Օղորմածիկ Digest

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Մեկուսացված աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին….

Այս շաբաթ մի քիչ պոետիկ տրամադրություն ունեմ։ Չեմ ասի, որ նորությունները պոետիկ են։ Եկող շաբաթը լեցուն է լինելու խառը իրադարձություններով։ Արտ Լաբ Երևանը սկսելու է ժամանակակից արվեստին նվիրված դասընթաց։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

Դասընթացների առումով շաբաթը լեցուն է նորություններով։ Հիմնական պահանջարկը ստանում են իհարկե թվային արվեստները ու մասնագիտությունները, բայց նաև հայտնվել են մի քանի լավ «էքսպերիմենտալ» առաջարկներ։

3D մոդելավորում/Ինտերիեր-էքստերիեր դիզայն
3D մոդելավորում/Ինտերիեր-էքստերիեր դիզայն
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպում են 4-ամսյա խորացված «3D մոդելավորում/Ինտերիեր-էքստերիեր դիզայն» դասընթացը, որն անցկացվելու է առցանց եղանակով:
3Ds Max Pro | Օնլայն Դասընթաց
3Ds Max Pro | Օնլայն Դասընթաց
Դասընթացի հիմնական ուղղությունը կլինի 3Ds MAX ծրագրի միջոցով մասնակիցներին առավելագույնս սովորեցնել եռաչափ միջավայրում գրաֆիկայի և անիմացիայի դիզայնի հիմքային կոնցեպտներին:
 Motion Graphics / Adobe After Effects | Օնլայն Դասընթաց
Motion Graphics / Adobe After Effects | Օնլայն Դասընթաց
Դասընթացի հիմնական ուղղությունը կլինի Adobe After Effects ծրագրի միջոցով մասնակիցներին առավելագույնս սովորեցնել անիմացիայի հիմքային կոնցեպտներին:
Graphic Design | Օնլայն Դասընթաց
Graphic Design | Օնլայն Դասընթաց
DOMINO ProAcademy-ի օնլայն դասընթացի շնորհիվ դուք կսովորեք մշակել կորպորատիվ ոճ, ստեղծել ժամանակակից և չկրկնվող լոգոներ, աշխատել Photoshop-ում և Illustrator-ում, և իհարկե, ստեղծել Ձեր առաջին նախագիծը։ Գրաֆիկ դիզայների մասնագիտությունը լավագույն լուծումն է Ձեր գրասենյակային ձանձրալի աշխատանքը փոխարինելու համար։
Graphic designer preparation Online
Graphic designer preparation Online
Օգտագործե՛ք այս ժամանակահատվածը արդյունավետ: Դուք հենց հիմա ունեք հնարավորություն տանից սովորելու և ձեռք բերելու լրիվ նոր մասնագիտություն: Առանց ժամանակ կորցնելու ստեղծեք Ձեր կարիերան IT ոլորտում
Ժամանակակից արվեստի և արտ ակտիվիզմի լաբորատորիա
Ժամանակակից արվեստի և արտ ակտիվիզմի լաբորատորիա
Ժամանկակից արտիստական պրակտիկաներին և արտ ակտիվիզմի մարտավարություններին նվիրված սեմինարների և գործնական պարապմունքների ընթացքում կդիտարկվեն անցյալում հաջողված փորձերը, և դրանք ապագայում կիրառելու հնարավորությունները: Դասընթացները անվճար են և բոլոր ցանկացողները կարող են գրանցվել

Թումոն սկսում է մի քանի շատ հետաքրքրի մինի-դասընթացներ բոլոր ցանկացողների համար։ Շտապեք գրանցվել քանի դեռ հնարավորություն կա։

