Ինչպիսի՞ն է արվեստասերների շաբաթը՝ 27.01.20-03.02.20

Բարև, արվեստասե՜ր։ Արդեն գիտե՞ս՝ ինչ ես անելու հաջորդ շաբաթ։ Եթե դեռ ոչ, ապա մեր թիմը մի քանի լավ խորհուրդ ունի։ Այստեղ ներկայացված են արվեստի ու արհեստի ոլորտում հաջորդ շաբաթ սկսվող  դասընթացները, հետաքրիր իվենթներն ու սեմինարները, Նոր բացվող ցուցահանդեսները, որոնք արժե տեսնել և իհարկե, ֆիլմերը, որոնք կարող ես դիտել և մասնակցել քննարկումներին։

Գրաֆիկ դիզայն
Գրաֆիկ դիզայն
Epigraph-ը և Backbone Branding-ը կազմակերպում են գրաֆիկ դիզայնի համատեղ եռամսյա դասընթաց, որին դու հնարավորություն ունես մասնակցելու։ Շտապեք՝ գրանցումը գործում է մինչև փետրվարի 4-ը ներառյալ։
Գրաֆիկ դիզայն
Գրաֆիկ դիզայն
Եթե ուզում ես նոր բան սովորել ընտրիր գրաֆիկ դիզայն։ Գրաֆիկ դիզայն սովորելու համար նախնական գիտելիքներ պետք չեն։ Բաց մի թող հնարավորությունդ։
Գրաֆիկ դիզայն
Գրաֆիկ դիզայն
Այս շաբաթ սկսվող ևս մի դասընթաց նվիրված գրաֆիկ դիզայնին։ Գրաֆիկ դիզայն ուսումնասիրելու համար հարկավոր չեն նկարչական հմտություններ։ Այս մասնագիտությունը հնարավորություն կտա քեզ նորովին նայելու աշխարհին։
Լյունևիլյան հելունագործություն
Լյունևիլյան հելունագործություն
Լյունևիլյան հելունագործությունը ուլունքագործության ֆրանսիական տեխնիկա է։ Այս տեխնիկայի միջոցով են շատ բարձր նորաձևության տներ ստեղծում իրենց զգեստները։ Հիմա դու հնարավորություն ունես փորձելու և սովորելու արվեստի այս յուրօրինակ ճյուղը՝ LFS Fashion School-ի եռամսյա դասընթացի ընթացքում։
Կիթառի սիրողական դասեր
Կիթառի սիրողական դասեր
Եթե մտածում ես հետաքրիր ինչով կարելի է զբաղվել, գնա կիթառի դասերի։ Լավ հնարավորություն է լիցքաթափվելու և նոր բաներ սովորելու։ Ինչու ոչ նաև խարույկի մոտ կամ ընկերական միջավայրում լավ ժամանակ անցկացնելու։
Նկարչության դասեր ուսանողների համար
Նկարչության դասեր ուսանողների համար
Այս դասերը նախատեսված են ուսանողների համար։ Ստուդիայում ստեղծված են բոլոր պայմանները՝ լուսավորություն, տեխնիկա, բնորդներ և այլն նկարել սովորելու համար։

Հիմա էլ մի քիչ կխոսեմ թե ինչ արվեստոտ իվենթներ են մեզ սպասում այս շաբաթ։ Բավականին բազմազան ու հետաքրիր բաներ ունենք, տես՝ որը քեզ կհետաքրքրի։

