Ցանկացած ոլորտում առաջին քայլերը կատարելը միշտ դժվար է։ Պատճառը փորձի ու անհրաժեշտ գիտելիքների բացակայությունն է։ Արդյունքում հաճախ շատերը հանձնվում են կամ շատ դանդաղ շարժվում առաջ։ Փորձառու ծրագրավորող ընկերներիցս մեկը, ով աշխատում է եվրոպական առաջատար ընկերությունների հետ, համաձայնեց կիսվել իր փորձով ու խորհուրդներ տալ մարդկանց, ովքեր նոր են մուտք գործում IT աշխարհ։ Այսպիսով, 5 բան, որ պետք է իմանալ մինչև ծրագրավորմամբ զբաղվելը`
Սովորելու լավագույն տարբերակը պրակտիկան է
Հարյուրավոր գրքեր կարդալու, վիդեոներ նայելու փոխարեն շատ ավելի արդյունավետ կլինի ժամանակը անցկացնել տարբեր կոդեր գրելու, սխալվելու, այո-այո, սխալների վրա աշխատելու ու դրանց վրա սովորելու վրա։
Ընտրիր գործունեության նեղ շրջանակ
Եթե կենտրոնանաս ինչ–որ կոնկրետ բանի, օրինակ, միայն մեկ լեզվի վրա, ավելի շատ ժամանակ կունենաս դրա վրա աշխատելու և կատարելագործվելու համար։ Բոլորս էլ սկզբում փորձում ենք սովորել և հասկանալ ամեն ինչ։ Ընդ որում, ես շատ համառ էի այս հարցում, սակայն ինչքան շուտ հետ կանգնես այս մտքից, այնքան ավելի լավ։
Պատրաստ եղիր անընդհատ սովորելու ու նոր խնդիրների բախվելու
Սկզբում ձեռք ես բերում որոշակի գիտելիքներ, հետո հայտնվում են նոր տեխնոլոգիաներ ու մեթոդներ։ Ու երբ վերջապես ընտելանում ես նաև նորերին, հայտնվում են ուրիշները։ Ու այսպես շարունակ։ Ուստի անընդհատ սովորելն ու զարգանալը լավ ծրագրավորող լինելու կարևորագույն պահանջներից է։
Փորձիր համատեղել աշխատանքը հոբբիի հետ
Ենթադրենք, դու սպորտի սիրահար ես։ Ինչու՞ չստեղծել մի կայք, որտեղ հնարավոր կլինի հետևել սպորտային վիճակագրության, գտնել օգտակար ինֆորմացիա։ Սա թույլ կտա մոտիվացիայի լրացուցիչ աղբյուր ստանալ ծրագրավորմամբ զբաղվելու համար, բացի այդ հաճելին կհամատեղես օգտակարի հետ։
Կատարյալ ծրագրավորող դառնալու զգացողությունը երբեք չի գալիս
Թվում է, թե երբեք 100%-ով պատրաստ չես լինի քեզ կայացած ծրագրավորող կոչելուն։ Սա գալիս է իմ նշած երրորդ կետից։ Իրականում լավ ծրագրավորող լինելու համար պետք է գիտակցես, որ բախվելու ես բազմաթիվ խնդիրների ու պատրաստ լինես դրանց համար լավագույն լուծումը գտնելուն։
Կարդա նաև՝
5 պատճառ ծրագրավորում սովորելու համար
Չմոռանաս միանալ մեր խմբին՝ programming_learners_club
Image Source: https://dribbble.com/shots/3848914-Programmer-Thomas#shot-description
Leave a Comment