Լրտեսող տառերը
Լրտեսող տառերը
Մարիամը անհետ կորել է և միայն դու կարող ես գտնել նրան: Աշխատելով Անի Ասատրյանի հետ՝ դու ձեռք կբերես անհրաժեշտ հմտություններ ու կօգտագործես դրանք իսկական դետեկտիվ գրելու և առեղծվածը բացահայտելու համար:
DIY ֆոտոստուդիա տանը
DIY ֆոտոստուդիա տանը
Ուշադիր զննիր տանդ ամեն անկյունը՝ դարակները, պահարանները, նկուղը: Միգուցե դու դեռ չգիտես, բայց դու ունես ամեն ինչ տանը իսկական ֆոտոստուդիա ստեղծելու համար: Ինչպե՞ս: Մինի-դասընթացը հենց դրա մասին է: Վարո Ռաֆայելյանի հետ դու կսովորես ինչպես զրոյից կառուցել գործող ֆոտոստուդիա և կանես քո առաջին 10 լուսանկարները քո իսկ ֆոտոստուդիայում:
Կերպարներ, պայմաններ, գործողություն, կոնֆլիկտ, դիալոգներ. փազլի ամեն կտորը կարևոր է լավ պատմություն կառուցելու համար: Վիոլետ Գրիգորյանի օգնությամբ մինի-դասընթացի ընթացքում կհավաքես այդ փազլը և կստանաս պատմություն, որի հետ էլ մտովի կփախնես մեկուսացումից:

Համացանցային գաղտնի աշխարհից քո համար պեղել ու բերել եմ հետաքրքիր զբաղմունքներ դեսից-դենից։ Մի քանիսի դեպքում ափսոսում եմ, որ մասնակցել չեմ կարողանա, օրինակ՝ Ալբեր Կամյու «Օտարը» գրքի քննարկմանը։

Ալբեր Կամյու «Օտարը» գրքի քննարկում
Ալբեր Կամյու «Օտարը» գրքի քննարկում
Ֆակուլտետի ՈւԽ Մշակույթի հանձնաժողովը այսուհետ յուրաքանչյուր շաբաթ օր հայտարարում է գրքի քննարկման օր։
Թանգարանային դաս
Թանգարանային դաս
Հովհաննես Թումանյանի թանգարանը մեկնարկել է «Թանգարանային դաս» հեռավար ուսուցման ծրագիրը: Այն նախատեսում է դպրոցական ուսուցման ծրագրում տեղ գտած թումանյանական թեմաների հեռավար ուսուցում՝ թանգարանի գիտական անձնակազմի ներկայացուցիչների կողմից:
«Ուրախ Քուիզ» LIVE ինտերակտիվ խաղ
«Ուրախ Քուիզ» LIVE ինտերակտիվ խաղ
Այս օրերին, երբ բոլորս կարծես թե կորցրել ենք մեր կյանքի բնականոն ռիթմը, մեր ընկերությունը որոշել է հետաքրքիր ժամանցային լուծում առաջարկել մեր հայրենակիցներին։ Մենք սիրով բոլորին հրավիրում ենք միանալու ինտերակտիվ «Ուրախ Քուիզ» LIVE խաղին, որն անցկացնելու ենք TriviaMatic բջջային հավելվածի միջոցով։ Այն այժմ հասանելի է նաև հայերենով

Զբաղվելիքները իրականում շատ են ու բազմազան։ Գրքի քննարկում, Քուիզ, դասեր թանգարանում, բայց դրանք ամբաողջական ցուցակ չեն կազմում։ Իմ ՝ այս 2 շաբաթների ամենալավ բացահայտումներից մի քանիսը հիմա կներկայացնեմ։

Համմերկլավիր - Լյուդվիգ վան-ին փնտրելիս (Բեթհովեն 250)
Համմերկլավիր - Լյուդվիգ վան-ին փնտրելիս (Բեթհովեն 250)
Աշխարհը աչքներիս առջև փոխվում է: Ժամանակ կպահանջվի գիտակցել այն ամենը, ինչ կատարվում է այժմ: Իսկ հիմա խորհելու ժամանակ է, մտածելու այն կարևոր բաների մասին, որոնց անդրադառնալու համար, առօրյա վազվզուքի մեջ միշտ չէ, որ ժամանակ ենք տրամադրել: Այժմ ճիշտ ժամանակն է խոսել մեր ներքնանիստ, գաղափարական փոխակերպումների մասին: «ՀԱՄՄԵՐԿԼԱՎԻՐ – Լյուդվիգ վան -ին փնտրելիս» նախագիծը անդրադառնալու է հենց այդ խնդիրներին՝ կենտրոնում ունենալով Լյուդվիգ վան Բեթհովենի 250-րդ հոբելյանը, մի մարդ, որ խորապես նվիրված էր մարդկային արժեքներին:
Հայաստանը Հենց Հիմա / Real Time Armenia
Հայաստանը Հենց Հիմա / Real Time Armenia
Մի տեղ ձյուն է, մյուս տեղը պարզ կապուտակ երկինք։ Մեկի այգում ծիրանը նոր-նոր է ծաղկում։ Մյուսը ներկայացնում է երևանի լքված փողոցները։ Հայաստանը բազմագույն է, բազմերանգ։ Մենք չենք երգում պատշգամբներում մենք իրար նկարներ ենք փոխանցում մեր շրջապատող Հայաստանի գողտրիկ անկյուններից, հեգենալու համար հեռվում երևացող սարերով, ծաղկած ծառերով, ու հայկական հրաշքներով։ Մեծագույն հաճույքով հետևում եմ ու կիսվում եմ «Հայաստանը հենց հիմա»-ով։

