Մոտ մեկ շաբաթ է ինքնամեկուսացված ենք եւ փորձում ենք հարմարվել նոր «կորոնաիրականությանը»: Վերջինս խուճապի ալիք է բարձրացրել թե՛դպրոցների, թե՛ դասավանդողների, թե՛ծնողների մոտ: Որոշները չեղարկում են դասերը, որոշները ստիպված կամ ինքնակամ անցնում են հեռավար ուսուցմանը՝ չկողմնորոշվելով, թե հազարավոր գործիքներից որն ինչի համար է: Կորոնավիրուսը, սակայն, պետք է դիտարկել ոչ թե որպես խոչընդոտ, այլ՝ նոր հնարավորությունների կատալիզատոր:
Դասընթացները եւ միջոցառումները պետք չէ չեղարկել: Պետք է պարզապես օգտագործել ճիշտ գործիք(ներ):
Հեռավար գործիքների տեղատարափ
կամ «Skype-Viber-Zoom-Իմ դպրոց-Dasaran.am» խառնաշփոթ
Դուք արթնացաք մի օր եւ հասկացաք, որ դպրոց շտապելու կարիք չկա: Փոխարենը պետք է
- միացնել համակարգիչը
- բոլոր աշակերտների հեռախոսահամարներն ավելացնել Viber-ում ՝ չմոռանալով ընդգրկել նաեւ դպրոցի տնօրինությանը
- հետո գրանցվել, ոն՞ց էր, zo՞b, zoo՞n, zoo՞, zoooom- ում
- այնուհետեւ dasaran.am-ում ներկա բացակա անել
- նախօրոք գնված գրատախտակը դնել համակարգչի տեսախցիկի առջեւ
- հասցնել միաժամանակ աշակերտների հարցերին պատասխանել եւ գրատախտակի վրա գրառումներ կատարել
- աշակերտների ձայնագրած անգիր բանաստեղծությունները լսել
- նոթատետրում նշումներ կատարել
- Viber-ի խմբում անհատական հաղորդագրություններ գրել՝ ուղարկելով նաեւ կատարված սխալների մասին դիտողությունները
- «Իմ դասարան»-ում հաջորդ դասի համար թեստ սարքել
- կրկնել գործողությունները նույն հերթականությամբ առնվազն 4 շաբաթ
Հեռավար կամ թվային դպրոցը հեշտ է
Իսկ այժմ պատկերացրեք մի իրավիճակ, երբ հարկավոր է միայն
- գրանցվել
- աշակերտների խումբ ստեղծել
- ներկա բացակա անել
- սեղմել հեռավար ուսուցման կամ վիրտուալ դասասենյակի կոճակը
Եւ այդ ամենը միեւնույն հարթակի շրջանակում:
Leave a Comment