Ովքե՞ր ու ինչպե՞ս են կարող դիմել կրթաթոշակին
Այս անգամ մենք խոսեցինք Հայաստնում KAAD-ի գլխավոր խորհրդատուի ՝ Մելիք Ճիրոյանի հետ ու պարզեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում KAAD-ն, ովքեր են կարող դիմել այդ ծրագրին և ինչ պայմաններով։
Ի՞նչ է KAAD-ն
KAAD-ն կրթաթոշակ է, որը բակալավրն ավարտած ուսանողների համար է նախատեսված, ովքեր սովորում են Գերմանիայի պետական համալսարաններում։
Ուսանողները պետք է համապատասխանեն պահանջներին ու միայն դրանից հետո կարողանան մասնակցել մրցույթին։
Որո՞նք են մասնակցության պայմանները
1. Գրանցման հայտարարագիր
2. Հետազոտական ծրագիր
3. Երկու երաշխավորագիր հայրենի երկրի ԲՈՒՀ-ական դոցենտների/պրոֆեսորների կողմից
4. Աջակցման համաձայնություն/հրավեր Գերմանիայից՝ դասախոսի/գիտնականի կամ հաստատության կողմից
5. Բնութագիր դիմորդին եկեղեցու/հոգեւորականի կողմից
6. Վկայական գերմաներեն լեզվի բավարար իմացության մասին
Պայմաններից մեկն էլ այն է, որ կրթաթոշակակիրները վերադառնան Հայաստան ծրագրի ավարտից հետո։
Ինչքա՞ն մեծ է կրթաթոշակ ստանալու հավանականությունը
Ծրագրին մասնակցում են 120 երկրներից ուսանողներ և հետազոտողներ: Արդեն իսկ տրվել են 8-9 հազար կրթաթոշակներ ամբողջ աշխարհով։ Հայաստանում ամեն սեմեստրի համար դիմում են մոտավոր 10-15 ուսանողներ, որոնցից 50%-ը ստանում է կրթաթոշակը։
Ինչքա՞ն է մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափն ու ժամկետը
Կրթաթոշակների տեւողությունը կարող է տատանվել 2-36 ամիսների մեջ, իսկ չափը՝ ամսեկան 750-ից մինչեւ 2000 եվրո։ Առողջության ապահովագրությունը և ճանապարհածախսը նույնպես տրամադրվում են KAAD-ի կողմից։
Այժմ աշխատանքները իրականացնում են օնլայն, խորհրդատվությունը նույնպես, բայց դեռ սպասում են, որ սկսեն օֆլայն աշխատանքը և վերաբացվեն։ Իսկ ապագա ուսանողներին Մելիքը խորհուրդ է տալիս փնտրել տարբեր ծրագրեր, մոտիվացված լինել ու հնարավորությունները բաց չթողնել։
Ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար կարող ես միանալ մեր գերմանախոսների խմբին՝
Tutor German Club
Leave a Comment