Անցյալ անգամ վերջացրինք մեր UI / UX դիզայնին նվիրված ինքնուսույցի հիմնական մասը, մնացածը ես պարբերաբար կտեղադրեմ արդեն խմբում։ Բայց չմտածեք, ձեր համար էս անգամ էլ լավ նորություններ ունեմ։ Կշարունակենք Գրաֆիկ դիզայնի ինքուսույցը, որ անցյալ անգամ սկսել էինք։ Եվ իհարկե մի շատ հավես նորություն․․․

Խոստացված լավ նորությունը։ Սկսում ենք «3DsMax» ինքնուսուցման մի դասընթաց։ Հաշվի առնելով ներկայումս թվային/digital հմտությունների կարևորումը՝ բաց մի թողեք հնարավորությունը հայալեզու վիդեոների միջոցով սովորել նոր մասանգիտություն։

3DsMax Դաս 1 / Ներածություն, ինտերֆեյս

Ինչ նայեմ… Ինչ կարդամ…. Ինչ լսեմ…
Այս բաժնում կկիսվեմ այս շաբաթ իմ արած հետաքրքիր բացահայտումներից, կինոներից, գրքերից ու երգերից։ Ու հաճույքով կլսեմ քո կարծիքը (թեկուզ պատասխան նամակում)։

The Producers 1968
The Producers 1968
Հայտնաբերածս վերջին կոմեդիաներից։ Արտակարգ հումոր ու դերասանական խաղ։ Ֆիլմը մի քանի տարի առաջ թվայնացրել են և գունավորել, ինչից ֆիլմը, ըստ իզ, միայն շահել է։ – Вдруг меня кто-нибудь увидит, из конторы, где я работаю? – Тогда и ты его тоже увидишь и спросишь, почему он не на работе!
Վահրամ Մարտիրոսյան «Բամբակե Պատեր»
Վահրամ Մարտիրոսյան «Բամբակե Պատեր»
Կարող եմ ասել՝ գիրքը բացահայտում էր այն առումով, որ կարծես թողնում էր ներսից հայացք գցել մեր ծնողների երիտասարդությանը, պայքարին և հուզումներին։ Նայել ու վերապրել մի ժամանակ, որի մասին բազմիցս լսել ես խոսակցություններ ու ծիծաղալու ու ոչ այդքան պատմություններ։ Իմ համար գիրքը անկեղծություն էր առաջին հերթին հենց այդ տեսանկյունից։ Կարդացե՞լ ես։ Ի՞նչ ես կարդում հիմա։

Առաջարկում եմ միանալ նաև մեր ֆեյսբուքի խմբին՝
ուրիշ հավես Մեմեր ու նորություններ տեսնելու համար, արի՝ Arts & Crafts Learners Club

ինչպես  նաև Գերմաներենով հետաքրքրվողների համար (մասնավորապես՝ լավ խորհուրդներ ստանալու համար), արի՝ Tutor German Club

Հետաքրքրված ես բիզնեսով ու մենեջմենտով, ուզում ես ավելին իմանալ, կամ գտնել լավ դասընթացներ, արի՝ Business Learners Club

Ինքնրուրույն սովորել անգլերեն, կամ գտնել մի սար լեզվական մեմեր ու լիքը ուրիշ բաներ անգլերենի հետ կապված, արի՝ English Learners Club

Ուզում ես սկսել ծրագրավորում սովորել, ունես խորհրդի կարիք, կամ փնտրում ես համախոհների ու դասընթացներ, արի՝ Programming Learners Club

Comments(0)

Leave a Comment