Դասապատրաստումը խաղ չէ

«Ընդհանրապես ես հավասարակշռված ծնող եմ, բայց երբ հարցը հասնում է տղայիս դասերին, ամեն ինչ խառնվում է իրար։ Ողջ ընտանիքը լծվում է տնայինները կատարելու «սուրբ գործին», բոլորը գոռում են, խորհուրդներ տալիս, իսկ տղաս համառում է ու սովորել չի ուզում, որովհետև արդեն հոգնել է, և իր մոտ ոչինչ չի ստացվում։ Ու ես փորձեցի դիմել մասնագետի օգնությանը։ Գտա մեկին՝ դասապատրաստող, որը կարողանում էր գլուխ հանել բոլոր առարկաներից՝ քիմիա, երկրաչափություն, անգլերեն և այլն, մի խոսքով՝ իսկական «հանճար հանճարաց»։ Բախտիս վրա զարմացած՝ դիմեցի նրա օգնությանը ու փորձեցի հանգիստ շունչ քաշել: Ինձ համար երջանիկ ապրում էի, երբ մի օր ձեռքս ընկավ տղայիս հայոց լեզվի տետրը՝ դերբայ ու հոլով իրար խառնած, կապը գոյականից խռոված, կապույտ ու կարմիր իրար ձուլված։ Նույն վիճակը մյուս տետրերում էր, բացի կենսաբանությունից, որովհետև մեր «հանճարը» կենսաբանության մասնագետ էր, պարզապես կարծում էր, որ տնայիններ անելը մի մեծ բան չէ»։

Այս խոսքերի հեղինակը կարող է լինել ցանկացած ծնող, որը, հայտնվելով դժվար կացության մեջ, չի կարողանում ճիշտ կողմնորոշվել, և երեխան դառնում է կրթական փորձադաշտ։ Ի՞նչ հետևություն կարելի է անել. պետք է ընդունել, որ միևնույն ուսուցիչը չի կարող լիարժեք տիրապետել բոլոր առարկաներին և անպատճառ թերացում է լինելու որոշ հարցերում։
Առակս ի՞նչ ցուցանե. ձեր երեխայի կրթությունը վստահե՛ք այնպիսի կենտրոնների, որտեղ ամեն ոք զբաղվում է իր գործով, մաթեմատիկայի ուսուցիչը չի զբաղվում Գավգամելայի ճակատամարտի հարցերով, ֆիզիկայի ուսուցիչն էլ անգլերենի անկանոն բայերը չի բացատրում։
Դիմե՛ք լավ մասնագետների, եղե՛ք հետևողական, եղե՛ք պահանջատեր, ու արդյունքը երկար սպասեցնել չի տա։

Շուշան Բասոյան «Մադուս» դասապատրաստման կենտրոն

Comments(0)

Leave a Comment