Ինչպես հաջողակ էջ և նոր գրանցումներ ունենալ course.am-ում
Course.am-ը դասընթացների ամենամեծ որոնողական համակարգն է ու եթե Դուք դասավանդում եք որևէ առարկա՝ լեզուներ, մարքեթինգ, վաճառքներ ու Ձեր դասընթացները դեռ մեր կայքում չկան, ուրեմն շտապեք։
Իսկ եթե արդեն ավելացրել եք Ձեր դասընթացները course.am-ում, ուրեմն ճիշտ ժամանակն է հասկանալու, թե որն է կայքում շատ գրանցումներ ունենալու, որոնման առաջին էջերում հայտնվելու գրավականը։ Այսօր կներկայացնեմ 5 քայլ, թե ինչպես հաջողակ էջ ունենալ course.am-ում։
1. Դասընթացի Վերնագիր
Մենք սիրում ենք արագ ու կարճ ինֆորմացիա ստանալ…
Դասընթացը պետք է անպայման ունենա վերնագիր, որը կլինի
- Կարճ
- Ամփոփ
- Կներկայացնի դասընթացի ամփոփ նկարագիրը
- Թիրախային խմբի համար նախատեսված
Օրինակ՝ Թվային մարքեթինգ 0-ից
Այս վերնագիրը կարդալիս կարելի է հասկանալ, որ դասընթացը նախատեսված է թվային մարքեթինգով հետարքրված անձանց համար, որոնք սկսնակ են, ոլորտում գիտելիքներ չունեն։ Այն կարճ է ու նկարագրական, բայց դեռ բավարար չէ…
2. Դասընթացի մասին նկարագրություն
Մենք պիտի հստակ իմանանք, ինչի համար ենք վճարում…
Կայքում դասընթացի մասին պատմող երեք հատված կա ու երեքն էլ շատ կարևոր են, որպեսզի դասընթացի էջը լիարժեք լինի։
Այդ երեք հատվածներն են՝
«Դասընթացի մասին» բաժինը
«Դուք կսովորեք» բաժինը
«Բովանդակություն» բաժինը
«Դասընթացի մասին» հատվածում պետք է գրել դասընթացի ընդհանուր նկարագրությունը։ Ում համար է նախատեսված, ինչպես է այն կազմվել, ինչ մեթոդով է անցկացվելու։
Օրինակ՝ Դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ուզում են կարիերայի առաջին քայլերն անել թվային մարքեթինգի ոլորտում։ Դասընթացը անցկացնում է ոլորտում 10+ տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը, որի հետ կստանաք ոչ միայն տեսական գիտելիք, այլև գործնականում կկիրառեք այն։ Դասընթացին կարող են մասնակցել նաև սկսնակ ստարտափերներ և փոքր բիզնես սկսող անձինք։
«Դուք կսովորեք» հատվածում անհրաժեշտ է մանրամասն նկարագրել այն բոլոր հմտություններն ու գիտելիքները, որ կստանան դասընթացին մասնակցողները այն բարեհաջող ավարտելուց հետո։
Օրինակ՝ Դասընթացը բարեհաջող ավարտին հասցնելուց հետո, Դուք կկարողանաք մշակել թվային մարքեթինգի ռազմավարական պլան։ Կտիրապետեք թվային մարքեթինգի բոլոր գործիքներին, դրանց կիրառման առանձնահատկություններին, կկարողանաք զարգացնել Ձեր բիզնեսը թվային մարքեթինգի միջոցով։
«Բովանդակություն» բաժնում պետք է նկարագրել դասընթացի կառուցվածքը, այն բաժինները որոնցից կազմված է դասընթացը։
Օրինակ՝ Դասընթացի ընթացքում ուսումնասիրելու ենք՝
- Ի՞նչ է թվային մարքեթինգը
- Շուկայի վերլուծություն և թիրախավորում
- Սոցիալական մեդիա մարքեթինգ (Facebook, Instagram, Youtube, Pinterest)
- Google adwords and google analytics
- Email marketing
Տեքստերը գրելիս հաշվի առեք այն բանալի բառերը, որոնք մարդիկ կիրառում են որոնողական համակարգերում դասընթացներ փնտրելիս։
3. Դասընթացի Վիզուալ տեսքը՝ հիմնական նկար և պատկերասրահ
Մենք սիրում ենք տեսնել, թե ուր ենք հայտնվելու…
Որքան կարևոր է դասընթացի մասին ամբողջական նկարագրի տրամադրումը, նույնքան էլ կարևոր է այդ դասընթացի պատկերավոր նկարագրումը։ Այստեղ օգնության են հասնում
Դասընթացի հիմնական նկարը, որը պետք է լինի վառ, տարբերվող, արտացոլի դասընթացի բովանդակությունը։ Այս նկարը կարող եք պատրաստել canva.com կայքով։ Օգտվել անվճար կայքերից՝ freepik.com, unsplash, pixabay, pexels։
Պետք է ուշադիր լինել, որպեսզի նկարները, որոնք ներբեռնում եք համացանցից և վերբեռնում կայք, չունենան տարբերանշաններ/watermark-եր։
Դասընթացի նկարի նախընտրելի չափսն է՝ 730×550
Դասընթացի պատկերասրահում պետք է ավելացնել լուսանկարներ Ձեր անցկացրած դասընթացներից՝ օնլայն կամ օֆլայն։ Թող դրանք լինեն Ձեր աշակերտների/ուսանողների լուսանկարները, կամ լուսանկարներ Ձեր ուսումնական կենտրոնից։
4. Դասընթացի Ժամանակացույց
Մենք սիրում ենք ամեն ինչ նախապես պլանավորել…
Որոնողական համակարգի առաջին էջերում հայտնվելու ամենակարևոր հանգամանքներից մեկը թարմ ժամանակացույց ունենալն է։ Միշտ թարմացրեք սկզբնաժամկետները։ Գրաֆիկի մասին ինֆորմացիան լրացրեք համապատասխան դաշտում, ոչ թե տեքստային դաշտերում։ Անպայման նշեք դասընթացի սկզբնաժամկետը, տևողությունը՝ ըստ ամիսների կամ շաբաթների, շաբաթվա օրերն ու ժամերը, ազատ տեղերի քանակը։ Եթե դասընթացը ժամանակացույց չունի, հավանականությունը, որ ուսանողը կընտրի այդ դասընթացը, շատ ցածր է։
5. Որքա՞ն են քեզ վճարելու
Գին և զեղչեր։ Գինը նշելիս պետք է ընտրել վճարումը ինչպես է կատարվելու ամսական, դասընթացի համար, թե մեկ պարապմունքի։ Զեղչեր ավելացնելը օգնում է ավելի շատ ուսանողներ ձեռք բերել, այս պահին կարող ես ավելացնել երեք տեսակի զեղչ՝ սովորական, նախնական, վերջին պահի։
Կարևոր դետալներ, որ պետք չէ բաց թողնել
Դասընթացի էջը խմբագրելիս շատ կարևոր է հստակ նշել այն ուղղությունը, որով դասավանդում ես՝ լեզուներ, բիզնես, ՏՏ…, առարկան, խմբային թե անհատական դասընթաց է, ինչպես նաև, թե խմբում քանի հոգի է ներառված։
Leave a Comment