5 մասնագիտացում մշտական աշխատանք ու բարձր աշխատավարձ ունենալու համար

QA, Թվային մարքեթինգի մասնագետ, Product Manager և Գրաֆիկական դիզայներ

Մասնագիտացումներ և հմտություններ համալսարանական դիպլոմների ու մասնագիտությունների փոխարեն։

21-րդ դարի երրորդ տասնամյակն եկավ հաստատելու, որ բոլորիս անհրաժեշտ են այնպիսի գիտելիքներ, որոնցից կարելի է գումար վաստակել անգամ սարի գլխին նստած կամ երբ օրերով ստիպված կլինես նստել օդանավակայանում մի նոթբուքի հետ։

5 մասնագիտացում, որ կապահովեն բարձր վարձատրվող, կայուն, ինչպես նաև ազատ գրաֆիկով աշխատելու հնարավորություն և որոնք կարող են դառնալ հենց քոնը

Որակի ապահովման ինժեներ QA

Ինչ որ արտադրանք ստեղծելը կարևոր է, բայց ինչ որ որակյալ արտադրանք ստեղծելը՝ շատ ավելի։ ՏՏ ոլորտում հենց QA-ներն են ապահովում արտադրանքի որակը։

Այժմ բոլորս դանդաղ կամ արագ գնում ենք դեպի ՏՏ, իսկ QA-ներն այսօր այս ոլորտի աշխատաշուկայի ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագետներն են։

Ընտրեք այս մասնագիտացումը, եթե լավ եք տրամաբանում, ուշադիր եք դետալների նկատմամբ, բծախնդիր եք և ձգտում եք կատարյալ արդյունքի հասնել։

Կարող եք անցնել կամ manual QA-ի կամ automation QA-ի դասընթաց


Թվային մարքեթինգի մասնագետ

Ընկերությունները կարող են ստեղծել աննկարագրելի մեծ կարևորության արտադրանքներ կատարել ահռելի ծավալով աշխատանք և այդ մասին ոչ ոք չի իմանա, եթե թիմում չկան թվային մարքեթինգի մասնագետներ։

Թվային մարքեթինգի մասնագետները տիրապետում են մի շարք հմտությունները և գործիքների, կարելի է ասել, որ նրանք բազմաֆունկցիոնալ մասնագետներ են։

Այս մասնագիտացման մեջ կարող ենք ընտրել նաև ավելի հստակ ուղղություններ, օրինակ՝ SEO/որոնողական համակարգերի օպտիմիզացնողի մասնագիտացումը։ Ընտրեք այս մասնագիտացումը, եթե ստեղծարար եք, սիրում եք թվային աշխարհը, հետաքրքրասեր եք։


Արտադրանքի կառավարիչ Product Manager

Product manager-ները կազմակերպում են արտադրանքի ստեղծման ու զարգացման ողջ ընթացքը, ուստի սա շատ պատասխանատու, միևնույն ժամանակ հետաքրքիր ու ստեղծարար աշխատանք է։ Թիմում բոլորը կարող են հիանալի մասնագետներ լինեն, բայց եթե product manager-ը թերանում է, տուժում է ողջ ընթացքը։

Ընտրեք այս մասնագիտացումը, եթե կազմակերպչական և ղեկավարման հնտություններ ունեք, կարողանում եք վերլուծել և միշտ նոր գաղափարներ եք առաջարկում։


Գրաֆիկական դիզայներ Graphic Design

Երբ ամեն բանից ավելի կարևոր պատկերներն են։ Երբ շատ լավ պատկերացում ունեք, հիանալի համադրում եք գույները, կամ անգամ երբ նշվածներից ոչ մեկը չի համապատասխանում ձեր նկարագրին, ուղղակի դուք դեմք եք, ուրեմն կարող եք ընտրել դիզայների մասնագիտությունը ու սովորել այդ բոլոր հմտությունները։

Ընտրեք այս մասնագիտացումը, եթե կարևորում եք վիզուալը, սուր աչք, ճաշակ և աշխատասիրություն ունեք։

Ծանոթանալ դասընթացին

Javascript ծրագրավորում

Դե ծրագրավորման մասին խոսելն ավելորդ է։ Ո՞վ չգիտի, որ ծրագրավորողների աշխատանքը և պահանջված է և բարձր վարձատրվող։ Javascript-ը ծրագրավորման ամենապահանջված լեզուներից մեկն է։

Ընտրեք այս մասնագիտացումը, եթե լավ եք տրամաբանում, որոշակի մաթեմատիկական գիտելիք ունեք, քննադատական մտածողություն, միշտ սովորելու ձգտում։


Բայց այս մասնագիտացումներից որն էլ ընտրեք, կան հմտություններոև որոնց տիրապետելը պարտադիր է, թե կարիերա սկսելու, թե աշխատանքի մեջ կայուն աճ գրանցելու համար։

Այդ հմտություններից են օրինակ օտար լեզուները, որոնք ոչ միայն կօգնեն Ձեր ընտրած ուղում, այլև կարող են ամբողջովին նոր կարիերայի սկիզբ դառնալ։ Օտար լեզուներին լավ տիրապետելը հնարավորություն կտա աշխատել ոչ միայն տեղական, այլ նաև բազմաթիվ արտասահմանյան կազմակերպություններում՝ freelance կամ հեռավար տարբերակով։ Մի քանի դասընթաց օտար լեզուներ ուսումնասիրելու համար։

Գերմաներեն սկսնակների համար
Գերմաներեն սկսնակների համար
ՀԱՀ Շարունակական կրթության բաժինը սկսում է գերմաներենի դասընթաց սկսնակների համար։ Դասընթացը վարելու է դասավանդման երկար տարիների փորձ ունեցող և բազմիզս Գերմանիայում վերապատրաստված Արմինե Մկրտչյանը։ Տևողությունը՝ 3 ամիս, արժեքը ամբողջ դասընթացի համար՝ 60 000 դրամ
Անգլերեն Ալիս Պապիկյանի հետ
Անգլերեն Ալիս Պապիկյանի հետ
Ավստրալիայից ժամանած Ալիս Պապիկյանը կօգնի Ձեզ բարելավել անգլերենի իմացությունն ու նոր հաջողություններ ունենալ աշխատանքում։   Տևողությունը՝ ճկուն, դասընթացի զեղչված արժեքը՝ 25 000 դրամ

Comments(0)

Leave a Comment