Ինչպե՞ս սովորել համացանցի միջոցով

Ներկայումս, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջների փոփոխման տեմպերը, երիտասարդները փորձում են օր օրի ինքնակրթվել և զարգանալ։ Ավանդական ուսուցման եղանակներից բացի ակտիվորեն զարգանում են նաև ուսուցման առցանց, ոչ ավանդական հարթակները, որոնք հարմար են, արագ և արդյունավետ։ Այդ իսկ պատճառով երիտասարդները երբեմն նախնտրում են ուսուցման առցանց տարբերակները իրենց ուսւմնական ու գործնական պլանները իրականացնելու համար։ Առցանց քուիզները, TED Talks, ուսուցողական հոլովակները ամենաշատ օգտագործվողներն են, սակայն սրանցից շատերը հասանելի չեն հայ երիտասարդների մեծամասնությանը։

Անհրաժեշտությունից ելնելով՝ մի քանի տարի առաջ Քան Ակադեմիան, ստանալով լիցենզիա , սկսեց թարգմանել մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բնագիտություն և այլ առարկաներ ուսուցանող հոլովակները։ Դրանց հասանելիությունը մեծ ոգևորություն առաջացրեց բուհերում սովորողների շրջանում, քանի որ նրանք ստացել էին հնարավորություն իրենց մասնագիտական բացը լրացելու և էլ ավելին սովորելու համար։ Հոլովակնեիր դիտումերի քանակը փաստում է դրանց օգտակարության մասին։ Այնուամնայնիվ սա հարցի լուծում չէ։ Կան շատ ուսումնական ոլորտներ, որոնք բաց են մնում և ունեն լրացման կարիք։

Հայ երիտասարդները վերջերս սկսել են ակտիվորեն օգտագործել առցանց ուսումնական հարթակները, ուստի նրանց դատին ենք ներկայացնում դրանցից որոշները, որոնց միգուցե արդեն ծանոթ են կամ առհասարակ չեն լսել։
1. Coursera – ն առցանց հարթակ է, որը համագործակցելով աշխարհի լավագույն համալսարանների, մասնագետների հետ, սովորելու ցանկություն ունեցող մարդկանց տրամադրում է անվճար կրթվելու հնարավորություն ուսումնական տեսաերիզների, առցանց վարժությունների միջոցով, հարթակը ունի նաև վճարովի ծառայություններ, որը ավելի է խորացնում սովորողի գիտելիքները և հմտությունները, ինչպես նաև դասընթացի ավարտին ապահովում է հավաստագրով։
2. Grammarly – ն հարմար է այն երիտասարդների համար ովքեր գործ ունեն անգլերեն լեզվի հետ։ Ուղղում է տառասխալները, կետադրությունը։ Վճարովի տարբերակը առաջարկում է նախադասությանը ավելի համապատասխան բառարան կամ ավելի ճիշտ շարահյուսություն։

3․ WolframAlpha – ն փրկություն է բոլորի համար։ Կատարում է ամեն տեսակի հաշվարկներ՝ մաթեմատիկական, գիտական, սննդակարգի և այլն։ Անսահման փաստերի, վիճակագրությունների և ինֆորմացիայի աղբյուր է, որը օգնում է հեշտ և արագ կատարել մեզ հանձնարարված առաջադրանքները։
4․ edX – ն նույն հնարավորությունն է ընձեռում, ինչ Coursera-ն։ Համագործակցում է Հարվարդի,Մասաչուսեթսթի տեխնոլոգիական ինստիտուտի, Բոստոնի համալսարանի և այլ հայտնի կրթական հաստատությունների հետ։
5․ WikiHow – ն հիանալի ինֆորմացիոն հարթակ է երիտասարդներ համար։ Ուսուցողական հոլովակները տալիս են տեղեկություն կյանքի տարբեր իրավիճակների մասին որոնց մեջ հայտնվում են երիտասարդները։ Օրինակ՝ նախապատրաստում է հարցազրույցների, առաջարկում է մեթոդներ ժամանցը արդյունավետ կազմակերպելու, գումարը խելամիտ ծախսելու, արդյունավետ կառավարում իրականացնելու, անգամ լոգախցիկի ցնցուղի ճնշումը մեծացնելու համար։
6. TED – ն ինֆորմացվելու և մոտիվացվելու ամենատարածված միջոցն է։ Այն հասանելի է տարբեր լեզուներով այդ թվում նայև հայերենով։

Հեղինակ՝ Անի Ավոյան
Նյութը տրամադրել է  Youth Voice անկախ լրատվական հարթակը

Comments(0)

Leave a Comment