Դեզիգն wars UI/UX vs Web Design

Երբ մուտք գործեցի ՏՏ ոլորտ, ես ընկա իսկական դեզիգներական պատերազմի դաշտ։ Տանկերով վրաս էր գալիս Web design-ը, հրթիռային հարված օդից կատարում էր UI/UX-ը, քչից շատից մինչ այդ ծանոթ Graphic design-ը մոլեգնած զորքի նման վրա էր տալիս։ Մի խոսքով տերմինաբանական տեղատարափը ինձ քշեց տարավ, ինչպես մոլեգնած օվիկանոսը՝ մակույկին։ Դե իսկ հետո ես սպիտակ դրոշ բարձրացրի և անցա գաղտնի պարտիզանական պատերազմի։

Երևի ամենադժվարը սրանց տարբերակումն է։ Առաջին հայացքից թվում է, թե դրանք գրեթե նույն բանով են զբաղվում։ Բայց իրականում դրանք իրար նման են ինչպես տանկը նոր սերնդի գերձայնային ինքնաթիռին․ երկուսն էլ ինչ որ պահի կրակում են։

WEB դեզիգն

Ցանակացած մարդ, որ երբեևիցե իր կյանքում բացել է գոնե մեկ կայք, առնչվել է հենց web դեզիգների աշխատանքի հետ։

Պարտադիր հմտություններից են՝

  • Adobe Photoshop, Illustrator, Corel Draw.
  • HTML/CSS
  • JavaScript

UI&UX դեզիգն

Այս մարդկանց գործունեության արդյունքն էլ է առաջին հերթին երևում կայքի վրա։ Բայց ի տարբերություն Web դիզայների, UI/UX-ը աշխատում է նաև հավելվածների հետ ինչպես հեռախոսի, այնպես էլ պլանշետների։

UI Հմտություներ

  • Branding
  • Visual design
  • Color, typography, and layouts
  • Design research
  • Interactivity and animation
  • UI prototyping
  • Implementation with developer

UX Հմտություններ

  • Customer and competitor analysis
  • User research
  • Information architect
  • Prototyping and wireframing (using a tool like InVision Studio, for example)
  • Testing and iterating
  • Coordinating with developers and UI designers

Հիմա փաստացի աշխատաշուկան պահանջում է այս 2-ի միքսը։ Կան իհարկե կազմակերպություններ, ում հարկավոր է միայն web, UI կամ UX դիզայներ, բայց դրանք շատ քիչ են։ Հիմա դնել կոնկրետ սահման՝ սա web դիզայներն է արել, սա՝ UI, բավականին բարդ է։ Իհարկե UI կամ UX-ից ոչ ոք չի պահանջում ծրագրավորման լեզուների իմացություն, ինչպես օրինակ web դիզայներից, բայց դա շատ ցանկալի հմտություն է, ու բազայական HTML/CSS գիտելիքները չեն խանգարի ամեն դեպքում։ Շատ հաճախ հնչում է նաև կարծիքը, որ լավ web դիզայները առանց անվան փոփոխության էլ անում է բոլոր այն գործերը, որ անում է UI և UX-ը, բայց մեծ տարբերությունը այն է, որ web-ը դա անում է միայն կայքի համար։ 

 

ՄԻ խոսքով անկապ տերմինաբանություն….

Comments(0)

Leave a Comment