամ եթե նշված է հստակ ժամանակ անցյալում՝

  • Visité París en 2010. – Այցելել եմ Փարիզ 2010 թ.-ին:
  • Dos meses trabajé en esta oficina. – Աշխատել եմ այս գրասենյակում երկու ամիս։

Imperfecto (hablaba) – անցյալում հաճախ կրկնվող կամ շարունակական գործողություն։

  • Antes yo visitaba los museos cada domingo (անցյալում կրկնվող գործողություն) – Առաջ ես այցելում էի թանգարաններ ամեն կիրակի։
  • Cuando el entró yo leía (անցյալում շարունակական գործողություն) – Երբ նա մտավ, ես կարդում էր։

Pluscuamperfecto (había hablado) – ավարտված գործողություն, որը կատարվել է մի ուրիշ անցյալ գործողությունից առաջ։

  • Me dijo (անցյալ գործողություն) que había visto (ասելուց առաջ կատարված գործողություն) a Juan. – Ասաց, որ տեսել էր Խուանին։
  • Contaba (անցյալ գործողություն) que nunca había visto un paisaje mejor. – Պատմում էր, որ ավելի լավ տեսարան երբեք չէր տեսել։

Հիմնականում օգտագործվում է indefinido, imperfecto ժամանակաձեւերի հետ` ցույց տալով դրանցից առաջ կատարված գործողություն, կարող է օգտագործվել նաեւ ներկայի հետ՝ ցույց տալու համար, որ գործողությունը շատ շուտ է կատարվել։

Preterito anterior (hube hablado) – ցույց է տալիս, անցյալում որեւէ այլ գործոցությունից անմիջապես առաջ կատարված գործողություն։

  • Apenas hubo amanecido cuando empezó a llover. – Նոր էր լույսը բացվել, երբ սկսեց անձրեւել։

Այս ժամանակաձեւը հանդիպում է միայն գրականության մեջ, այլեւս խոսակցական լեզվում չի օգտագործվում։

Futuro simple (hablará) – ապառնի գործողություն

  • Haré esto mañana – Վաղը կանեմ դա։

Futuro compuesto (habré hablado) – ցույց է տալիս ապագայում մեկ այլ գործողությունից կամ կոնկրետ ժամանակից առաջ ավարտված գործողություն։

  • Habré terminado la traducción para el fin de semana (կոնկրետ ժամանակ ապագայում). – Վերջացրած կլինեմ թարգմանությունը մինչեւ շաբաթվա վերջ։

Condicional simple (hablaría) – ցույց է տալիս պայմանական գործողություն, բայց օգտագործվում է նաեւ որպես ապառնի ցույց տվող գործողություն անցյալում, երբ գլխավոր նախադասության բայը դրված է անցյալ որեւէ ժամանակաձեւով։

  • Lo haría (պայմանական գործողություն) con mucho gusto, pero no tengo tiempo. – Կանեի դա մեծ հաճույքով, բայց ժամանակ չունեմ։
  • Dijo (անցյալ գործողություն) que vendría pronto. – Ասաց, որ շուտով կգա։

Այստեղ պետք է ուշադիր լինել, որովհետեւ եթե գլխավոր նախադասության բայը դրված է Preterito perfecto-ով, կարող ենք երկրորդական նախադասության մեջ օգտագործել Futuro simple – Ha dicho que llegara. Իսկ եթե ունենք Indefinido, Imperfecto կամ Pluscuamperfecto ապառանի գործողություն ցույց տալու համար երկրորդական նախադասության մեջ պիտի օգտագործենք միայն Condicional.

Condicional compuesto (habría hablado) – հիմնականում գործածվում է պայմանական նախադասությունների մեջ ցույց տալու համար գործողություն, որը պետք է կատարվեր, բայց չի կատարվել ինչ-որ պայմանից ելնելով։

  • Te habría llamado pero no tenía tu numero. – Քեզ զանգած կլինեի, բայց չունեի քո համարը։

Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ այս բոլոր կանոնները վերաբերում են գրական լեզվին, խոսակցական խոսքում, իհարկե, դրանք հաճախ կարող են չպահպանվել, եւ դա սխալ չէ։ Հատկապես իսպանախոս տարբեր երկրներում կոնկրետ ժամականաձեւեր կան, որ ավելի շատ են օգտագործվում, քան մյուսները կամ լրիվ այլ կերպ են օգտագործվում։

Իսկ հիմա փորձեք պարզել գործնականում, թե ինչպես յուրացրեցիք ժամանակաձեւերի կիրառությունը՝ անցնելով մեր quizz-ը։

Comments(0)

Leave a Comment