Արդեն էլ չգիտեք ում դիմեք, ինչ անեք, որ երեխան ամբող օրը մուլտֆիլմեր չնայի?
Երեխաների ու դեռահասների կյանքում սա այնպիսի ժամանակահատված է, երբ պետք է միայն օգուտ քաղել ու ծնողներն էլ իրենց հերթին փորձեն շատ ջանքեր թափեն, որպեսզի այս վիճակից երեխան շահած դուրս գա, հետևաբար դուք նույնպես։
Այսպիսով առանձնացրել ենք մի քանի կետեր, որոնց հետևելով դուք կնպաստեք ձեր երեխայի անձնական զարգացմանը և ընտանիքում ջերմ միջավայրին։
Կազմակերպեք առօրյան
Փորձեք խուսափել նրանից, որ երեխան ամբողջ օրը նստի համակարգչի դիմաց, կամ հեռախոսով զբաղվի ու չունենա շփում ընտանիքի մյուս անդամների հետ։ Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ անկախ տարիքից երեխան ունենա լեզվական ու կոգնիտիվ զարգացման խաթարումներ ու խնդիրներ։ Դրա համար կիրառեք հին բարի մեթոդներ ու ամեն ինչի համար ժամանակ դրեք, պարբերաբար ստուգեք, արդյոք նրանով է զբաղվում ինչ ասել էր։Առաջարկեք, որ օգնի տնային հարցերում, իսկ դրանից հետո դուք էլ մի քիչ ժամանակ անցկացրեք երեխայի հետ, որպես պարգևատրություն։ Կազմակերպեք պարային խաղեր կամ «փարթի», կախված հարմարություններից կարող եք նաև երեխայի հետ կարճ ժամանակով դուրս գալ բակ, որ մի քիչ վազվզի ու սպառի օրական էներգիայի մի մասը՝ անվտանգության կանոնները պահելով։
Գիրքը միշտ կօգնի
Երեխաներին առաջարկեք հետաքրքիր գրքեր։ Ու պայմանավորվեք օրական քանի էջ պետք է կարդա, որպեսզի դա ձևական նույթ չկրի։ Այս ընթացքում կարևոր է, որ չմիանա ձեր մեջի դասատուն ու սկսի շատ պահանջատիրական մոտենալ ընթերցանությանը։ Հնարավոր է որ երեխան դիսլեքսիա ունենա ու դա էլ իր հերթին բարդացնի կարդալ-հասկանալու ու արագ առաջ գնալու ընթացքը։ Սա լավ հնարավորություն լինի նախ հասկանալու երեխայի նախասիրությունները ու ընդհանուր լեզու գտնել։ Հետո կհասկանաք ընթերցանության ընթացքում ինչպես է ընկալվում ինֆորմացիան ու որտեղ են բարդությունները։ Իսկ եթե երեխան չի ուզում կարդալ ու ձանձրանում է կարող եք առաջարկել աուդիո գրքեր, որոնա այ-մ լայն տարածում ունեն։ Առաջարկեք գրքեր ոչ միայն հայերեն լեզվով այլև օտար լեզուներով։
Նոր լեզուներ՝ նոր գիտելիքներ
Օգնեք նրանց նոր լեզուներ սովորելու հարցում։ Այդ տարիքում լեզուները շատ ավելի արագ են ընկալվում ու դրանից բացի նեյրոնները կսկսեն իրենց ավելի լավ զգալ՝ նպաստելով երեխայի այլ ընդունակությունների, ուղեղի ու տրամաբանության զարգացմանը։Եթե դուք չեք կարող օգնել ինչ-ինչ պատճառներով. Եթե աշխատում եք տանից ու զբաղված եք, կամ թե չեք տիրապետում լեզվին՝ ուրեմն գրանցեք երեխային լեզվի դասընթացների։
Իսկ ինչ կասեք ռոբոտաշինության մասին
Երեխաների կողմից շատ սիրված են նաև ռոբոտաշինության դասընթացները։ Չարաճճի լինի երեխան թե հանգիստ, դպրոցում լավ սովորի թե ոչ, միևնույն է բոլորին հետաքրքրում է ստեղծելն ու արարելը։ Իսկ հետո արդյունք տեսնելու դեպքում նրանք ավելի են ակտիվանում ու մոտիվացվում։ Դրա համար կարող եք գտնել օնլայն դասընթացներ ու դասավանդողի հետ բոլոր հարցերը քննարկելուց հետո կազմակերպել երեխայի հետաքրքիր առօրյան։
Ֆեյսբուքը՝ ինֆորմացիայի աղբյուր
Եվ ի վերջո կարող եք միանալ մեր ֆեյսբուքյան խմբին, որտեղ միշտ կգտնեք թարմացված ու օգտակար ինֆորմացիա, դասընթացներ, սեմինարներ ու միջացառումներ, որոնք կմոտիվացնեն նաև ձեզ։ Խումբը նախատեսված է այն ծնողների համար, ովքեր ուզում են, որ երեխաները ազատ ժամանակ խելացի բաներով զբաղվեն և ոչ թե ամբողջ օրը խաղեր խաղան, մուլտեր ու հաճախ անիմաստ ֆիլմեր, վիդեոներ նայեն։Եկեք գնահատենք ժամանակը ու չթողնենք, որ այն անիմաստ անցնի:
Ընթերցասերների ու աուդիոգրքերով հետաքրքրվողների համար՝
https://grqamol.am/category/e-books/
http://grqaser.org/am/
https://soundcloud.com/armradio/sets
Շախմատասերների համար՝
https://www.chess.com/hy/shakhmat
Արվեստասերների համար՝
https://artsandculture.google.com
Leave a Comment