Գարնանամուտ
Գարունը այս տարի մեզ ուրախացնելու է բազմաթիվ հետաքրքիր նորություններով։ Վերջապես բացվելու է տարվա ամենասպասված ցուցադրությունը, ու լիքը ուրիշ հավես բաներ։ Կանանց մոտալուտ միամսյակը նշանակում է լավ զեղչեր գեղանի լեերի համար։
Դպրոց-դպրոց, կրակ ու բոց
Ուֆֆֆ… խառը շաբաթ է մեզ սպասում, էլ չգիտես ինչի գնաս։ Եկեք ավելի մանրամասն ներկայացնեմ, իսկ դուք ընտրեք…
Ինչի՞ նման կլինեին ֆիլմերը, եթե դրանք երբեք չմոնտաժվեին։ Հաճախ կինո-քննադատները ասում են, որ ֆիլմի հաջողության ամենակարևոր մասերից մեկն է մոնտաժը։ Մոնտաժը օգտագործվում է ֆիլմի տարբեր դրվագներ իրար միացնելու համար, դրանց լուսային, երաժշտական և տեքստային ուղեկցությունը ավելացնելու և շտկելու համար։ Եթե երբևիցե մտածել ես զբաղվել կինոյով, այս գիտելիքները ավելորդ չեն լինի։
Այս դիզայն բառը հիմա այնքան է օգտագործվում ու այնքան մասնագիտություն կա իրանով UI/UX, Grapich, Web, Interior/Exterior ու բոլորը դիզայնով։ Մարդ արդեն խառնվում է։ Բայց հենց այս դասընթացը վերաբերում է Ինտերիերի դիզայնին։ Կներկայացվի այս մասնագիտությունը, հիմնական բնութագիրը, ինչով են զբաղվում և այլն։
Ինձ թվում է հետաքրիր կլինի հատկապես 12-րդ դասարանի ժողովրդին, ովքեր դեռ չունեն հստակ մասնագիտական կողմնորոշում։
Կարպետագործությունը ավանդական արհեստներից մեկն է։ Վերջին 100 տարիների ընթացում աստիճանաբար այս արհեստի պոպուլյարությունը ընկավ, բայց վերջին մի քանի տարին կապված կարպետագործ ակսեսուրաների մոդայիկ դառնալու հետ, մանդր-մանդր այն նորից դառնում է պոպուլյառ։ Հիմա դուք հնարավորություն ունեք սովորելու այս բարդ արհեստի հիմունքները։
Հետաքրքիր դասախոսությունների շարք, որը նվիրված է ճարտարպետության ու դիզայնի տարբեր ասպեկտներին, դրանց համադրմանը և հակադրմանը մեր առօրյայում և քաղաքային միջավայրում։ Բավականին լավ համընկավ քաղաքաշինության մասին լսում-քննարկումների հետ, որոնք նույնպես սկսելու են հաջորդ շաբաթ։
Event-ախեղդ, Event-ատարափ
Ինձ թվում է այս շաբաթ ինչ-որ տարօրինակ ակտիվություն է։ Հաստատ գարունն է մեղավոր, էլ ո՞նց կարող եմ բացատրել այս ջրհեղեղը։
Մի քանի պայծառ բացառությամբ, կանվանեի նախամարտիության շաբաթ։
Շարքի վերջին դասախոսությունը նվիրված է լինելու Սալվադոր Դալիին։ Դալին անցյալ դարի ամենաէքսցենտրիկ նկարչի համբավն ուներ, ու իրականում այդպես էլ կա։ Դալին գերում էր հենց իր կերպարի հակասական ու շատ տարօրինակ պահվածքով։ Կարելի է ասել գերում է հիմա էլ։ Հերիք է հիշել մենակ նրա ընտանի կոկորդիլոսին…
Մի խոսքով Սալվադոր Դալի…
Ասլամազյան քույրերը անցյալ դարի հայ ամենաճանաչված նկարիչներից են, ում աշխատանքները ներկայացվում են ոչ միայն Հայաստանում, այլև Հնդկաստանում, Չինաստանում, Ճապոնիայում։ Արևելքի ոգով ու գույներով աշխատանքները ցուցադրվում են բացառապես Գյումրիում գտնվող «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ շատ հազվադեպ լքելով այն։ Հիմա դուք հնարավորություն ունեք ծանոթանալու այս բացառիկ արվեստագետների աշխատանքներին, հատկապես գրաֆիկական աշխատանքներին, որոնք հատուկենտ անգամներ են ցուցադրվել Երևանում։