New Discussion series։ American Art
New Discussion series։ American Art
Ուզո՞ւմ ես լավացնել անգլերենդ ու նոր գիտելիքներ ձեռք բերել արվեստի մասին, ուրեմն այս իվենթը քեզ համար է։ Ամեն չորեքշաբթի, ժամը 13-ին դու հնարավորություն ունես մասնակցելու American corner-ի կամակերպած քննարկումների շարքին։
Art in conversation with Jim Daly
Art in conversation with Jim Daly
Խոսել արվեստի մասին բարդ է, էլ ավելի բարդ է դա անել օտար լեզվով։ Այս իվենթը այն մարդկանց համար է, ովքեր ուզում են բարելավել իրենց խոսակցական անգլերենը և արվեստի մասին գիտելքիները։ Ամեն երեքշաբթի օր, ժամը 13-ին
Classic Chinese Tea Ceremony
Classic Chinese Tea Ceremony
Եթե մեկ անգամ գոնե հետաքրքրվել եք արևելյան մշակությով, գիտեք թե ինչ կարևոր տեղ է զբաղեցնում թեյի արարողությունը այդ մշակությում։ Հիմա դուք հնարավորություն ունեք մասնակցելու չինական թեյի արարողության։ Ամսի 31-ին չինական ամանորի օրը, եկեք թեյ խմելու և ծանոթանալու մի քանի հետաքրիր և յուրօրինակ ավանդույթների։
Էդգար Դեգա. դասախոսություն
Էդգար Դեգա. դասախոսություն
Էդգար Դեգան 19-րդ դարի մեծագույն նկարիչներից էր, ում՝ պարուհիներին պատկերող ստեղծագործությունները գոնե մեկ անգամ տեսել է ցանկացած մարդ։ Հիմա դու հնարավորություն ունես դասախոսության միջոցով բացահայտելու այս մեծ արվեստագետին։

Ցուցահանդեսների առումով էլ այս շաբաթը բազմազան է և հետաքրիր, էքսպերեմենտալ մտքերից ու գաղափարներից սկսած մինչև դասական ցուցադրություններ։

Bridging Stories II. Ցուցահանդես
Bridging Stories II. Ցուցահանդես
Վերջին մի քանի ամիսների բարդ աշխատանքը ամփոփված է այս ցուցադրությունում։ Փորձ է արվել ստեղծելու մշակութային կապեր հայ և թուրք երիտասարդ արվեստագետների միջև։ Սա նմանատիպ համագործակցության երկրորդ օրինակն է։
Photo Exhibition
Photo Exhibition
Շատ հետաքրիր ֆոտո ցուցահանդես շատ հետաքրիր ցուցասրահում։ Ցուցասրահ, որը համատեղում է նաև արվեստագետների ստուդիան։ Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են երկու շատ հետաքրիր արվեստագետի աշխատանքներ։
Ցուցահանդես ՆԱՄ-ում
Ցուցահանդես ՆԱՄ-ում
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Մայրի» խորագիրը կրող զարդերի և ձևավորման պարագաների ցուցահանդես:

Ինչ ֆիլմի դիտումներ են մեզ սպասում այս շաբաթ։ Հետաքրիր և որոշ դեպքերում զարմանալի։

Ուզո՞ւմ ես գնալ հետաքրիր ֆիլմ նայելու, ընկերներիդ հետ, կամ մենակ, ունենալ հավես քննարկում, ահա քեզ մի քանի տարբերակ այս շաբաթվա համար։

Կինոդիտում և քննարկում. Թթվածին / Кислород
Կինոդիտում և քննարկում. Թթվածին / Кислород
Իվան Վիռիպաևի աղմկահարույց և սկանդալային ֆիլմի դիտում քննարկումը սպասում է մեզ այս շաբաթ։ Ֆիլմը նկարահանված է Իվան Վիռիպաևի համանուն պիեսի հիման վրա։
«Ghost in the Shell». դիտում-քննարկում
«Ghost in the Shell». դիտում-քննարկում
Մամորու Օշիի հայտնի անիմացիոն ֆիլմը, նկարահանված նույնանուն մանգայի հիման վրա։ Պոստ-ապոկալիպտիկ կիբեր-պանկ՝ այս ֆիլմը բարձրաձայնում է հասարակության խնդիրները և բարձրաձայնում մի շատ կարևոր հարց՝ անդրադառնալով մարդու հոգու կոնցեպտին։ Ֆիլմին յուրօրինակ ձայնային գունագեղություն են հաղորդում կոմպոզիտոր Կենջի Կավաիի աշխատանքները։

Arts and Crafts Learners Club

Այստեղ հավաքվում ենք արվեստասերներով ու արվեստաբաններով, եթե ունես խորհրդի կարիք, կամ ուղղակի սիրում եմ արվեստ, ուզում ես տեղյակ լինել արվեստի նորություններին, կամ սովորել ինչ որ նոր բան, միացիր մեր խմբին։

Դե, քեզ մաղթում եմ բարի ժամանց ու գնում եմ ուսումնասիրելու առաջիկայի լավագույն դասընթացներն ու ուսումնական իվենթները։ :)))

Comments(0)

Leave a Comment