Արվեստ-մշակույթ // Նախագծեր// Պոստ-ֆակտում

… տրամադրում է տարվա որոշակի վերանայման։ Այս նյութը իրականում այս տարվա (որոշ դեպքերում նաև նախորդ մի քանի տարիների) մշակութային մի քանի նախագծերի վերանայում է։ Կրթությամբ լինելով արվեստի պատմության մասանգետ (դեռ սովորող) և այս կամ այն կերպ ապրելով արվեստի միջավայրում՝ ես ցուցահանդեսների, արվեստի ու մշակույթի նախագծերի և միջոցառումների դիտարկման որոշակի «գործիքներ» եմ մշակել։ Այսօր ուզում եմ խոսել երեք նախագծի մասին, որոնք իմ կարծիքով արժանի են ուշադրության։

Ժամանակին Կոմիտասը հավաքագրել է մեր գյուղերում երգվող բոլոր երգերը, մշակել է դրանք։ «Սաղսարա»-ն նույնպես ընկած սարեսար ու գյուղեգյուղ նմանատիպ աշխատանք է կատարում։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ ամեն նոր ֆիլմը ամբողջությամբ դիտելուց առաջ, ես ևս մեկ անգամ երգն եմ լսում։ Արդեն հրապարակված 2 ֆիլմում ներկայացված երգերը աչքի են ընկնում մշակման բավականին տարբեր մոտեցումներով։ Մշակումները շատ «թարմ են». իրար խառնելով մի քանի տարբեր ոճեր, գործիքներ և ձայներ` «Սաղսարա»-ն ստանում է հարմոնիկ ու գունագեղ մի երաժշտական կոմպոզիցիա։ Առանձին գնահատանքի են արժանի ինչպես ձայնային օպերատորի աշխատանքը, այնպես էլ հենց վիդեո օպերատորի աշխատանքը։ Գույներով և ձայներով լցված 15-20 րոպեանոց ֆիլմերը բացահայտում են հայկական գյուղերի բազմերանգ ու բազմազան աշխարհը` ոչ միայն պատկերային առումով, այլև հնչունային։ Այս նախագծի աշխատանքը ինչ որ չափով իրոք նման է Կոմիտասի աշխատանքին։

Լուրջ գործով են զբաղվում մարդիկ. որտեղ նայում ես՝ լուրջ գործով զբաղված մարդիկ են։ Հիցամունք են առաջացնում լուրջ գործով զբաղված մարդիկ, որոնք իրենց ամբողջ ներուժը ներդրել են կոնկրետ խնդիրների լուծման համար։ Էլ ավելի մեծ հիացմունք են առաջացնում այդ մարդիկ, երբ նրանք քո տարեկիցներն են։ Այդպիսի մի մարդու նախագծի մասին էլ հիմա կխոսեմ։ 

Երբևիցե փորձե՞լ եք տեսնել մատներով, ինչպես կարդում են տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ, փակել աչքերը ու պատկերը ստանալ մատների ծայրով շոշափելով։ Փորձե՞լ եք պատկերացնել գույնը ձայնի միջոցով, երբ գույնը երբեք չես տեսել, նկարել առանց տեսնելու, կամ շատ վատ տեսնելով։ Այս ամենին է ուղղված «Լավ եմ» նախագիծը։ Աշխատելով «Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հ. 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակետների հետ՝ «Նոր Արվեստի Փուլ» ՀԿ-ն փորձում է հնարավորություն տալ այս երեխաներին ստեղծագործելու և ինքաարտահայտվելու արվեստի միջոցով։ Նախագծի սկզբը դրվեց անցյալ տարի դեկտեմբերին, երբ բացվեց «Տեսնել Մատներով» ներառական ցուցադրությունը։ 

Երևանից դուրս՝ Հայաստանի Հանրապետության այլ տարածքերում կյանքը ընթանում է մեկ ուրիշ ճանապարհով։ Սահմանամերձ գյուղերում կյանքը նման է անվերջ պայքարի։ Հաճախ նրանք իրենց օտարված և լքված են զգում։ Նմանատիպ գյուղերը շատ ավելի շատ ունեն աջակցության կարիք, քան մնացածները։ 

«Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամի «Հավեսին սենյակ» նախագծի շնորհիվ նմանատիպ գյուղերում բացվում են սենյակներ, որտեղ երեխաներին սովորեցնում են նկարել։ «Հավեսին սենյակները» հնարավորություն են տալիս այդ երեխաներին ներգրավվելու արվեստի միջավայրի մեջ, կապեր սեղծելու մյուս սենյակի երեխաների և երևանյան դպրոցներից մի քանիսի երեխաների հետ։ Այս ամենը կոչված է կոտրելու գյուղ-քաղաք սահմանաբաժանը։

Այսպիսին էր 2019-ի արվեստամշակութային ամփոփումը։ Իսկ հաջորդ տարի նոր թեմաներ բացահայտելու համար միացիր մեր ֆեյսբուքի խմբին՝ Arts and Crafts Learners

Կարդա նաև՝
Բռնիր մուսայի պոչը կամ փախստականների մասին
Կինո նայի՝ աչքերդ բացվեն
ԱՌ-WEST։ ԿԱՎ, ՊԱՐ ԿԱՄ ՆՈՏԱՆԵՐ՝ Ո՞ՐԸ

Comments(0)

Leave a Comment