While (quarantine) {do IT}… IT աշխարհն այս շաբաթ 13․04-20․04․2020

Չնայած ինքնամեկուսացման շրջանը շարունակվում է, մարդիկ էլ կամաց-կամաց հարմարվում են նոր հանգամանքներին, շուտով ամեն ինչ վստահորեն կավարտվի, ու մարդիկ կվերադառնան իրենց բնականոն կյանքին։ Սա վերաբերում է նաև IT ոլորտի ներկայացուցիչներին, որոնք բնականաբար անհամբերությամբ սպասում են դրան․․․

Իսկ մինչ այդ բաղձալի պահի գալուստը կարելի է ժամանակը արդյունավետ ու հաճելի բաների վրա օգտագործել։ Մանավանդ, որ ուսումնական կենտրոնների ու տարբեր կազմակերպությունների կողմից տրվող հնարավորությունների պակաս չի զգացվում։ Տեսնենք, թե ինչ կարելի է անել այս շաբաթ։

Այս շաբաթ էլ ուսումնական կենտրոնները առաջարկում են տարբեր տեսակի դասընթացներ: Ալան Թյուրինգի անվան ծրագրավորման փիլիսոփայության դպրոցը առաջարկում է Տվյալների հենքերի դասընթաց, ինպես նաև բաց դաս Ծրագրավորման հիմունքների մասին։ Tech42-ը սկսում է UI/UX նոր կուրսը, Հայ-հնդկական գերազանցության կենտրոնը՝ QA վճարովի ու R programming անվճար դասընթացները, Գյումրիում էլ ծրագրավորման աշխարհ մուտք գործելու հնարավորություն կստանան դպրոցականները։

Տվյալների հենքեր
Տվյալների հենքեր
Տվյալներն ամենուր են։ Մեր ամեն մի գործունեությունը բերում է այդ տվյալների շարունակական ավելացման։ Ո՞վ և ինչպե՞ս է կառավարում դրանք։ Որտե՞ղ են պահպանվում և ինչպես են դառնում հասանելի մեզ համար տվյալները։
Բաց դասընթաց։ Ծրագրավորման հիմունքներ
Բաց դասընթաց։ Ծրագրավորման հիմունքներ
Բաց առցանց դասախոսությունների շարք՝ նվիրված ծրագրավորման հիմունքներին։
Դարձիր UI/UX դիզայներ
Դարձիր UI/UX դիզայներ
2 ամիս տևողությամբ այս դասընթացում կստանաս UI/UX դիզայնի բոլոր անհրաժեշտ հիմունքային գիտելիքները։ Այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում UI/UX դիզայնում։
Որակի ապահովման հիմունքներ
Որակի ապահովման հիմունքներ
Ինքնամեկուսացման ընթացքում ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար՝ AITC կենտրոնը մեկնարկում է «Որակի ապահովման հիմունքներ» դասընթացը՝ օնլայն ուսուցմամբ։
R Programming for Social Sciences | Training
R Programming for Social Sciences | Training
Տվյալների վերլուծության հմտությունները պահանջված են ոչ միայն բիզնեսում, այլ նաև շատ արագ զարգացող գիտական ​​բնագավառում: “R Programming for Social Sciences” դասընթացը, ինչպես և երևում է անվանումից, նախատեսված է սոցիալական գիտությունների ներկայացուցիչների համար։
10-ամսյա խորացված ծրագրավորման դասընթաց դպրոցականների համար
10-ամսյա խորացված ծրագրավորման դասընթաց դպրոցականների համար
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) կազմակերպում են 10-ամսյա խորացված ծրագրավորման դասընթաց 12-17 տարեկան դպրոցականների համար, ովքեր հետաքրքրվում են ՏՏ ոլորտով։

PicsArt-ն էլ այսպիսի անսովոր պայմանների առկայությամբ որոշել է ծրագրավորում սովորելու հնարավորություն տալ։ JavaScript ու C++ լեզուներով հետաքրքրվածները, ինչպես նաև բազային գիտելիքներ ունեցողները հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելիքները այս լեզուներում։ Իհարկե, ընդունելության փուլը հաղթահարելուց հետո միայն։

JavaScript Online Course
JavaScript Online Course
Are you familiar with JavaScript essentials and its trends? Can’t wait to take the next step? During the course, you will deepen your basic knowledge of JavaScript and use the most common features of the language.
C++ Online Course
C++ Online Course
After completing the course, you will know how to create a real-world, multifile program in C++ using STL and the language features you’ve learned during the session.

Այս շաբաթ ավարտին հասցրինք front end developer դառնալուն նվիրված մեր ուղեցույցը։ 3 հոդվածներից բաղկացած guide-ը մանրամասն ներկայացնում է անհրաժեշտ բոլոր գործիքները և դրանց սովորելու օպտիմալ հերթականությունը։ Հոդվածներում դրանցից յուրաքանչյուրի համար կան նաև օգտակար հղումներ, որոնք ինֆորմացիայի լավ աղբյուր կհանդիսանան ուսուցման պրոցեսում։

Իսկ ո՞ր փուլում ես դու․․․

Ծրագրավորման լեզուներով հետաքրքրվածների համար շատ կարևոր հարց է, թե ինչ դեր ու ազդեցություն ունի այս կամ այն լեզուն ոլորտում։ Այդ առումով հետաքրքիր վիճակագրություն է արտացոլվում այս հոլովակում։ 60-ականներից մինչև մեր օրեր։

Մի քիչ արվեստը մեղմ ասած չի խանգարի այս օրերին։ Առաջարկում եմ միանալ գերմաներենով ֆիլմի կինոդիտմանը, ինչպես նաև ամերիկյան արվեստի մասին անգլերենով քննարկումներին։

«Կեղծ շարժում» (Վիմ Վենդերս, 1975)
«Կեղծ շարժում» (Վիմ Վենդերս, 1975)
Չնայած կորոնաճգնաժամին՝ վերսկսում ենք «Ֆիլմադարան» ու «Գյոթե» կենտրոնի համատեղ կինոակումբի հանդիպումները, բայց արդեն՝ առցանց տիրույթում: Ֆիլմերն ինքներդ պիտի նայեք, որ նշված օրը, նշված ժամին բոլորով քննարկենք:
New Discussion series: American Art
New Discussion series: American Art
Հիացա՞ծ եք արվեստի աշխարհով և ցանկանում եք իմանալ ավելի՞ն։ Միացե՛ք մեր քննարկումների նոր շարքին, որտեղ կխոսենք ամերիկյան պարերի, երաժշտության, թատրոնի և նկարչության թեմաներով։

ԿամպЮտրշիկներ բաժնում քննարկում ենք IT սովորելու ամենալավ ռեսուրսները, օնլայն դասերը ու ամենաշատ տրվող հարցերը։

Comments(0)

Leave a Comment