Տա՞նձ, թե՞ խնձոր, վայ չէ… օճա՞ռ, թե՞ մոմ։ Օրգինալ և ձեռագործ նվեր պատրաստելու, և ինչու ոչ հետաքրիր ժամանակ անցկացնելու համար։
Ասում եմ էլի… ակտիվ տեմպերով պատրաստվում ենք Մարտի 8-ին։ Բայց իրականում այս իվենթը հետաքրիր կլինի ոչ միայն այդ կապակցությամբ։ Գրքասերների ու գրքամոլների երազանքն է ունենալ իրենց սեփական կնիքը, ու գրքեր դրանով նշել, հատկապես ինչ-որ մեկին տալուց առաջ։ Բայց մի ուրիշ հավես բան էլ կա. նմանատիպ ձեռքի աշխատանքները, անկախ տաղանդի առկայությունից կամ բացակայությունից բավականին հավես են անցում։
Այս շաբաթ Միրզոյանում կսկսի իսկականից շատ հետաքրքիր իվենթների շարք՝ նվիրված անցյալ դարի երաժշտության մի քանի շատ հետաքրքիր թեմաներին։ Թեմաների ընտրությունը ու ծավալը բավականին խոստումնալից են։
Ինձ թվում է՝ կգնահատեն մելոմանները։
Spaghetti Western
Cine.box-ը Միրզոյանի հետ համատեղ հայտարարել է Western-ի շաբաթ, բայց՝ ոչ սովորական, այլ հենց Spaghetti Western-ի։
Չեմ ասի, որ ժամանակակից Հայակական Կինոն ու կինեմատոգրաֆիան իմ սիրելիների ցուցակում են։ Սպասելիքների մասին մի քիչ դժվար է գրել զուտ իմ սկեպտիկ վերաբերմունքից ու կողմնակալ լինելու պատճառով, բայց դերասանների ընտրությունը, ու սյուժեի հակիրճ նկարագիրը ստիպում են հույս փայփայել, որ այս անգամ կարող է և նորմալ ֆիլմ է ստացվել։
Հակաահաբեկչական բաժանմունքի ոստիկան Ֆյուսին ազատել են ծառայությունից, քանի որ նա չի կարողացել ճիշտ ժամանակին կանխել երիտասարդ մի աղջկա՝ ինքնապայթեցման ճանապարհով ինքնասպանության փորձը։ Ու երբ նախկին ոստիկանը փորձում է որոշակի տեղեկություն հավաքել այդ աղջկա մասին, նա հանդիպում է նրա քրոջը ու սիրահարվում նրան։ Այնուհետև երկուսն էլ ներքաշվում են ոստիկանության և «Ջին Ռո» հակաահաբեկչական խմբի պատերազմում։
Անցյալ տարվա Netflix գլուխգործոցներից մեկը գրավեց միլիոնավոր դիտորդների սրտերը։ Չնայած և թեման շատ բանալ էր թվում ի սկզբանե, բայց վերջնարդյունքը գերազանցեց բոլոր պատկերացումները։ Կարելի է ասել, հայտնվեց Նոր տարվա ֆիլմերի ցուցակի առաջին տեղում շատ մարդկանց համար։ Եթե դեռ չեք նայել, անպայման խորհուրդ եմ տալիս։
Western-ի շաբաթին նվիրված առաջին ֆիլմը։ Ռեժիսորին ճանաչելով ու ֆիլմը դիտելուց հետո կարող եմ ասել, որ ներվերից թույլ մարդկանց միանշանակ խորհուրդ չէի տա։ Ֆիլմում կարծես փորձ է արվում ներկայացնել «իսկական» Western, առանց ռոմանտիզիացիայի։ Ինձ բավականին դուր է գալիս։
Թարմ-թարմ նորություններ
Renderforest-ը կազմակերպում է այս իվենթը հատուկ դիզայնով հետաքրքրվողների համար։
Գրանցման վերջնաժամեկը Մարտի 1-ն է։
Վերջապես այս Շաբաթ կբացվի «Դալի և Պիկասսո» ցուցադրությունը։ Չնայած որ աշխատանքերի մի մասի օրիգինալությունը հարցադրվում է, միևնույնն է, նկարչության երկու հսկաների ցուցադրությունը այս տարվա ամենասպասված նորություններից մեկն է։
Ted-վենք մի քիչ...
Մինչ ես գնամ մյուս իվենթների հետևից, չմոռանաս միանալ մեր ֆեյսբուքի խմբին՝ Arts and Crafts Learners Club.
Leave a Comment