Այս շրջանում այնքան է խոսվել համավարակի, ինքնամեկուսացման, ճգնաժամերի մասին, որ արդեն կարծես մոռացվել է, որ այս ամենից հետո օֆլայն կյանքը շարունակվելու է, և թե ինչ հունով՝ կախված է միայն մեզնից։ Շատ տնտեսագետներ, վերլուծաբաններ և բիզնես աշխարհի ներկայացուցիչներ շարունակ ներկայացնում են իրենց կանխատեսումները իրավիճակի հնարավոր զարգացման մասին։ Եվ գրեթե բոլորի կարծիքները համընկնում են մի կետում. համավարակից հետո հաջողության կհասնեն նրանք, ովքեր առավել համարձակ կլինեն։
Հաջողակ մարդկանց առաջին ընդհանրությունը
Համարձակությունը, միանշանակ, լավ հատկություն է, բայց դրա տարբեր դրսևորումները այդքան էլ միանշանակ չեն։ Իմ պատկերացմամբ այս իրավիճակում համարձակության կարևորագույն դրսևորում է հեռանկարային պլանավորումը։
Ի՞նչ ես անելու, երբ այս ամենը ավարտվի։ Արդեն հստակ պլաններ ունե՞ս։ Շատերը երևի վերջապես վերադառնալու են աշխատանքի, մյուսները վերջապես ազատվելու են ամենօրյա Zoom-ից և կրկին հաճախելու համալսարաններ ու կրթական այլ հաստատություններ, և կարծես թե ամեն ինչ վերադառնալու է իր նախկին վիճակին։ Բայց միթե ավելի ճիշտ չի լինի օգտվել ներկայիս իրավիճակից, դասեր քաղել և էլ երբեք տանը մնալով անգործ չմնալ։
Ընդհանրություն համար 2
Այս շրջանում բացահայտվեցին բազմաթիվ մասնագիտություններ և ոլորտներ, որոնք բավականին սթրեսակայուն են ճգանաժամերի և ֆորս մաժորների պարագայում։ Սակայն չափազանց հեշտ է, հետևելով աշխատաշուկայի տենդենցներին, մոլորվել բոլոր հնարավոր մասնագիտությունների և ենթամասնագիտությունների ցանկում։ Այստեղից ծագում է այս օրերին և ընհանրապես հաջողության հասնելու երկրորդ կարևոր հմտությունը՝ ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը։ Ու դա միայն մենք չենք ասում։
Հենց այս պատճառով ես ամեն շաբաթ քեզ համար առանձնացնում եմ ամենաարդիական ու խոստումնալից դասընթացները, չէ որ դասընթացի, վեբինարի ու ցանկացած կրթական ծրագրի գլխավոր արդյունքը իր ստեղծած աշխատանքային հեռանկարներն են։
Անվճար վեբինարներ ոլորտներին ծանոթանալու համար
Դե ինչ, այս շաբաթ դասընթացներն ու վեբինարները ճգնաժամային սթրեսներին չենթակվող ճյուղերի մասին են, որպեսզի ապահովենք քո հետագա հաջողությունները կարիերայում ու բիզնեսում՝ անկախ իրավիճակից։ Այս վեբինարների շարքի միջոցով կկարողանաս ծանոթանալ քեզ համար նոր ոլորտներին կամ խորացնել մասնագիտական գիտելիքներդ։
Իսկ հիմա արդեն՝ դասընթացներ
Տարբեր ոլորտներ փորփրելուց ու ծանոթությունից հետո արդեն կարելի է լրջորեն փորձել նոր գիտելիքներ ձեռք բերել կամ եղածը խորացնել։ Մասնագիտական կրթություն առաջարկող լավագույն կենտրոնները այս շրջանում ևս չեն հիասթափեցնում։ Եվ քանի որ բոլորը զբաղված են ինքնակրթմամբ, տեղերը շատ արագ են սպառվում։ Բաց չթողնես այս հնարավորությունը։
Միացիր մեր մյուս խմբերին
Այս շաբաթ այսքանն էի առանձնացրել, բայց սա դեռ ամենը չէ: Ամբողջ շաբաթ up-to-date դասընթացներ, իվենթներ ու քննարկումներ են սպասվում մեր բոլոր հարթակներում:
Leave a Comment