UI-ն ու UX-ը վեբ դիզայնի երկու կարևոր, բայց տարբեր ուղղություններն են։ Չնայած դրան, նրանք աշխատում են իրար հետ ձեռք-ձեռքի տված։ UX-ը կամ user experience-ը օգտագործողի ստացած տպավորությունն է կայքի հետ առնչվելիս։ Իսկ ահա user interface-ը (UI) կայքի արտաքին տեսքն է, ինտերֆեյսը։ Այս մասը առնչվում է օգտագործողի աչքի, նրա տեսողական զգայարանի հետ։ Երկուսի առնչությունը իրար հետ թերևս ակնհայտ է, իսկ դրա կարևորության մասին խոսվել են բազմաթիվ անգամներ։
Այս անգամ որոշեցինք հոդվածում արծարծել մի քանի տարբեր գործիքներ, որոնք շատ են օգնում UI/UX դիզայներին աշխատանքի ժամանակ։ Դրանցից շատերը աշխատում են թե UI-ի, թե UX-ի դեպքում։ Իսկ հիմա խոսենք ըստ հերթականության։
Sketch
Եթե գոնե մի փոքր առնչվել ես ոլորտին, հաստատ լսել ես Sketch-ի մասին։ Եվ սա իզուր չի։ Դրա համար կան մի քանի պատճառներ։ Պատկերացրա Ֆոտոշոփն ու Իլյուստրատորը, բայց թեթևաքաշ ու անսահմանափակ հնարավորություններով։ Սա հնարավորություն է տալիս ամենաբազմազան փոփոխություններ անել՝ ազատվելով ձանձրալի գործիքներից ու ազատություն տալով սեփական երևակայությանը։
Միակ թերությունը թերևս այն է, որ ծրագիրը հասանելի է միայն Mac օգտագործողների համար։
Invision
Invision-ը դիզայներին տալիս է բոլոր այն գործիքները որոնք անհրաժեշտ են լիարժեք նախագծված, դինամիկ էլեմենտներով ու անիմացիաներով հագեցած պրոտոտայպ ստեղծելու համար։ Նրա գործիքները հեշտ օգտագործվող են, բացի դա Invision-ը հեշտացնում է նաև շփումը՝ հնարավորություն տալով կիսվել աշխատանքով, դրա մասին կարծիքներով։
Ի տարբերություն Sketch-ի, Invision-ը հնարավոր է օգտագործել նաև Windows Օպերացիոն համակարգի վրա։
Figma
Ֆիգման հարաբերականորեն նոր գործիք է, ինտերֆեյսով էլ նման Sketch-ին։ Այն նորարական է, ու դրա գլխավոր նորարարությունը այն է, որ թույլ է տալիս միաժամանակ աշխատել ու մեկնաբանություններ անել դիզայնի վերաբերյալ ռեալ ժամանակում։ Այո, հենց համատեղ աշխատելու հնարավորությունը Ֆիգմայի գլխավոր խաղաքարտն է։ Երբ դիզայներները, պրոդուկտի թիմը և այլոք գլուխ-գլխի են տալիս, կարող են տեղի ունենալ հրաշքներ։
Ֆիգման անվճար է, հասանելի է թե Mac, թե Windows ՕՀ-երի համար, քանի որ դրա օգտագործման համար անհրաժեշտ է միայն դիտարկչի (բրաուզերի) առկայություն։
Adobe XD
Դիզայներ թե ոչ, բոլորն են լսել Adobe-ի մասին։ Բնականաբար, գլխավորապես ֆոտոշոփի ու իլյուստրատորի շնորհիվ։ Բայց անցած տարի Adobe-ը թողարկեց UX պրոտոտայպի նոր գործիք Adobe Experience Design CC-ն (Adobe XD):
Adobe XD-ն կենտրոնացած է դիզայնի ու պրոտոտայպի վրա։ Դիզայնի մասով այն ապահովում է վեկտորներ ու տեքստային գործիքներ։ Պրոտոտայպի մասով օգտագործողը ստանում է preview-ի և կիսվելու հնարավորություն ստացած դիզայնով։
Canva
Իրականում բոլոր սկսնակների համար նոր ծրագիր սովորելը շատ բարդ է, հատկապես եթե մինչ այդ նմանատիպ հավելվածների հետ առնչություն չեք ունեցել։ Չնայած վերոհիշյալ ծրագրերը շատ լավն են և նախատեսված հենց UI դիզայնի համար՝ բայց դրանք որոշակի նախնական հմտություններ են պահանջում։ Canva-ն այդ առումով շատ հարմար տարբերակ է։ Բացի բավականին հեշտ, պարզ ու հասկանալի ինտերֆեյսից, որը canva-յի այցեքարտն է դարձել, այն նաև տալիս է անսահման հնարավորություններ՝ ֆեյսբուքյան պաստառներ և գովազդներ, հեռախոսային հավելվածներ, այցեքարտեր, մի խոսքով, դիզայնի կարիք ունեցող ցանկացած բան ստանալու համար։ Ինչն էլ ավելի կարևոր է, անվճար համակարգում այն շատ լավ աշխատում է։
UI/UX-ը ու դրա անդադար զարգացումը
IT ոլորտում փոփոխությունները տեղի են ունենում կայծակնային արագությամբ։ Սա նաև վերաբերում է վեբ դիզայնին, ուստի նաև UI/UX դիզայնին։ UI/UX մասնագետները պետք է միշտ ի վիճակի լինեն օգտագործել ժամանակի ամենաօպտիմալ գործիքները շուկայում պահանջված ու հաջողակ լինելու համար։ Իսկ որո՞նք են քո կողմից օգտագործվող ու սիրելի գործիքները։
Առաջարկում եմ միանալ նաև մեր ֆեյբուքյան խմբին արվեստով հետաքրքրվածների համար`
ինչպես նաև ՏՏ, լեզուների ու բիզնեսի ուղղվածությամբ :)))
Tutor German Club
Business Learners Club
English Learners Club
Programming Learners Club
Leave a Comment