Դժգոհու՞մ ես, որ տարիներն անցնում են, իսկ քո լեզուն ավելի ու ավելի է «հետ գնում»։ Մի հապաղիր, արի մի բան ասեմ։ Բոլորի մոտ է այդպես, և դու բացառություն չես։ Մի մտածիր, որ կյանքը չար կատակ է խաղում քո գլխին, ու դու մոռանում ես ավելի ու ավելի շատ բառեր։ Օտար լեզուն դժվար է ձեռք բերել և հեշտ կորցնել՝ անհասանելի աղջկա նման ։Դ
Համացանցը քեզ օգնական
Ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ մեր ձեռքի տակ ունենք գիտելիքների և ինֆորմացիայի շատ աղբյուրներ։ Յուրաքանչյուր ոք այսօր կարող է համացանցում գտնել այն ինֆորմացիան, որը որոնում է։ Հայերեն ինֆորմացիոն բազան այնքան էլ մեծ չէ, ցավոք, բայց դրա փոխարեն կարող եք որոնումը գերմաներենով անել, հեռախոսի ու սոց. կայքերի լեզուն նույնպես կարող եք դարձնել գերմաներեն ու ամեն օր նույն բառերն ու արտահայտությունները տեսնելով՝ շատ հեշտ կֆիքսեք հիմնական բառապաշարը։ Նախորդ հոդվածներումս էլ խոսում եմ լեզուն հեշտ սովորելու ու զարգացնելու մասին։ Մեթոդները հիմնականում նույնն են, բայց նպատակն է տարբեր։
Լեզուդ «կենդանի» պահիր
Ոչինչ չի ստեղծվում միանգամից ու չի վերանում միանգամից։ Լեզուն սովորելու, այն երկարատև պահելու համար շատ ջանք է պետք թափել, ժամանակ է պետք ծախսել։ Շատերն են հարցնում՝ ոնց անենք, որ չձանձրանանք, հավեսով զբաղվենք լեզվով։ Մի քանի կետով ներկայացնում եմ հնարավոր տարբերակները, որոնք կնպաստեն լեզվի կենդանի մնալուն և զարգացմանը՝
1.Ֆիլմեր
2.Գրքեր
3.Գերմանախոսների հանդիպումներ
4.Լեզվակիրների հետ շփում
5.Ճանապարհորդություններ
6.Հավելվածներ
7.Խաղեր
8.Բլոգեր
9.Դասընթացներ
10.Մշակութային միջոցառումներ
11.Սեմինարներ և թրեյնինգներ
Կարծում եմ նշածս կետերը ավելի քան ձանձրալի չեն ու բարդ չեն իրականացման տեսանկյունից։ Դրեք նպատակ և հասեք դրան առանց կասկածելու կամ վարանելու։ Սա էլ այս հոդվածի վերջին և թերևս ամենակարևոր խորհորդը։ Իսկ հղումներն ու ավելի մանրամասն ինֆորմացիան կգտնեք նախորդ հոդվածներիս ու Tutor German Club խմբի մեջ։
Կարդա նաև`
Native-Speaker. Ո՞նց նրանց գտնել
Գիրք կարդա, մարդ դարձի
Կինո նայի՝ աչքերդ բացվեն
Leave a Comment