Որտեղի՞ց գտնեմ գերմաներեն գրականություն

Շատերին է տանջում այս հարցը կապված թե օնլայն գրքերի հետ, և թե սովորական նյութեղեն գրքերի։ Պետք չէ անընդհատ տվայտվել ու տանջվել, պետք չէ անիծել ամբողջ աշխարհը ու հալածել ճանապարհին հանդիպող ցանկացած ընթերցասերի, ով իր ձեռքում գերմաներեն գիրք է պահում։  Այսպիսով կան մի քանի վայրեր, որտեղից կարող եք վերցնել գերմաներեն գրքեր՝ իհարկե ժամանակավոր։ Եթե նպատակ չունեք գիրքը գնելու։

Կենտրոնում կգտնեք ինչպես մասնագիտական ու գեղարվեստական գրականություն, այնպես էլ հարուստ գրականություն դասավանդողների համար։ Գրքերի մեջ կան և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, և անցած հարյուրամյակի գործեր։ Գրականությանը զուգահեռ կգտնեք նաև գերմաներեն լեզվով գեղարվեստական ու վավերագրական ֆիլմեր, երաժշտական սկավառակներ։ Ես ինքս էլ շատ եմ օգտվել գրադարանի գրականությունից ուսանողական տարիների ընթացքում՝ կուրսային աշխատանք կամ ռեֆերատներ գրելու նպատակով։ Կենտրոնը նաև համագործակցում է Ֆիլմադարանի հետ ու հաճախ կազմակերպում են ֆիլմի դիտումներ գերմաներեն լեզվով։ Արդյունքում հնարավորություն եք ունենում ծանոթանալու գերմանական մշակույթին ու լեզվին միաժամանակ։

Ամենը, ինչ գրել եմ SLZ-ի մասին կարող եմ գրել նաև Ավստրիական գրադարանի մասին։ Ամենից զատ գրադարանը շատ հաճախ կազմակերպում է նաև հետաքրքիր սեմինարներ, վորքշոփեր ու գրականական միջոցառումներ՝ հրավիրելով գերմանախոս արվեստագետների, գրողների և մշակութային ու քաղաքական գործիչների։ Հետևեք իրենց, հաստատ շատ հետաքրքիր հանդիպումների գնալու հնարավորություն կունենաք։ 

Երևանում ունենք նաև KAAD-ի գրադարան, որը մի քիչ փոքրիկ է, բայց կրկին հագեցված է ուսուցիչների համար  լավ ձեռնարկներով, գեղարվեստական գրականությամբ։ Գրադարանը գտնվում է ABC Global School-ի տարածքում, որը շուտով կվերաբացվի Զորավար Անդրանիկ կայարանի հարակից տարածքում։

Իսկ որոնք են այդ տարբեր գրադարանները։ Կնշեմ մի քանիսի անունները, որոնք գտնվում են Երևան քաղաքի կենտրունում և հեշտ հասանելի են։ Օրինակ՝ Ազգային, Ավետիք Իսահակյանի անվան, Խնկո Ապոր գրադարանները։ Իսկ Պետական համալսարանի, Մանկավարժականի  և Բրյուսովի գերմաներենի ամբիոնները գրքերը հիմնականում տրամադրում են միայն իրենց ուսանողներին։
Նշել եմ հնարավոր տարբերակներից մի քանիսը ու որոնց ես անձամբ եմ ծանոթ։ Հաստատ դուք էլ էս տարբերակներից բացի էլի գրադարաններ կգտնեք Երևանում կամ Հայաստանի այլ մարզերի տարածքում։
Կան նաև օնլայն գրադարաններ ու աղբյուրներ, որոնցից կարող եք օգտվել հիմա, քանի դեռ մյուսները անհասանելի են՝
gutenberg.org
onleihe.de/goethe-institut
Շատ կարդացեք ու կարդացեք գերմաներեն։

Comments(0)

Leave a Comment