Մեզանից շատերն են ուզում ընդունվել Գերմանիայում համալսարան կամ քոլեջ ու դրա համար պետք է ունենալ գերմաներենի լավ գիտելիքներ, հատկապես, եթե կրթությունը ամբողջովին գերմաներենով ու մասնագիտական է լինելու։
Այս կոնտեքստում շատերին հետաքրքրում է մի հարց. ավելի լա՞վ է լեզուն սովորել այստեղ՝ Հայաստանում, թե՞ հենց գերմանախոս միջավայրում՝ միանգամից հաղորդակցվելով լեզվակիրների հետ ու զարգացնելով լեզվական հմտությունները։
A1-B1 մակարդակներ
Իմաստալից ու ավելի հեշտ կլինի հայ ուսանողների համար լեզուն այստեղ՝ Հայասատանում սկսել սովորել։ Քանի որ հայերը հայերին հաճախ ավելի լավ են դասավանդում՝ հստակ իմանալով թե նույն լեզուն կրողի մոտ ինչ խոչընդոտներ կամ բարդություններ կարող են առաջանալ լեզվի տրամաբանությունը ըմբռնելու ու քերականական կառույցները սովորելու ընթացքում։ Ավելի փորձված ու արդյունավետ մեթոդներ են կիրառում դասապրոցեսի մեջ։ Սա այն փուլն է, երբ բառերի կամ քերականական բացառությունների ու օրենքների բացատրությունը պետք է լինի հայերեն, որ ուսանողը մաքսիմալ լավ ընկալի լեզուն, կարողանա ամեն ինչ մինչև վերջ հասկանալ։ Այլապես սովորողի մոտ բացթողումներ կլինեն միայն այն պատճառով, որ լեզվին լավ չի տիրապետում ու շատ բան լիարժեք չի հասկանում, ամաչում է հարցնել կամ ճիշտ ձևակերպել հարցը։Նման իրավիճակները շատ են խանգարում լեզվի յուրացմանը։ Համարյա բոլոր ծանոթներս, ովքեր այստեղ լավ լեզվական հիմք չեն ստացել կամ առհասարակ չեն պարապել ու միանգամից գնացել են գերմանախոս երկիր հենց տեղում լեզուն սովորելու ընթացքում մի շարք խնդիրների են բախվել՝ լիքը չհասկացված քերականական ու լեզվամտածողական բացթողումների պատճառով։
B1-C1 մակարդակներ
Եթե նախորդ մակարդակները լավ կլիներ Հայաստանում կամ հայ դասավանդողի հետ սովորեիր ապա այս մակարդակները արդեն շատ ավելի լավ ու արագ կընկալես, եթե լինես գերմանախոս երկրում ու քեզ ամեն հնարավոր ձևով շրջապատես գերմաներենով ու գերմանախոս լեզվակիրներով։ Կարող ես հենց տեղում այցելել լեզվի դասընթացների ու առանց կաշկանդվելու բոլոր հարցերը տաս դասավանդողին։ Այս մակարդակներում ինքդ էլ ես կարող գուգլով աղբյուրներ գտնել ու իմացածդ ամրապնդել, պրպտել։ Շատ հայեր գնում են Գերմանիա ու այնտեղից օնլայն դասընթացների մասնակցում հայ դասավանդողների հետ։ Իհարկե դա էլ է տարբերակ, որին դեմ չեմ։ Բայց եթե արդեն հասել ես այդտեղ, ապա նաև կարող ես հենց տեղում գնալ դասերի թե՛ լեզվի կենտրոններում, թե՛ համալսարաններին կից լեզվի դասընթացների/խմբակների։
Մի խոսքով ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակը։ Մի թերագնահատիր կամ ընդհակառակը գերագնահատիր ինքդ ձեզ։ Կարևոր որոշում կայացնելուց առաջ քեզ կողքից նայիր ու սթափ գնահատիր իրավիճակը։
Leave a Comment