Բարև։ Դիջիթըլ աշխարհում ենք ապրում ու այն իր օրենքներն ունի։ Դիջիթըլ մարքեթինգի մասնագետները Հայաստանում միջինում 200.000 դրամ են աշխատում։ Մասնագետների պահանջը մեծ է, որովհետև այստեղ ամեն ինչ փոխվում է ժամ առ ժամ, ու լավագույն մասնագետները նրանք են, ովքեր կարողանում են ապրել այս տեմպի մեջ ու տիրապետել ոլորտին լիովին, այսինքն՝ նրանք քիչ են։
Մարքեթինգը դիջիթըլում դարձել է գրեթե բոլորի հետաքրքրության առարկան, բայց սա էլ թթու թան չէ, ամեն մարդու բան չէ։ Այն հստակ ուղղություններ ունի և նրանք, ովքեր ուզում են տիրապետել մասնագիտացմանը, պիտի որոշակի հմտություններ ունենան։
(Չ)մարքեթինգ բլոգում կփորձենք պարզել այս մասնագիտացման բոլոր կողմերը՝ հմտություններից մինչև գործիքներ։ Եթե ուզում ես անցնել մեզ հետ այդ ուղին, միացիր մեր ֆեյսբուքի խմբին՝ (չ)մարքեթինգ: Marketing Learners Club
մարքեթինգը քոնն է, դու` նրանը, եթե
Ինչպես յուրաքանչյուր մասնագիտություն, դիջիթըլ մարքեթինգն էլ է ուզում, որ իրենով զբաղվող մարդիկ որոշակի բնավորության գծեր ու հմտություններ ունենան։ Առաջարկում եմ տեսնել, եթե մասնագիտությունն ինքը ընտրեր, դու կընտրվեի՞ր։
Եթե դու՝
- Պրպտող ես ու ամեն նոր բան տեսնելիս ուզում ես հասկանալ ինչ է կատարվում,
- Ստեղծարար ես ու քարից միտք ես քամում,
- Սիրում ես թվեր ու կարողանում ես գոնե տարրական մաթեմատիկական գործողություններ կատարել,
- Սիրում ես դիջիթըլ աշխարհը իր ողջ ձգողական ուժով,
- Պատրաստ ես սովորել ամեն ժամ, ակտիվ ես ու նախաձեռնող,
Շնորհավորում եմ՝ ժամանակ չես վատնում տեքստերս կարդալով։
բա ինչի՞ց սկսես
Ցանկացած ոլորտում ինքնաբզբզալը կարող է օգուտ տալ։ Խորհուրդ կտամ սկսել այս մասնագիտությունը գուգլելուց և առհասարակ «չալարել գուգլել»-ը այս մասնագիտության ամենակարևոր կողմերից է։ Այնուամենայնիվ, այս մասնագիտացման մեջ աշխատելու ես երեք հիմնական գործոնների հետ՝ լսարան, գաղափար, արտադրանք։ Ուրեմն նախ հասկացիր ինչ են իրենցից ներկայացնում այս երեքը։ Խոստանում եմ ինքս էլ անդրադառնալ ավելի մանրամասն հետագա հոդվածներում։
Մի քանի գործիք սկզբի համար
Մարքեթինգի մասնագետները աշխատում են տեքստերի, վիզուալների, աուդիոյի, վիդեոյի, վերլուծական և մեդիա գործիքներով՝ կախված հստակ ուղղությունից։ Այնուամենայնիվ բոլորը օգտագործում են գրեթե բոլորը։ Ահա երկու գործիք, որ յուրաքանչյուր մասնագետի երջանկացնում է, հատկապես, երբ գրաֆիկական դիզայները գոլորշիացել է մեր կյանքից։
Կամ միանգամից մի քանի դասընթաց
Կարդալ, կարդալ, կարդալ
last but not least
Այս ամենը նախատեսված էր որպես հավես սկիզբ՝ հասկանալու ոլորտը քոնն է, թե չէ։ Եթե այո, if you feel the passion, սկսիր առաջին քայլերդ, հարցերդ կարող ես գրել (չ)մարքեթինգի ֆորումում, ու որպես ոգեշնչում` վերջում թողնում եմ լավ հոլովակ, որպեսզի create well-planned marketing, not drama։
Leave a Comment