Վերջին մի քանի տարիների/տասնամյակների ընթացքում կրթությունը՝ հատկապես համալսարանական կրթությունն էլ ավելի շատ է սկսել օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաներ։ EdTech տերմինը, որպես այդպիսին, բավականին նոր է և ներկայումս բավականին բազմատար ու բազմաշերտ։
Թվայնացման անթիվ հետևանքները
Համաձայն ստատիստիկ տվյալների՝ կրթության ոլորտը վերջին մի քանի տարիներին ապրել է կտրուկ աճ, որը կարող է արդեն 2025թ-ին առաջացնել մի քանի լուրջ ճգնաժամեր։ Առաջին մեծ մարտահրավերը, որ սպասվում է կրթության ոլորտին, ուսանողների կտրուկ աճն է (մոտ 500 միլիոն), որին հաջորդելու է կրթական հիմնարկների քանակական անբավարարությունը։ Ամեն օր պետք է կառուցվեն մոտ 2 համալսարան ամեն մեծ քաղաքում։ Այս ամենը լավ գիտակցելով՝ կրթական շատ հաստատություններ գործի դրեցին նոր տեխնոլոգիաները՝ վիրտուալ լսարաններ, օնլայն դասընթացներ, կրթական ծրագրեր՝ գեներացված machine learning-ի ու artificial intelligence-ի միջոցով։ 2019-ին Լոնդոնի Global Educational Outlook զեկույցների համաձայն գլոբալ առումով կրթության ոլորտի ընդամենը 3%-ն է թվայնացված։
Դրսում…
Զարմանալի չէ, որ շատ համալսարաններ և նույնիսկ կազմակերպություններ ստեղծում են օնլայն դասընթացներ։ Փորձելով բավարարել, և որոշ դեպքերում նախահարձակ լինել օրեցօր աճող պահանջարկին՝ ստեղծվում են նոր գործիքներ, միջոցներ և թվային լուծումներ։
Կարել է առանձնացնել մի քանի շատ կարևոր կետ/փորձառություն, որոնք ունենում/ձեռք ես բերում արտասահմանում սովորելու տարիներին՝
- Օնլայն և թվայանացված գրադարաններ
- Օնլայն համալսարանական դասընթացներ, որոնց համար ամենևին պարտադիր չէ ներկա գտնվել ֆիզիկապես
- Ներբուհական թվայնացված համակարգ
- Քննությունների/տնային հանձնարարությունների և այլնի օնլայն հանձնում
- Ինքնուսուցման գործիքներ
Իսկ մենք ներսում...
Հաշվի առնելով համաշխարհային կրթության տենդենցները և ձգտումները դեպի թվայնացում՝ էլ ավելի սարսափելի է դիտարկվում Հայաստանում կրթության ոլորտը։ Օնլայն կրթությանը Հայաստանում բավականին զգուշությամբ են վերաբերվում, նույնիսկ այն դեպքերում, երբ օնլայն գտնել ցանկացած դասընթացը շատ ավելի հեշտ է, քան Հայաստանում դա կազմակերպող դպրոցը։ Ու խոսքը Յութուբում լցված բազմաթիվ դասընթացների, զեկույցների և նմանատիպ նյութերի մասին չէ, այլ օրինակ Khan Academy կամ Udemy և այլ օնլայն կրթության հարթակների մասին։ Հա իհարկե նմանատիպ հարթակներում կրթությունը հիմնականում օտարալեզու է՝ անգլերեն, կամ ուրիշ լեզվով, որը իր հերթին խնդիր է առաջացնում շատ մարդկանց համար։ Բայց աշխատանքային և կրթական շուկայի պահանջարկը գոնե մեկ կամ ավելի օտար լեզվի իմացությունն է, երիտասարդ սերնդի համար գոնե սա պետք է բարդություն չլինի։ Համալսարանական առումով էլ չես ասի, որ կրթությունը մեզ մոտ շատ հնարավորություններ է տալիս՝ օնլայն դասընթացներ գրեթե ոչ մի համալսարան չի առաջարկում։
Ի՞նչ ես կուզեի որպես ուսանող՝
- Շատ կուզեի օգտվել թվյանացված գրադարաններից
- Կուզեի, որ մասնագիտական գրականությունը մասամբ գոնե թարգմանվեր
- Չէի հրաժարվի որոշ դասախոսությունների ներկա լինել, որոնք կան ուրիշ համալսարաններում, կամ գոնե հետո դրանք լսելու հնարավորություն ունենալ
- Օնլայն ճշտել դասացուցակս, դասաժամերը և քննության ձևը
- Ընտրել առարկաները ինքնուրույն, ոչ թե անցնել բուհի կողմից ֆիքսված առարկաներ
- Համալսարանի կողմից ստանալ որոշակի զեղչեր տարբեր ինքուսուցողական հարթակներից օգտվելու համար։
Մենք ամենուր՝ ֆեյսբուքում
Այսպիսով, չունենալով բոլոր այս գործիքները՝ ուսանողը գնում է գուգլ, ապա ֆեյսբուք իր ցանկացած դասընթացը գտնելու համար։ Բայց առաջին հերթին ֆեյսբուքը սոցիալական ցանց է, ոչ՝ կրթական ուղեցույց։ Եթե ինչ որ կոնկրետ դասընթաց եք փնտրում, ավելի լավ է դիմել դրա համար նախատեսված կայքերին՝ Khan Academy, Udemy և այլն։ Հայաստանի դեպքում course.am-ը այն հարթակներից է, որտեղ կարելի է գտնել Հայաստանում առկա դասընթացները։
Կրթական դարդ ու ցավերի մասին այսքանը, իսկ եթե քեզ հոդվածը դուր եկավ միացիր ուսուցիչների մեր խմբին՝
Կարդա նաև՝
Leave a Comment