Հեռավար ուսուցումը՝հեշտ բացատրված

Մոտ մեկ շաբաթ է ինքնամեկուսացված ենք եւ փորձում ենք հարմարվել նոր «կորոնաիրականությանը»: Վերջինս խուճապի ալիք է բարձրացրել թե՛դպրոցների, թե՛ դասավանդողների, թե՛ծնողների մոտ: Որոշները չեղարկում են դասերը, որոշները ստիպված կամ ինքնակամ անցնում են հեռավար ուսուցմանը՝ չկողմնորոշվելով, թե հազարավոր գործիքներից որն ինչի համար է: Կորոնավիրուսը, սակայն, պետք է դիտարկել ոչ թե որպես խոչընդոտ, այլ՝ նոր հնարավորությունների կատալիզատոր:

Դասընթացները եւ միջոցառումները պետք չէ չեղարկել: Պետք է պարզապես օգտագործել ճիշտ գործիք(ներ):

Հեռավար գործիքների տեղատարափ

կամ «Skype-Viber-Zoom-Իմ դպրոց-Dasaran.am» խառնաշփոթ

Դուք արթնացաք մի օր եւ հասկացաք, որ դպրոց շտապելու կարիք չկա: Փոխարենը պետք է

  • միացնել համակարգիչը
  • բոլոր աշակերտների հեռախոսահամարներն ավելացնել Viber-ում ՝ չմոռանալով ընդգրկել նաեւ դպրոցի տնօրինությանը
  • հետո գրանցվել, ոն՞ց էր, zo՞b, zoo՞n, zoo՞, zoooom- ում
  • այնուհետեւ dasaran.am-ում ներկա բացակա անել
  • նախօրոք գնված գրատախտակը դնել համակարգչի տեսախցիկի առջեւ
  • հասցնել միաժամանակ աշակերտների հարցերին պատասխանել եւ գրատախտակի վրա գրառումներ կատարել
  • աշակերտների ձայնագրած անգիր բանաստեղծությունները լսել
  • նոթատետրում նշումներ կատարել
  • Viber-ի խմբում անհատական հաղորդագրություններ գրել՝ ուղարկելով նաեւ կատարված սխալների մասին դիտողությունները
  • «Իմ դասարան»-ում հաջորդ դասի համար թեստ սարքել
  • կրկնել գործողությունները նույն հերթականությամբ առնվազն 4 շաբաթ

Հեռավար կամ թվային դպրոցը հեշտ է

Իսկ այժմ պատկերացրեք մի իրավիճակ, երբ հարկավոր է միայն

  • գրանցվել
  • աշակերտների խումբ ստեղծել
  • ներկա բացակա անել
  • սեղմել հեռավար ուսուցման կամ վիրտուալ դասասենյակի կոճակը

Եւ այդ ամենը միեւնույն հարթակի շրջանակում:

Comments(0)

Leave a Comment