“The most popular language is broken English.”
Լավ, թե վատ՝ անգլերենը դարձել է այն լեզուն, որի իմացությունը պարտադիր է բոլորի համար։ Եվ որքան էլ անգլերենը տարածված լեզու լինի, երբ խոսքը գնում է մասնագիտական լեզվի մասին, շատ քչերն են լավ տիրապետում անգլերենին։ Այդ իսկ պատճառով էլ՝ թե լեզուների ուսուցման մեջ մասնագիտացած համալսարանները, թե լեզվի դպրոցները կազմակերպում են դասընթացներ առանձին մասնագիտական ուղղվածություններով։
Իրավաբանական անգլերենը ամենատարածված ուղղվածություններից մեկն է։ Իրավաբանական ոլորտում աշխատող մարդկանց՝ հատկապես միջազգային իրավունք ուսումնասիրողների համար, անգլերենի իմացությունը պարտադիր է։ Նրանք մշտապես ուսումնասիրում են միջազգային կոնվեցիաներ, այլ իրավական փաստաթղթեր, դատական գործեր, իսկ այս ամենը, բնական է, մեծամասամբ անգլերենով է։
Քանի որ այս ոլորտի մասնագետները շատ են կատարում փաստաթղթային աշխատանքներ, շատ կարևոր է, որ նրանք ճշգրիտ տիրապետեն նաև գրավոր խոսքի հմտություններին, այնպես որ, եթե աշխատում ես այս ոլորտում և աշխատանքդ որևէ կերպ առնչվելու է օտարերկրացիների հետ, անգլերենի գերազանց իմացությունը կրկին պարտադիր պայման է։
Անգլերենի իմացությունը ցանկալի է նաև մասնագիտական համաժողովների մասնակցելու, կամ պարզապես ոլորտի նորություններին ծանոթ լինելու, օտարերկրացի հաճախորդների հետ աշխատելու և մասնագիտական հաջողությունների հասնելու համար։
Ինչպես արդեն ասացի, իրավաբանական անգլերենի բառապաշարը էապես տարբերվում է ընդհանուր անգլերենի բառապաշարից։ Եթե չես հավատում, փորձիր անցնել այս թեստը ու կարծում եմ՝ կհամոզվես։
Դե ինչ, հիմա երբ տեսար, որ իրավաբանական անգլերենն ու ընդհանուր անգլերենը շատ են տարբերվում, հիմա արի պարզենք, թե ինչպես կարող ես բարելավել իրավաբանական անգլերենի բառապաշարը։
Նախ և առաջ, մասնագետները խորհուրդ են տալիս սովորել կամ բարելավել ընդհանուր անգլերենի գիտելիքները։ Միայն ընդհանուր անգլերենին լավ տիրապետելուց հետո, կկարողանաս խորացնել նեղ մասնագիտական բառապաշարդ։ Իսկ վերջինս կարելի է անել հետևյալ մեթոդներով.
Դիտել թեմատիկ ֆիլմեր
Remember it’s a sin to kill a mockingbird
…
and it’s a sin not to study English as well
Երբ ես համալսարանում լրագրություն էի ուսումնասիրում, մենք դասաժամերին դիտում էինք ֆիլմեր այն մասին, թե ինչպես են վարվում լրագրողները տարբեր խճճված իրավիճակներում, ու դա լրագրության էթիկայի կանոններին ծանոթանալու ավելի արդյունավետ մեթոդ էր, քան երկար քննարկումները։ Նույն կերպ կարելի է դիտել նաև ֆիլմեր իրավական թեմաներով, որոնք հետաքրքիր են ոչ միայն սյուժետային, այլև բառապաշարի առումով։ Այդ թեմայով ամենահետաքրքիր ֆիլմերից են “12 angry men” կամ “To kill a mockingbird”։ Եթե արդեն դիտել ես այս ֆիլմերը, ապա հիանալի առիթ է ևս մեկ անգամ վերանայելու ֆիլմարտադրության այս դասականները, բայց ուշադրությունը կենտրոնացնելով այն բառապաշարի վրա, որ հերոսներն օգտագործում են, իսկ այն հիմնականում հենց իրավական թեմաներին է վերբերում։
Կարդալ մասնագիտական գրականությունը անգլերենով
Ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ ավելի շատ հանդիպել իրավաբանական լեզվի բառապաշարին, քան իրավաբանական թեմաներով գրքերում։ Եթե մասնագիտական գրականություն պիտի կարդաս, վերցրու անգլերենով գրված գրքեր։ Այս դեպքում նաև մեծ է հավանականությունը, որ վաղուց թարգմանված և արդեն արժեքը կորցրած գրքերի փոխարեն, ամենաթարմ հրատարակումները կարող ես ձեռք բերել։ Կարդա նաև ամենահայտնի պարբերականների՝ The New York Times, The Washington Post իրավաբանական թեմաներով հրապարակումները։ Իրավաբանական թեմաներ լուսաբանող լրագրողները, հոդվածներ գրելիս, երբեք չեն զլանում օգտագործել համապատասխան բառապաշար։
Լսել Podcast-եր (ուսուցողական աուդիոհոլովակներ)
Համացանցը լի է տարբեր մասնագետների համար ուսուցողական հոլովակներով, այդ թվում ՝ իրավական թեմաներով։ Եթե ուզում ես բարելավել իրավական անգլերենը, ապա լսիր այս պոդքաստերը ու հաճախ հենց համատեքստից կհասկանաս այս կամ այն բառի նշանակությունը։ Եթե անծանոթ բառերը շատ են, ապա դուրս գրիր դրանք ու թարգմանիր իրավական անգլերենի բառարաններով, որովհետև միևնույն բառը ընդհանուր անգլերենով և իրավական անգլերենով տարբեր նշանակություններ կարող է ունենալ:
Հաճախել իրավաբանական անգլերենի դասընթացների
Որքան էլ ֆիլմերը, գրքերը, հոլովակները օգնեն ավելի հարուստ բառապաշար ունենալուն, ավելի հիմնավոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել միայն այն դեպքում, երբ ինտենսիվ դասընթացների ես հաճախում։
Հատկապես եթե ուզում ես
- աշխատել միջազգային իրավաբանական կազմակերպություններում,
- շարունակել մասնագիտական կրթությունդ արտասահմանում,
- դառնալ միջազգային իրավունքի լավագույն մասնագետներից մեկը,
Բժշկական, բիզնես կամ ծրագրավորման ոլորտում աշխատող ընկերներիդ խորհուրդ տուր կարդալ՝
Ինչո՞ւ սովորել բժշկական անգլերեն
Ինչո՞ւ սովորել բիզնես անգլերեն
3 պատճառ, թե ինչո՞ւ ծրագրավորողները պետք է անգլերեն սովորեն
Ինչպե՞ս անգլերենը կօգնի քեզ աշխատանք գտնել
5 անիմացիոն ֆիլմ անգլերեն սովորելու համար
Leave a Comment